Հայաստանն Եվրոպայի բռնցքամարտի առաջնության թիմային հաղթող

0
126

Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ավարտված է։ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում մայիսի 21-ից սպորտային տոն էր, և այսօր` մայիսի 30-ին` առաջնության եզրափակիչ օրը, ունենք Եվրոպայի չեմպիոն։ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), ինչպես և սպասվում էր, նվաճեց Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկե մեդալը։ Վերջին մենամարտում Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Լյունես Ամրուայի նկատմամբ։ Ունենք արծաթե մեդալակիրներ ևս. Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) կարողացան համապատասխանաբար բելգիացի Վասիլե Ուստրուայի և վրացի Գերոգի Կուշիտաշվիլիի դեմ պայքարում ապահովել իրենց արծաթը, իսկ Եվրոպայի առաջնության բրոզը մեր հավաքականից բաժին հասավ Նարեկ Մանասյանին (92 կգ)։
Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է նաև մեր հայրենակիցը Վրաստանի դրոշի ներքո` Արտյուշ Գոմցյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, դուստրերի հետ այցելել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին:
Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:
86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել էր անձամբ ՀՀ վարչապետ Փաշինյանը:
Մրցանակակիր մարզկիներին պարգևներ են հանձնել նաև Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը:

Մեր բռնցքամարտիկներից զատ ոսկե մեդալի են արժանացել նաև.
48 կգ քաշային կարգ – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան),
51 կգ քաշային կարգ – Մարտին Մոլինա Սալվադոր (Իսպանիա),
54 կգ քաշային կարգ – Բիլալ Բենամա (Ֆրանսիա),
57 կգ քաշային կարգ – Վասիլե Ուստրուա (Բելգիա),
60 կգ քաշային կարգ – Արտյուշ Գոմցյան (Վրաստան),
67 կգ քաշային կարգ – Վախիդ Աբասով (Սերբիա),
75 կգ քաշային կարգ – Գաբրիել Դոսեն (Իռլանդիա),
80 կգ քաշային կարգ – Արտյոմ Ագիև (Սերբիա),
86 կգ քաշային կարգ – Գեորգի Կուշիտաշվիլի (Վրաստան),
92 կգ քաշային կարգ – Ազիզ Աբես Մուհիդին (Իտալիա),
92 կգ քաշային կարգ – Նելվի Ռաման Հեսս Թիաֆաք (Գերմանիա)։

Աղբյուրը՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա և ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here