Հարձակում հայ հոգևորականների վրա և Պատրիարքարանի հաղորդագրությունը

0
130
Երուսաղեմի հայկական թաղամասը
Երուսաղեմի հայկական թաղամասը
Մայիսի 17 – ի լույս 18 – ի գիշերը մի քանի ֆանատիկ օրթոդոքս հրեաներ հարձակվել են կեսգիշերին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի  հոգևորական Արբակ Աբղ. Սարուխանեանի վրա, ով գնում էր մեր Սուրբ Հակոբյանց մայրավանքից դեպի Սուրբ Հարության տաճար՝ ծառայություն մատուցելու: Մեր հոգևորականին առաջին բուժ օգնություն է ցուցաբերվել, վիճակը նորմալ է: 3 ֆանատիկ օրթոդոկս ձերբակալված են: Մենք՝ հայերս, մնալու ենք մաքսիմալ չեզոք, նման դեպքեր Երուսաղեմում գրեթե յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում և ոչ միայն հայ հոգևորականների հետ:
ՈՒղղակի ի տարբերություն մյուս պատրիարքարանների հայերը միշտ քննադատում են նման հարձակումներն ու հակավարված տալիս, իսկ մեր Պատրիարքն էլ միշտ հետևողականորեն խնդիրները բարձրացնում է Իսրայելի իշխանությունների դիմաց և պահանջում է թե ոստիկանությունից և թե քաղաքային իշխանություններից համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ նման անկարգությունները կանխելու համար:
Կատարվածին որակավորումներ տալ պետք չէ, կրկնում եմ սա օրթոդոքս յեշիվաների աշակերտների մշտական զբաղմունքն է, ֆանատիկներ, որոնք ամենասովորական օրերին ցանկացած քրիստոնյաի տեսնելիս թքում են գետնին:
Հարցին ավելի քան 18 տարի անդրադառնում ենք, հիմնական խնդիրը այս ֆանատիկների կրթությունն է, որոնց ուղղեղները լվացվում են ու հակաքրիստոնեություն են քարոզում հենց սրանց առավել ֆանատիկ ուսուցիչներն ու մեր Պատրիարքարանը քանիցս բարձրացրել է սրանց ուսումնական գործընթացներում կրոնական հանդուրժողականություն սերմանելու հարցը:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հաղորդագրությունը

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը խստիւ կը դատապարտէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանեանի վրայ հրեայ երիտասարդներու յարձակումը՝ Սուրբ Յարութեան տաճարի ճամբուն վրայ:
Հայր Արբակ ստացած է մարմնական վնասուածք: Ան անմիջապէս տեղափոխուած է հիւանդանոց, ուրկէ անհրաժեշտ բուժում ստանալէն ետք, դուրս է ելած:
Պատրիարքութիւնը պաշտօնապէս բողոք ներկայացուցած է ոստիկանութեան, որմէ ետք յարձակողներէն երեքը ձերբակալուած են:
Պատրիարքութեան պահանջն է, որ ոստիկանութիւնը արդար քննութիւն կատարէ եւ յանացագործները պատժէ համաձայն օրէնքի՝ ապագային խուսափելու նման դէպքերու կրկնութենէ:

Դիւան Սուրբ Աթոռոյ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here