Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները մեդալների ընդհանուր հաշվարկով Եվրոպայում երկրորդն են

0
118

Սամբոյի Եվրոպայի 2023թ. առաջնությունը ապրիլի 19-ից 23-ն անցկացվեց Իսրայելի Հայֆա քաղաքում, որին մասնակցեցին ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծերի հավաքականները: Ռուսները, բելոռուսները և ֆրանսիացիները հանդես եկան Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո, համապատասխանաբար՝ FIAS 1, FIAS 2, FIAS 3 անուններով:

Հայ սպորտսմենների կողքին էր Իսրայելում ՀՀ դեսպանատունը՝  հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանի գլխավորությամբ: Մեր հյուպատոսն այցելեց Հայֆա և հանդիպեց սամբոյի Հայաստանի հավաքականի հետ ու մյուս հայորդիների հետ միասին վայելում էր հայ չեմպիոնների «սխրանքները» մարզագորգի վրա:

Երկրի հյուսիսային քաղաքների  ու  Հայֆայի հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանն էլ ղեկավարում էր հայֆայահայերի երկրպագուների բանակն, որին միացել էին նաև երկրկի կենտրոնի մեր տղաները: Ուշագրավ է, որ կազմակերպիչները ոշ մի պետության երկրպագուի թույլ չէին տալիս դրոշներ բերել դահլիճ, իսկ տեր Տիրայրի ընտանիքը գտավ շատ խելացի լուծում: Երեխաները ներկայացան հայկական եռագույն շապիկներով՝ լրացուցիչ հանդիսավորություն տալով դահլիճին:

Արդյունքների մասին՝

«Ռոմեմա արենայի» մրցագորգերում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզիկ-մարզուհիները և նվաճելով 19 մեդալ, ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով միայն FIAS 1 թիմին /Ռուսաստան/: Մերոնք Հայրենիք են բերեցին 4 ոսկի, 4 արծաթ, 11 բրոնզ:

Կարևոր է փաստել, որ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, 98 կգ քաշային կարգում հանդես եկած Արման Ավանեսյանն Արցախի Հանրապետությունից է:

Ի դեպ մեր հավաքականի մարզիչները շատ են տարբեր միջազգային մրցաշարերում առնչվում ադրբեջանցի մրցավարների հետ: Երկուստեք պայմանավորվածություն կա ուժերը չափել միայն մարզագորգի վրա ու նույնիսկ հաղորդավարն էր հայ և ազերի սամբիսնտերի գոտեմարտի ժամանակ զարմացել թե ինչպես են երկու մեծաթիվ հավաքականի մարզիչներն ու մարզիկները իրար կողք-կողքի կանգնած յուրաքանչյուրը երկրպագում իր մարզիկին, առանց հայացք թեքելու:

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին:

Դեռահասներ /14-16 տարեկան/

  1. Սամվել Դանիելյան-46 կգ-բրոնզ
  2. Նարեկ Սիմոնյան-53 կգ-ՈՍԿԻ
  3. Անդրե Սարդարյան-58 կգ-բրոնզ
  4. Գոռ Աղասարյան-79 կգ-բրոզ
  5. Դավիթ Բարսեղյան-88+ կգ-Արծաթ

Պատանիներ /16-18 տարեկան/

  1. Ալիկ Մեքինյան-53 կգ-բրոնզ
  2. Արմեն Աղումյան-58 կգ-ՈՍԿԻ
  3. Էրիկ Գուրջանյան- 64 կգ-բրոնզ
  4. Համլետ Պարսամյան- 71 կգ-Արծաթ
  5. Էրիկ Սաղաթելյան-98+ կգ-բրոնզ

Աղջիկներ /18-20 տարեկան/

  1. Աննա Այվազյան-50 կգ-Արծաթ
  2. Նանե Հակոբյան- 65 կգ-բրոնզ

Տղամարդիկ

  1. Տիգրան Կիրակոսյան-58 կգ-բրոնզ
  2. Նարեկ Դալլաքյան- 64 կգ-բրոնզ
  3. Բորիս Շատվերյան-79 կգ-բրոնզ
  4. Արսեն Խանջյան-98 կգ-ՈՍԿԻ

Կանայք

  1. Վարսիկ Գրիգորյան-54 կգ-Արծաթ

Մարտական սամբո

  1. Մխիթար Մխիթարյան-58 կգ-բրոնզ
  2. Արման Ավանեսյան-98 կգ-ՈՍԿԻ

Խմբագրության կողմից՝

«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունն իր շնորհակալությունն է հայտնում առաջին հերթին ձյուդոյի, սամբոյի և ազգային մարզաձևերի միջազգային կարգի մրցավար, հայկական «Կոխ» ըմբշամարտի միջազգային զարգացման ծրագրերի ղեկավար, Իսրայելի սամբոյի ֆեդերացիայի ու Իսրայելահայերի «Նաիրի» միության անդամ Սերոբ Անդրեասյանին իր կատարած բացառիկ կազմակերպչական աշխատանքների համար, որի արդյունքում մեր հավաքականը կարողացավ հաջող ելույթ ունենալ:

Առանձնին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ դեսպանատանը՝ մեր սամբիստների կողքին կանգնելու համար և առանձնահատուկ շնորհակալություն Իսրայելի հյուսիսային քաղաքների ու Հայֆայի հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանին՝ ոչ միայն բոլոր մրցաշարերին կազմակերպված մասնակցության, այլև Հայֆայի Սուրբ Եղյա եկեղեցում Հայաստանի հավաքականին ընդունելու համար:

Աղբյուրը՝

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Սերոբ Անդրեասյանի ու Տեր Տիրայրի ֆեյսբուքյան էջեր և անձնական արխիվ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here