Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը

0
301
Քայլ դեպի տուն
Քայլ դեպի տուն

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը

[ARM] Սփյուռքի պատանիների և երեխաների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս ամառ կանցկացնի հետաքրքիր առցանց ձևաչափով: Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր, ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների հետ և այլն: Առցանց ծրագրին կարող են մասնակցել 12-18 տարեկան սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: Հայատադիմումը լրացնելու համար պետք է այցելել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/nKMJGuxMucp28nMHA: [ENG] The educational program “Step Towards Home” for youth and adolescents from the Diaspora, will result in a unique visit to Armenia this summer. The virtual program will be held from August 3rd-28th in two stages which will include courses in the Armenian language and history, virtual visits, interactive discussions, debate club, educational games, meetings with cultural and arts leaders and more.Individuals from the Armenian Diaspora aged 12-18 can participate in the online program and the deadline for applications is July 20th. To fill out an application, please visit the following link: https://forms.gle/nKMJGuxMucp28nMHA:[RUS] Учебно-познавательная программа для молодежи и подростков из Диаспоры «Шаг к дому» этим летом пройдет в интересном онлайн режиме. Программа будет проходить с 3 по 28 августа в два этапа, включая курсы армянского языка и истории, виртуальные посещения общин, интерактивные обсуждения, дискуссионный клуб, онлайн образовательные игры, встречи с деятелями культуры и искусства и т. д. В онлайн-программе могут участвовать молодые люди и подростки из армянской диаспоры в возрасте от 12 до 18 лет. Заявки на участие можно подавать до 20 июля включительно. Для заполнения заявки, перейдите по следующей ссылке: https://forms.gle/nKMJGuxMucp28nMHA:

Posted by Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office on Tuesday, June 30, 2020

Կորոնավիրուսային համավարակը չի ընդհատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կապն ու աշխատանքը սփյուռքի երիտասարդության ու պատանիների հետ: Գտնվելով սահմանափակման մեջ՝ այս տարի սփյուռքահայ երեխաները չեն կարող այցելել Հայաստան, սակայն անգամ այս պայմաններում հայրենիքը նրանց ավելի մոտեցնելու համար Գլխավոր հանձնակատարի գրասենյակը նոր ճանապարհներ է գտնում: Ահա այդ նպատակով՝ սփյուռքի պատանիների և երեխաների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս ամառ կանցկացնի հետաքրքիր առցանց ձևաչափով:

Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր:

Հետաքրքիր և ակտիվ ծրագրի շնորհիվ՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, սովորել մայրենի լեզուն և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով ճանաչել իրենց հայրենիքը: Վիրտուալ այցերով մասնակիցները կլինեն Տաթևից մինչև Ամբերդ, Սաղմոսավանքից Մատենադարան ու Էրեբունի թանգարան:

Առցանց ծրագրին կարող են մասնակցել 12-18 տարեկան սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: Հայտադիմումը լրացնելու համար պետք է այցելել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/nKMJGuxMucp28nMHA:

Ծրագրի մասին տեսանյութը կարող եք դիտել, տարածել և ներբեռնել հետևյալ հասցեից՝ https://cutt.ly/ri21rAZ

***

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ diaspora@gov.am էլ. հասցեով:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here