Հայոց Ցեղասպանության 105 -րդ տարելիցի միջոցառումներն Երուսաղեմում

0
352
Լուսանկարում՝ Վառված Սրբոց Հակոբյանց մայր տաճարի խաչը` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների(Հեղինակ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյան)
Լուսանկարում՝ Վառված Սրբոց Հակոբյանց մայր տաճարի խաչը` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների(Հեղինակ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյան)

Երուսաղեմում երեկ երեկոյան վառվեց Սրբոց Հակոբյանց մայր տաճարի խաչը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Այսօր առավոտյան ժամը 10:00-ին, ըստ Երուսաղեմի միացյալ հանձնախմբի տարածած հայտարարության՝ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում Հայոց ցեղասպանության հուշարձանի դիմաց:

Երուսաղեմի «ՀՄԸՄ» նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը արարողությունից ներկայացրեց, որ զանգերը հնչեցին, իրենք այդ պահին հուշարձանի շուրջն էին:

Այս օրերին շատ հրեա մտավորականներ հարցումներ էին ուղարկում հայկական կազմակերպություններին` հետաքրքրվելով, թե ինչու հայերը չեն ուզում ցույց անել, որովհետև շատ փոքր խմբով կարելի է: Սերոբ Սահակյանի փոխանցմամբ` նկատի ունենալով Ռամադանը, որի առաջին օրն է այսօր, ոստիկանությունը հավանաբար պիտի քայլեր աներ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար` ճանապարհներ փակել և այլն, գերադասել են այս ծրագիրը:

Այսքանով սակայն Հայոց Ցեղասպանության 105 – րդ տարելիցին նվիրված միջոցառումներն չավարտվեցին: Երեկոյան Հայոց պատրիարքի հովանու ներքո գործող «Արմատներ» հանձնախումբը հուշագրավ երեկո էր կազմակերպել՝ նվիրված մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:

Աղբյուրը՝ «ՀՄԸՄ» -ի և «Արմատներ» հանձնախմբի ատենապետ Հարութ Բաղամյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here