Ապրիլի 23 և24 -ին բողոքի ակցիաներ և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Թել Ավիվում և Երուսաղեմում

0
576
Հայերի բողոքի ցույցը Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության շենքի առջև: 24-ը ապրիլի, 2019 թ․ (արխիվ)
Հայերի բողոքի ցույցը Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության շենքի առջև: 24-ը ապրիլի, 2019 թ․ (արխիվ)

Իսրայելի երկու խոշորագույն քաղաքներում այսօր տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ և բողոքի ակցիաներ:

Շուրջ երկու հարյուր հայեր այսօր բողոքի ցույց են անցկացնում Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Ցուցարարները պարզել էին բազմաթիվ պաստառներ անգլերեն ու երբրայերեն․ «Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանություն իրականացնելու մեջ», «Երբեք չենք ների թուրք մսագործներին», «Հայերը արդարություն են պահանջում», «Հրեա ժողովուրդը հայերի հետ է: Որտե՞ղ է կառավարությունը» և այլն:

Հայ խաղաղ ցուցարարները նախ հավաքվել էին Թել Ավիվի օպերային թատրոնի շենքի հարևանությամբ, որտեղից ոստիկանության ուղեկցությամբ, հայկական դրոշներով երթով անցան տարբեր երկրների դեսպանատների մոտով, հասան Թուրքիայի դեսպանատուն, որի աշխատակիցներից մեկը պատուհանից տեսագրում էր խաղաղ ցույցը:

Երթն ու ցույցն արտոնված էին: Ցույցի ավարտին Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում մատուցվեց պատարագ՝  նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հիշատակի միջոցառումները սկսվել էին երեկ երեկոյան Երուսաղեմում: Տեղի էր ունեցել ջահերով երթ Սրբոց Հակոբեաց մայրավանքից դեպի գերմանական թաղամաոում գնտվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այսօր առավոտյան Սրբոց Հակոբեաց մայրավանքում պատարագ էր մատուցվել, այնուհետև տեղի էր ունեցել բողոքի ցույց ժամը 12-13:00-ն, իսկ երեկոյան Ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի էր ունենցել հուշ երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Աղբյուրը՝  «Ազատություն ռադիոկայան»

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here