Գրիգորի և Պրան Տաշչյաններն ու նրանց երեխաները՝ Հասմիկ Տաշչյանն և Տիգրան Տաշչյանը

0
534
Լուսանկարում՝ Տիգրան Թաշչյանը
Լուսանկարում՝ Տիգրան Թաշչյանը

Գրիգորի և Պրան Թաշչյանները ապրում էին Թուրքիայում, որտեղ կարողացել էին փրկվել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունից: Պրանի առաջին ամուսինը, նրա երկու երեխաները և ազգականների մեծ մասը սպանվել էին: Այս ողբերգությունը մեծ հետք թողեց նրանց վրա: Առաջին Համաշխարհային պատերազմից հետո նրանք թափառելով հասան Սիմֆերոպոլ(Ռուսաստանի Դաշնության Ինքնվար մարզ Ղրիմ), որտեղ նրանք ամուսնացան և վերաբնակվեցին: Տարածաշրջանը հարուստ էր տարբեր էթնիկական խմբեր ներկայացնող ընտանիքներով՝ ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, հրեաներ, հայեր, հույներ, բուլղարացիներ և այլն: Նրանց մեջ կար ռուս մի ընտանիք Կուչերենկո անունով: Եվգենիան՝ նրանց դուստրերից մեկը, ամուսնացել էր Դավիդ Գոլդբերգ անունով մի հրեայի հետ: Զույգն ուներ երկու երեխա Անատոլին (ծնվ. 1935թ.-ին) և Ռիտան (ծնվ. 1938թ.-ին):

Լուսանկարում՝ Ռիտա Գորոդնիչենկոյի (Գոլբերգ) այցն Երևան: Փրկարարների և փրվածների ընտանիքները: Ձախից երկրորդը` Տիգրան Թաշչյանը, ձախ կողմում` Հասմիկ Թաշչյանը: Աջից երկրորդն երկրորդ շարքում Ռիտա Գորոդնիչենկոն, 1970-ական թվականներին
Լուսանկարում՝ Ռիտա Գորոդնիչենկոյի (Գոլբերգ) այցն Երևան: Փրկարարների և փրվածների ընտանիքները: Ձախից երկրորդը` Տիգրան Թաշչյանը, ձախ կողմում` Հասմիկ Թաշչյանը: Աջից երկրորդն երկրորդ շարքում Ռիտա Գորոդնիչենկոն, 1970-ական թվականներին

Երբ նացիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա, Դավիդ Գոլդբերգը զորակոչվեց Կարմիր Բանակ: Սիմֆերոպոլը շրջափակվեց 1914թ.-ի նոյեմբերի 1-ին և վեց շաբաթ անց սկսվեցին հրեաների սպանությունները: Քաղաքի հերաների մեծ մասը սպանվեցին, որոնց թվում նաև Դավիդի ծնողները: Եվգենիան վերադարձավ իր ծնողների տուն, բայց իր մասամբ հրեա երեխաների վտանգը մեծ էր: Չորս ամիսների ընթացքում երեխաները մի ընտանիքից մեկ այլ ընտանիքի մոտ էին տեղափոխվում, մինչև Պրանը՝ Եվգենիայի հարևանը, առաջարկեց երեխաներին թաքցնել իր տանը: Նրա պարտեզը շրջապատված էր պատով, դարպասը միշտ փակ էր բանալիով և տարածքն էլ հսկում էին շները: Ավելի քան երկու տարի, սկսած 1942թ.-ի փետրվարից մինչև 1944-ի ապրիլի ազատագրումը, երեխաները թաքնվում էին Պրան և Գրիգորի Թաշչյանների տանը: Զույգի երկու երեխաները Տիգրանը (ծնվ. 1929թ.-ին) և Հասմիկը (ծնվ. 1925 թ.-ին) տարածքում էին խաղում և Անատոլիին ու Ռիտային կարող էին զգուշացնել, երբ գերմանացիները մոտենային: Հետո երեխաները թաքնվում էին նկուղում կամ պահեստում կամ ձեղնահարկում և նույնիսկ շան բնում: Ազատագրումից կարճ ժամանակ անց Սովետական իշխանությունները Թաշչյան ընտանիքին աքսորեցին Կեմերովոյի տարաշքում գտնվող մի հեռավոր կոլխոզ: 1947թ.-ին Տիգրանը, Հասմիկը և Գրիգորին փախան և գնացին Հայաստան: Ինչևէ, երկու տարի անց նրանց ձերբակալեցին և աքսորեցին Կեմերովոյի տարածաշրջան: Միայն 1956 թ.-ին նրանք արդարացվեցին և նրանց իրավունքները վերականգնվեցին, բայց նրանց թույլ չտրվեց վերադառնալ Ղրիմի իրենց տունը և ստիպեցին նրանց տեղափոխվել Հայաստան: Այս ողջ ընթացքում փրկվածները կապի էին պահում իրենց փրկարարների հետ:

Հասմիկ Մխիկյան- Թաշչյանը Յադ Վաշեմին պատմել էր, որ մայրը նրան ասել էր, որ իր անձնական փորձառության և իր ժողովրդի հետապնդումների պատճառով, սեփական մղումներից ելնելով փրկել էր նրանց: «Լինելով ականատեսը Հայոց Ցեղասպանության, մենք որոշեցինք փրկել նրանց», – ասել էր մայրը:

2002թ.-ի նոյեմբերի 21-ին Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտն Արամ և Ֆելիսիա Թաշչյաններին և նրանց երեխաներին ճանաչեց որպես «Ազգերի Առաքյալներ»:

Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)

Աղբյուրը՝

https://www.yadvashem.org/yv/en/exhibitions/righteous-armenian/tashchyan.asp

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here