Հետընտրական Իսրայելն ու կառավարական ճգնաժամը

0
440
Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկեր, լուսանկարը նրա ֆեյսբուքյան էջից

Անցյալ շաբաթ երկօրյա հրթիռահարումներն բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ ստեղծեցին կառավարությունում, որոնք դեռևս չեն հանգուցալուծվել: Ապրիլի 9-ին կայացած արտահերթ 21-րդ գումարման խորհրդարանական ընտրություններից հետո երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանձնարարեց վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձևավորել նոր կառավարություն և շուտով կլրանա նաև հատկացված լրացուցիչ ժամկետն, որն ավարտվելու է մայիսի 31-ին ու Բիբին պարտավոր է նոր կոալիցիոն կառավարություն ստեղծի ու անցյալ շաբաթ երկրի հարավային շրջաններում ստեղծված իրավիճակը քննարկելու համար հավաքված զինվորական կաբինետի հավաքը ցույց տվեց, որ քաղաքական ճգնաժամը բավական խորն է: կաբինետի մեջ ընդգրկված նախարարներն ու իրենց կուսակցություններն, այս նոր   ընտրություններում չեն հաղթահարել 5%-ոց շեմն ու պատգամավորներ չեն, բայց դեռ նախարարներ են մինչև նոր կառավարության ձևավորումը: Պարադոքս է ստացվում, մի կողմից նախարար են մյուս կողմից էլ չեն ընտրվել ու այս հակասությունների արդյունքում կաբինետը ծանր որոշումներ չընդունեց, որոնցից մեկն օրինակ  Գազայի գոտի ցամաքային զորքեր մտցնելն էր: Քաղաքական ճգնաժամի, հակամարտության ու հրթիռահարումների վերսկսման մասին զրուցեցինք նախկին Երևանցի, Քնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել – Հայաստան  միջազգային ֆորումի հրեական կողմից համանախագահ, «Ընտրական գործընթացների միջազգային ինստիտուտի Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի հետ:

Քանի օր հրեական տոմարը փոփոխական է, ուստի տոներն էլ փոխվում են ու այս տարի Իսրայելի անկախության տոնն ու մայիսի 9-ը համընկել էին ու դոկտոր Ցինկերը նախ շնորհավորեց կրկնակի տոների կապակցությամբ ու անդրադարձավ ճգնաժամին ասաց թե՝

         Իրավիճակը մի փոքր նման է փակուղայինի և հույսով եմ, շուտով կավարտվեն բանակցություններն ու կձևավորվի ինչ որ կառավարություն Իսրայելում ու բոլորն իրենց տեղերում կնստեն ու կսկսեն աշխատել, – հույս հայտնեց նա:

Հրթիռահարումների ժամանակ կառավարող «Լիքուդին» քննադատողներն ու հարավային քաղաքների բնակիչներն ավելի շատ էմոցիոնալ հողի վրա էին կառուցում քննադատությունները, – համոզված է նա: Ձախ-կենտրոնամետ «Կախոլ-Լավան» խմբակցությունն էլ բացի քննադատությունից նոր առաջարկությամբ հանդես չի գալիս: Քաղաքագետի կարծիքով ԱՄՆ-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման հետ կապված նոր առաջարկություններով է հանդես գալու և սպասում են կառավարության ձևավորմանը: Եթե մինչ այդ չձևավորվի հնարավոր է երկու հակառակ թևերի՝ «Լիքուդի» ու ընդդիմադիր «Կախոլ Լավանի» միջև բանակցություններ ընթանան:

Կարող է նաև ստացվել այն տարբերակը, որ երկու մեծ կուսակցություններն միասին որոշեն գնալ ինչ-որ փոխզիջումների և ստեղծեն ազգային համաձայնության կառավարություն, որը զրուցակցիս կարծիքով ավելի կամրապնդի հասարակությանը, քանզի ամերիկական խաղաղության ծրագիրն ենթադրում է որոշակի փոխզիջումներ նաև Իսրայելի կողմից:  Չնայած կոալիցիոն քննարկումներին, քաղաքագետը միանալով իր գործընկերներին շեշտեց, որ չի բացառվում, որ «Եվրատեսիլի» ավարտից հետո ահաբեկչական խմբերն էլ ավելի հուժկու հարվածներ հասցնեն Իսրայելին՝ ստիպելով երկրի ղեկավարությանը ցամաքային օպերացիա սկսել Գազայում, որն երկուստեք մարդկային մեծ կորուստների կհանգեցնի:

Անցյալ տարի օգոստոսին վիճահարույց մի օրինագիծ ընդունեց Քնեսետը՝ ընդգծելով Իսրայել պետության միայն հրեական լինելու փաստն, որին հաջորդած ընտրություններին ուլտրա-օրթոդոքս հրեական կուսակցություններն ավելացրեցին իրենց մանդատներն Քնեսետում ու նրանց քանակի ավելացումն էլ շատ դեպքերում սպառնում է երկրի աշխարհիկ կարգերին ու ոչ կրոնական օրենքներով ապրող մյուս քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը՝ բազմաթիվ սահմանափակումների տեսքով: Ինչպես օրինակ ուրբաթ և շաբաթ օրերին հասարակական տրանսպորտի բացկայությունն և այլն: Արդյոք սպառնալիք չկա կրոնական էքստրեմիզմի, որի արդյունքում ոչ կրոնական օրենքներով ապրող քաղաքացիների իրավունքները գնալով ավելի կոտնահարվեն: Ի պատասխան ասաց, թե կրոնական էքստրեմիզը չափազանցված է ու չի կարելի համարել, որ երկրի կրոնական օրթոդոքս համայնքը զբաղված է դրանով: Ոչ միայն օրթոդոքս այլև արաբական բնակչությունն է հակառակ աշխարհիկ կյանքով ապրող մարդկանց շատանում:  Անկեղծ ասած մոտ ժամանակներս այսպես ասենք մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, սակայն մեր երեխաներին, ովքեր շարունակելու են այստեղ ապրել, նրանց, այսինք աշխարհիկ բնակչության համար ավելի վատ կարող է լինել, եթե խախտվի ստատուս քվոն, որը հիմքը դրվել է Իսրայել պետության ստեղծման առաջին տարիներից, – կարծիք հայտնեց զրուցակիցս: Երկրում օրինակ չեն գործում քաղաքացիական ամուսնության գրանցման բաժանմունքներ, քաղաքացիական ամուսնությունների մասին չկա օրենք ու արդեն երկու տասնամյակ չնայած խոստումներին, այս հարցը չի լուծվում շատ դեպքերում մարդկանց ստիպելով մեկնել արտերկիր զագսավորվելու համար: Հայերի պարագայում էլ ավելի լուրջ խնդիրներ կան, քանզի Երուսաղեմաբնակ հայերի մի մասը քաղաքացի չէ, իսկ Հայաստանն էլ դեսպանատուն չունի Իսրայելում:

Վերջում զրուցեցինք նաև Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության հանձնաժողովի մասին, Իսրայելում դեռ այն չի ձևավորվել, իսկ մեր Ազգային ժողովում այս բարեկամական խումբը ղեկավարում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլից»  պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Խումբը բացի ղեկավարից ունի 21 անդամ, երբևէ նման կազմ այս բարեկամական խումբը չէր ունեցել:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here