Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առցանց հանդիպեց Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

0
104

Փետրվարի 7 -ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Իսրայելի հայ համայնքային, հասարակական կառույցների ներկայացուցիչների ու անհատների հետ, որոնք ներկայացնում էին Հայֆան, Պետահ-Տիկվան, Թել-Ավիվը, Երուսաղեմը:

Հանդիպմանը ներկայացվել են գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, կարևորվել դրանցում համայնքի ակտիվ ներգրավման հնարավորությունը, քննարկվել են իսրայելահայերին հուզող խնդիրները, վերջին շրջանում հայ անհատների ու կառույցների դեմ տեղի ունեցած հարձակումները և միջադեպերը:

Գլխավոր հանձնակատարն ընդգծել է ամռանը կայանալիք հայկական երիտասարդկան հավաքում իսրայելահայ երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը:

Խմբագրության կողմից

Բավական տևական ժամանակ, ավելի քան 8 տարի նման թեկուզ առցանց հանդիպումներ տեղի չէին ունեցել և իհարկե շատ դրական ենք գնահատում նման նախաձեռնությունը: Պարոն Սինանյանի, գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանի ու ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ տեղի ունեցավ շատ ուշագրավ զրույց, որի ժամանակ Իսրայելահայ համայնքների ներկայացուցիչներն ու անհատները ներկայացրեցին իրենց գործունեությունը, հունվար ամսին հայերի նկատմամբ իրականացված հարձակումների պատճառները, նաև Իսրայելահայերի կրթական ծրագրերն ու երիտասարդներին Հայրենիքում իրականացվող ծրագրերին առավելագույնս ընդգրկելու հարցերը քննարկվեցին:

Երկուս ու կես ժամ տևած այս հանդիպումը բավական արդյունավետ էր, ճանաչողական ու որոշվեց պարբերաբար այն իրականացնել:

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը տարիներ շարունակ մասնակցել է Հայաստանում անցկացված Սփյուրքի համահայկական վեհաժողովներին ու լրագրողների համահայկական համաժողովներին, իսկ մեկ անգամ արդեն մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրին առցանց տարբերակով, քանզի Կորոնավիրուսի համավարակի ժամանակ սահմանները փակ էին:

Խմբագրությունն իր շնորհակալությունն է հայտնում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Սինանյանին, Ղուկասյանին ու Ալեքսանյանին նախաձեռնության համար: Գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ խմբագրությունը տարիներ շարունակ համագործակցում է ու շատ բարձր է գնահատում նրա ջանքերը սփյուռքի գաղթօջախների հետ աշխատանքների կազմակերպման, դրանք առավելագույնս ծրագրերում ընդգրկելու հետ կապված:

Աղբյուրը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here