Դեկտեմբերի 7-ին հոգեհանգստյան արարողություն և հուշ երեկո տեղի ունեցավ Սուրբ Նիկողայոս վանքում

0
165

Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունն արդեն ավանդույթ է դարձրել 18 տարի շարունակ Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում  Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան, մշակութային երեկոների և հոգեհացի մատուցման Աստվածահաճո ձեռնարկների իրականացումը երկրի կենտրոնի հոգևոր հովվի աջակցությամբ: Երեկոյի ժամանակ Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը  ներկաների անունից շնորհակալություն հայտնեց մեր պատրիարքարանին ու  մասնավորաբար հոգեշնորհ Տեր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանին, հոգեշնորհ Տեր Արշակ աբեղա Ցազարյանին և արժանապատիվ քահանա հայրեր Տեր Տիրայրին և Տեր Արտենին՝  եկեղեցական արարողությունները կատարելու համար: Դեկտեմբըրի 7 – ի հոգեհանգստյան արարողությանն ու մշակույթային միջոցառմանը մասնակցեց նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանը:

Եկեղեցական արարողությունից հետո, որին ներկա էին ավելի քան յոթ տասնյակ հայորդիներ, հաջորդեց մշակույթային երեկոն, որի ժամանակ ներկայացվեց դժբախտաբար մեզանում պիտակավորված «Աղետի գոտու» հիմնախնդիրների մասին զեկույց ու ցուցադրվեց նաև դեկտեմբերի սկզբին Գյումրիում նկարահանված փոքրիկ ֆիլմը Մուշ երկու և Շերամ թաղամասերի հիմնախնդիրների մասին, որը տրամադրել էր Գյումրեցի լրագրող Սաթենիկ Կաղզվանցյանը:

Մինչ հուշ երեկոյի մեկնարկը հավաքվածները  մեկ րոպե լռությամբ հարգեցին  երկրաշարժի անմեղ զոհերի և Արցախյան երկրորդ պատերազմի հերոսների հիշատակը:

Իր խոսքով հանդես եկավ  Իսրայելում ՀՀ հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանն, ով ներկայացրեց ներկայիս կառավարության մոտեցումներն ու մեկնարկած ծրագրերն, որոնցով լուծվելու է անօթևանության հիմնախնդիրները: Այնուհետև զեկույցով հանդես եկավ «Նաիրի» միության նախագահն, ով իր խոսքում ներկայացրեց որոշ թվային տվյալներ: Ներկայացնում ենք որոշ հատվածներ նրա զեկույցից:

Դեկտեմբերի 7-ի այս երկրաշարժը վերջին 100  տարվա ընթացքում ամեննաուժգինն էր Կովկասում: 10 բալ ուժգնությամբ աղետը հիմնովին ավերել էր Հայաստանի հյուսիսի 63 բնակավայր, իսկ 400 տուժել էր մասնակի: Պաշտոնական տվյալներով զոհվվել էր 24.985 մարդ, որից 10.000 – երեխա, շուրջ 20.000  ստացել էր տարբեր աստիճանի վնասնածքներ: Հոսպիտալացվել էր 12.495 տուժած, որից 430 անդամահատվել: Երկրաշարժի հետևանքով 514.000 մարդ մնացել էր անօթևան: Հասցված նյութական վնասը գնահատվեց 11մլրդ խորհրդաին ռուբլի: Շատ է ներկայացվել, մեր այս կորուստների թվերըը: Խորհրդային Միություն պաշտոնապես հաղորդում էր 25,000 նահատակների մասին, այնինչ ոչ պաշտոնական տվյալների համաձայն այնվազն կրկնակի ավելի քան 50,000 զոհ ունեցավ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը:

1 մլն մարդ դարձավ գործազուրկ: Համաշխարհային բանկի 2017 թ. – ի տվյալների համաձայն այդ տարիների հաշվարկներով Հայաստանին աղետը  հասցել էր  14 մլրդ ԱՄՆ դոլլարի, իսկ հետագա հաշվարկներն իրենց հետևանքներով գնահատվում են շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլլար:

Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին կառավարությունը հաղորդում էր Աղետի գուտում 7219  անօթևան ընտանիքների առկայության վերաբերյալ Շիրակ, Լոռի ու Արագածոտն մարզերում:

Այսօր Գյումրիում 2800 տնակում բնակվող ընտանիք կա, որոնցից՝ 400 դուռը փակ տնակներ են: Մնացածը միգռացիայի արդյունքում  տնակներում հաստատվածներն են: Քաղաքում միայն  400 ընտանիք է մնացել երկրաշարժից տուժած, որ դեռ բնակարան չեն ստացել:

Նա մասնավորաբար նշեց նաև, որ  այս հավաքվելու նպատակն ոչ թե միայն ազգային պարտքի զգացումն է, կամ կորած հարազատների շիրիմը հարգելու ցանկությունն, այլև ավելի շատ պարտավորությունն է մեր երեխաների ու մեր ապագա սերունդների դիմաց, որ անկախ տասնամյակներից չմոռանան ու միշտ հիշեն, թե ինչ սոսկալի ճակատագիր է բաժին ընկել հային 1988 թվականին և ինչպես չի գլուխ խոնարհել ու աննկարագրելի տառապանքների գնով աղետից 3օր անց վրանում բացված նոր դպրոց ուղարկել իր երեխային, որ մարդ դառնա, որ Գյումրին կառուցի:

«Այսօր հայի սիրտը մղկտում է, պարտված պատերազմ, հազարավոր զոհված մեր երեխաներ ու դեռևս գերության մեջ տառապյալ մեր զինվորներ ու  կորցրած հողեր: Անընդհատ ճակատագիրը հային հարվածներ է հասցնում ու չի թողնում, որ հայը մեջքը շտկի ու արցունքները չորացնի: Սակայն ուզում եմ բոլորին ու հատկապես մեր թշնամիներին հիշեցնել, որ ինչքան էլ մեզ փորձեն ոչնչացնել ու ճնշել՝ մեր քրիստոնեական հավատքի ու ներքին հզոր հակազդող ուժը նրանց ճնշել չի հաջողվի:Մի ծափով մենք էլ գարուն կտեսնենք ու հավատում եմ, որ մեր հազարամյա պայքարի արդյունքում առնվազն մեր երեխաներն ավելի լավ ապագա կունենան» ,- հավելեց նա:

Հուշ – երեկոյի վերջում էլ  ներկայացվեց մի փոքրիկ ֆիլմ՝ նկարահանված 2 օր առաջ Գյումրի քաղաքում:

Ֆիլմում ընդգրկված էին հատվածներ Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենդրիկ Գասպարյանի, Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության նախկին պետ, շինարար  Արտաշես Սարգսյանի և Գրումրիի բնակիչների հարցազրույցներից:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here