https://youtu.be/YaVZJcdZugM «Իսրայելահայեր» յութուբյան նոր ալիքն այսօր հրապարակեց իր նոր վերլուծությունը տարածաշրջանային մի կարևոր իրադարձության մասին: Խոսքը 15 –ամյա դադարից հետո Իսրայել ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցին է վերաբերում: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն մայսի 24-ից սկսել էր իր երկօրյա պաշտոնական...
Հունիսի 18 – ին, շաբաթ օրը Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում, պատարագից հետո, նորանշանակ երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի օրհնությամբ, տեղի ունեցավ «Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանի «Հայասա» երկրորդ գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում...
Հունիսի 3 – ին երեկոյան  Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում երկրի կենտրոնի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու համայնքի անդամներն երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա  Հայրապետյանի գլխավորությամբ  հյուրընկալեցին 44-օրյա պատերազմի վիարավոր զինվորներին, նրանց ուղեկցող պաշտոնատար անձանց,...
Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Պետախ Տիկվայի հայկական 《Նաիրի》 և《Նոյան տապան》կազմակերպությունները Պետախ Տիկվայի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում են Հայկական մշակույթի օրերն Իսրայելում։ Իր ծավալներով նմանը չունեցող այս իսկական տոնախմբության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12֊ին Պետախ Տիկվայի թանգարանում, որտեղ մեր ողջ երկրի համայնքի...
https://youtu.be/oibI4hqWTuk Իսրայելահայ իրականության մեջ երբ որոշեցի առաջին արևելահայերն թերթը տպագրել, նոր էի տեղափոխվել Իսրայել՝ 2004 թվականն էր:  19-րդ դարում Մերձավոր Արևելքում առաջին տպարանն ու տպագրության հրաշքը Սուրբ երկիր բերած մեր ժողովուրդը տեղեկատվական հարթակ չուներ, որով կներկայանար ոչ միայն համայնքին ու...
Չնայած փոքրաթիվ հայերի ներկայությանը Իսրայելում, հայերն աշխույժ ու գործունյա համայնք են ձևավորվել: Հարկ եղած դեպքում համայնքը բռունցք է դառնում ու իր միասնական դիրքորոշումը ներկայացնում երկրի կառավարման տարբեր հարթակներում։ Հայրենիքից գնահատանքի խոսքերը խթանիչ ու ոգևորող ուժ ունեն համայնքի համար։ Իսրայելում տիրող սոցիալ–տնտասական,...
Ապրիլի 24 – ին երեկոյան 19:00 – ին մեկնարկեց Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված հուշ-երեկոն Պետախ Տիկվայի «Համայնքների այգում»: Այս անգամ միջոցառումը տեղի ունեցավ Պետախ Տիկվայի քաղաքապետարանի աջակցությամբ, որին ներկա էր անձամբ քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: Մեկ...
Այս տարի Լույսի տոնն ու Սուրբ զատիկը համընկան ապրիլի ոգեկոչման արարողությունների հետ, ուստի համայնքներում առանձին առանձին նշվեցին միջոցառումները: Նախ ապրիլի 20 – ին Երուսաղեմում հայկական թաղամասից բողոք-երթ տեղի ունեցավ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Երթին մասնակցեցին մոտ 100 հայորդիներ՝...
Պետախ Տիկվայի քաղաքապետարանը, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի»  և «Նոյան տապան» կրթական, հայկական-մշակույթային միությունները խնդրում են տեղեկություններ հաղորդել քաղաքում ապրող միայնակ Հայաստանից եկած ծերերի մասին: Հայկական միությունները ստեղծված ծանր կարանտինային ու COVID - ի տարատեսակ համավարակների տարածման պայմաններում փնտրում են...