Նոյեմբերի 27-ին առավոտյան ժամը 11:00 -ին Ռիշոն Լեցիոնի Հեյխալ հատարբուտի Աուդիտորիումի դահլիճհում տեղի կունենա դասախոսություն նվիրված աշխարհահռչակ կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին:
Դասախոսությունը ռուսերեն լեզվով է մատուցվելու, հրավիրված են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ ու հյուրեր, այդ թվում Իսրայելում ՀՀ դեսպանն ու հյուպատոսը: Այն ուղեկցվելու է հայկական դուդուկի կենդանի մեղեդիներով՝ Իլյա Մազյայի կատարմամբ։
Ինչպե՞ս Սերգեյ Փարաջանովին հաջողվեց կինոն վերածել կենդանացած գեղանկարչության։ Բեմանկարիչ Սոֆիա Մատվեևան առաջարկում է աշխարհահռչակ «Նռան գույնը» ֆիլմին նայել անսովոր տեսանկյունից՝ գույնի, կոմպոզիցիայի, հագուստի, ճարտարապետության և տարբեր դարաշրջանների գեղարվեստական ավանդույթների միջոցով։
Մենք կփորձենք բացահայտել, թե ինչպես է կառուցված Փարաջանովի անկրկնելի տեսողական աշխարհը, և ինչու են նրա ստեղծած պատկերները շարունակում ոգեշնչել ժամանակակից արվեստագետներին ու կինոռեժիսորներին։
Տեղեկատվական հովանավոր՝ Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միություն։
Սիրով հրավիրում ենք բոլոր հայերին ձեռք բերել տոմսեր և մասնակցել այս հետաքրքիր միջոցառմանը։



