Անկախության տոնն Երուսաղեմում

0
372
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Երուսաղեմում ստեղծված «Արմատներ» հանձնախմբի անդամների հետ(լուսանկարը «Հայ Երուսաղեմ այսօր» ֆեյսբուքյան էջից)
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Երուսաղեմում ստեղծված «Արմատներ» հանձնախմբի անդամների հետ(լուսանկարը «Հայ Երուսաղեմ այսօր» ֆեյսբուքյան էջից)

Սեպտեմբերի 21-ոչ շարժական Աստվածամոր ծննդյան տոնն է ու Սուրբ պատարագ էր մատուցվել Գեթսեմանի Սուրբ Աստվածածնի տաճարում: Պատարագից հետո տեղի էր ունեցել հանրապետական մաղթանք հանդիսապետությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի: Այսքանով սակայն տոնական միջոցառումները չեին ավարտվել: Երեկոյան էլ մեր միաբաններ ու սաղեմահայերը հավաքվել էին Սրբոց Հակոբյանց վանքում՝ Գյուլբենկյան գրադարանի մուտքի մոտ, նշելու Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձը: Շենքը լուսավորված էր մեր դրոշի երեք գույներով ու հուզիչ այդ մթնոլորտում ելույթներ ունեցան Երուսաղեմի հայկական գաղութի երեխաները:

Միջոցառմանը ներկա էր անձամբ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Պատրիարք հայրը ներկաներին օրհնելուց զատ ներկայացրեց նաև վերջերս Երուսաղեմում ստեղծված «Արմատներ» երիտասարդական հանձնախմբի անդամներին, ովքեր որ կազմակերպել էին իրենց այդ անդրանիկ միջոցառումը նվիրված Հայաստանի անկախության տոնին:

Օր առաջ գեղեցիկ տոնական միջոցառում կազմակերպվել էր նաև Երուսաղեմի «Թարգմանչաց» վարժարանում, որին մասնակցել էին ուսուցչական կազմը՝ տնօրենի գլխավորությամբ: Ներկայացվել էր Հայաստանի անկախացման պատմությունն ու ընդհանրապես անկախության արժեքը հայ ժողովրդի համար: Հայ դպրոցականների համար կրթօջախի տնօրինությունն իսկական տոն էր կազմակերպել՝  ձեռագործ եռագույն դրոշների ու հայկական խորհրդանիշերի պատրաստման խմբակների ու տարբեր սպորտային մրցույթների տեսքով: Շատ ակտիվ իր մասնակցությունն էր անկախության տոնին բերել նաև «Թարգմանչաց» նախակրթարանի բոլոր 5 խմբերի սաները: Հատկապես տպավորիչ էին «Ծաղիկ» դասարանի երեխաներն՝ իրենց հայկական տարազներով: Նրանք մասնակցեցին այս գեղեցիկ տոնին ու հետ չմնալով իրենց ավագ եղբայրներից ու քույրերից իրենց ջանասիրությամբ զարմացրեցին ներկաներին: Ընդհանրապես «Թարգմանչաց» վարժարանի տեսուչ Նարեկ սարկավագ Աբրահամյանը շատ մեծ ուշադրություն է դարձնում նախակրթարանների ուսումնական գործընթացի կազմակերպման վրա, քանզի համոզված է, որ հայրենասիրությունն ու կրոնի և եկեղեցու նկատմամբ սերն ու հավատն անհրաժեշտ է սերմանել փոքր հասակից:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here