Ուխտագնացություն դեպի «Պարոն Տեր» կալվածք – վիդեո հաղորդում

0
616
«Պարոն Տեր» կալվածք
«Պարոն Տեր» կալվածք

Ghevond Vardapet

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան, Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանն այն եզակի հոգևորականներից է,  ով վստահաբար մեր օրերի Եսայի պատրիարքն է: Եթե հիշում եք Եսայի 4-րդ Կարապետյան(Թալաստցի) (14 օգոստոս 1864թ. – 22 օգոստոս  1885թ.) հասնելով Սուրբ երկիր` բացել էր  լուսանկարչության իր անձնական ստուդիան առաջինը Մերձավոր Արևելքում: Նա վարդապետ էր այդ ժամանակ և հարկ է նշել, որ Եսայի Պատրիարքը շարունակել է զբաղվել իր սիրած արվեստով նույնիսկ Երուսաղեմի Հայ Պատրիարք ընտրվելուց հետո:

Ահա մեր օրերում գիտակցելով մեր հավատքի, մեր բացառիկ պատմության, մշակույթի ու ավանդույթների գալիք սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունն, ավելի քան 10 տարի նախաձեռնում է և՜ հայերեն և՜ ռուսերեն լեզուներով տարբեր ֆորմատների վիդեո և աուդեո հաղորդումներ ու դրանք տարածում համացանցում չունենալով որևէ ֆինանսական աջակցություն:

Մեր համայնքում բարեբախտաբար կան մի քանի ազգին անմնացորդ նվիրված հայորդիներ ու նրանցից մեկն անշուշտ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանն է:

Նրա բոլոր հաղորդումներին կարելի է ծանոթանալ այստեղ՝

https://www.youtube.com/channel/UC48dzp9XFNPIZgaZY-FQTvg

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here