Հունվարի 26- ի հարձակում հայկական սրճարանի վրա Երուսաղեմում

0
72

Հունվարի 26-ին հրեա մի խումբ արմատականներ, «Լացի պատ» աղօթքի գնալիս փորձել են ճանապարհը կրճատելու նպատակով Հին քաղաք մտնել մուսուլմանական թաղամասում գտնվող «Դամասկոսի դարպաս»-ից: Հրեա ոստիկանները թոյլ չեն տվել նրանց: Վերջիններս, շարունակելով իրենց ճանապարհը՝ այս անգամ փորձել են քրիստոնեական թաղամասում գտնվող «Նոր դարպաս»-ից մտնել Հին քաղաք: Անցնելով հայկական Taboon Wine Bar սրճարանի մոտով հրեա ծայրայեղականները սկսել են բղավել. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին, մա՛հ օտարներին» և այլ գործողութուններով փորձել են վեճ հրահրել: Սկսվել էր լեզվակռիվ, որը վերածվել էր մեծ վեճի, ապա աթոռակռիվ էին սկսել՝ նյութական վնաս պատճառելով սրճարանի հայ վարձակալին: Մարդկային տուժածներ և կորուստներ բարեբախտաբար չեղան: Դեպքի պահին սրճարանի դիմաց նստած են եղել տարբեր երկներից ժամանած զբօսաշրջիկներ, արաբներ, քրիստոնյաներ նաև հրեաներ: Դեպքի առթիվ ոստիկանությունը որևէ մեկին չի ձերբակալել, ավելին՝ դեպքի վայր էին հասել մեկ ժամ անց միայն:

Դեպքի հետ կապված որևէ ձերբակալվածներ չկան:

Լուսանկարը՝ Ռեստորանի ֆեյսբուքյան էջից

Հաղորդման աղբյուրը՝ Երուսաղեմի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի ֆեսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here