Իսրայելում ողջունում են Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումը

0
585
Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանն որդիների ու Երուսաղեմի «ՀՄԸՄ» - ի սկաուտները:
Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանն որդիների ու Երուսաղեմի «ՀՄԸՄ» - ի սկաուտները:

Սեպտեմբերի 26-ին Երուսաղեմի «Նոտր Դամ» հյուրանոցային համալիրում, Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանը հերթական, արդեն ավանդական դարձած դիվանագիտական ընդունելությունն էր կազմակերպել նվիրված Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին: Այս հանդիպումն առանձնանում էր նախորդ դիվանագիտական ընդունելություններից մի կարևոր իրողությամբ:  Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում էր կայացրել Իսրայելում դեսպանատուն բացելու վերաբերյալ : Ըստ հաստատված նախագծի՝ դեսպանության նստավայրը լինելու է  Թել Ավիվը: Բացի ԱՄՆ-ից ու մեկ երկու լատինաամերիկյան երկրներից ոչ մի պետություն իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ չտեղափոխեց: Ահա գրեթե բոլոր հյուրերին ներկայացնելուց հետո մեր հյուպատոսը խոսեցՀայաստանի կառավարության որոշման մասին:

– Իսրայելում Հայաստանի հանրապետության դեսպանատուն բացելն այդպիսով չի փչացնելու երկկողմ կապերն ու նպատակ է հետապնդելու ավելի արդյունավետ պաշտպանելու Հայաստանի շահերն տարածաշրջանում՝ վկայակոչելով Հայաստանի կառավարության որոշումն, –  ասաց պարոն Մոմջյանը: Անդրադարձավ նաև Իսրայելի Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի դրական արձագանքին: Հյուպատոսը խոսեց նաև Բենիամին Նելանյահուի երկրի նախագահից մանդատ ստանալու և նոր կառավարություն ձևավորելու աշխատանքների մասին:

Դիվանագիտական ընդունելության ընթացքում առաջին անգամ բացառիկ հարցազրույց ունեցանք Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ ու լիազոր դեսպան Էլի Բելոցերկովսկու հետ՝ նստավայրն Երուսաղեմ: Նախ Հայաստանի անկախության նման միջոցառմանն առաջին անգամ էր մասնակցում, քանզի հուլիսիսն էր հանձնել իր հավատարմագրերը Հայաստանի կառավարությանն ու մասնավորաբար տպավորված էր այս ընդունելությամբ:

– Իսկապես բացառիկ երկո է և ոչ պատահական է, որ այն տեղի է ունենում Երուսաղեմում, մի քաղաքում, որտեղ հայկական մեծ համայնք կա, որը ներկայանում է իր յուրահատկությամբ, իր թաղամասով ու հայկական հախճապակով ու շատ ուրախալի է, որ տարբեր մարդիկ են եկել կիսելու այս տոնը, – ասաց դեսպանը:

Բացի դիվանագիտական իր այցելությունից տարիներ առաջ էր մեկնել Հայաստան, իսկ տղան էլ պատրաստվում է մոտ օրերս մեկնել Հայաստան: Իսրայելում գործում է ահաբեկչության դեմ պայքարի պետական շտաբն, որը հրեական տոների նախօրեին հանդես է գալիս հայտարարությամբ, թե որ երկրներ չի խրախուսում մեկնել իր քաղաքացիներին և այս տարի 46 երկիր ու տարածք է առանձնացվել ու այս անգամ այս ցուցակի մեջ ներգրավվել է Հայաստանը: Մասնավորաբար չի խրախուսվում մեկնել Հայաստանի Վրաստանի ու Թուրքմենստանի Իրանին հարակից վայրեր: Հարցրեցի դեսպանին, թե ծանոթ են այս շտաբի հետ ու արդյոք սա վերաբերում է նաև Հայաստանին:

Հարցիս ի պատասխան շատ կարճ փոխանցեց, թե ծանոթ չէ նման որոշման հետ: Անշուշտ օրվա ամենաքննարկվող թեման Հայաստանի կառավարության որոշումն էր Իսրայելում դեսպանատան բացման հետ կապված:

– Անշուշտ մենք ողջունում ենք այս շատ կարևոր որոշումը, քանի որ իմ կարծիքով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հարաբերություններում մեծ առաջընթաց կա և փոխադարձ հետաքրքրություններ կան հարաբերություններն ավելի ուժեղացնելու և զարգացնելու հետ կապված, – համոզված էր դեսպանն: Իսկ թե Իսրայելն ե՞րբ է ծրագրում դեսպանատուն բացել,- հարցիս պատասխանն այժմ չուներ, միայն փոխանցեց, որ հարցը երկկողմ քննարկման փուլում է և այժմ դեռ օրակարգում այդ հարցը չի քննարկվում: Պատճառները բազմաթիվ են, նրանցից մեկն օրինակ՝ օրեր առաջ են ստացել հայկական կողմի որոշումն ու դեռ առաջիկայում շատ քննարկումներ են ունենալու հարցի առնչությամբ:

Ինչևե հաջողություններ մաղթենք նորանշանակ դեսպանին ու այժմ էլ զրուցենք մեր հայրենակիցների հետ, թե ինչպե՞ս ընդունեցին Թել Ավիվում Հայաստանի դեսպանատուն ունենալու լուրը:

Երուսաղեմաբնակ Քրիստիան Մանուկյան

– Դեսպանատուն բանալը շատ կարևոր է և հայկական համայնքի համար և սա կենտրոնն է աշխարհի համար, ուրեմն Հայաստանի համար անպայման կարևոր է: Այստեղ կալվածքներ կան, եկեղեցիներ, պաշտպանություն կա: Հայաստանն այստեղ մեզ պետք է պաշտպանի, – ասաց պարոն Մանուկյանը:

Նա համոզված է, որ մեր ապագա ներկայացուցչությունը պետք է զբաղվի ոչ միայն քաղաքական, այլև ոչ պակաս կարևոր մշակույթային հարցերով: Երուսաղեմաբնակ բանաստեղծուհի, գիտությունների դոկտոր Անուշ Նագաշյան:

– Գիտեք ասեմ որպես բանաստեղծ և ոչ քաղաքագետ, ինչ կա որ հայկական է և հիմնվում է, ինչ համար ուրախալի է, – փոխանցեց բանաստեղծուհին:

Դիվանագիտական հանդիպմանը հյուսիսային հայաշատ Հայֆան ներկայացնում էր Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը:

– Ես ընդունում եմ այս լուրը, թող ինձանից ոչ մեկ չնեղանա, առայժմ որպես «շիրմա», վարագույր: Հետագա ընթացքը ցույց կտա թե ով ում է հարգում, ով ում է ընդառաջում: «Այսինք գտնում եք, որ պետք չէ՞ բացել» , – հարցիս պատասխանելով հավելեց թե՝

– Ոչ պետք է, բայց հարցը նրանումն է, թե ի՞նչ արդյունք է տալիս: Դե դուք ինքներդ գիտեք, որ երկու պետություններն միմյանց նկատմամաբ «շաքար ու լոխում» չեն: Եվ չեմ կարծում, որ դեսպանությունների ներկայությամբ կոնկրետ ասած հանկարծ կարող է պատահի, որ Իսրայելը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, – կարծիք հայտնեց հայ կոմպոզիտորը:

Իհարկե Ցեղասպանության ճանաչման համար չէ, որ Հայաստանն Իսրայելում դեսպանատուն է ունենալու, բայց հայկական պետական ներկայությունն Իսրայելում զրուցակցիս համոզմամբ չի ազդելու Ադրբեջանին զենքի վաճառքի կրճատմանը:

– Բնավ երբեք, դրանից փողի հոտ է գալիս և փողից այսօր ոչ ոք չի հրաժարվել, երեկ չի հրաժարվել և վաղն էլ չի հրաժարվելու, – եզրափակեց իր խոսքը Նուբար Ասլանյանը:

«Արմատներ» հանձնախմբի ու Երուսաղեմի «ՀՄԸՄ» – ի նորընտիր ատենապետ Հարութ Բաղամյանը շատ դրական է գնահատում  դեսպանատան բացման լուրը:

– Կարծում եմ որ սա ի շահ մեզ է ու Հայաստանի, որ Հայաստանը դեսպանատուն ունենա Թել Ավիվի մեջ և ակնկալում եմ, որ Իսրայելն էլ դեսպանատուն կունենա Երևանի մեջ, պենք է փոխադարձաբար լինի: Այն ծառայելու է միայն մեր շահերի համար և մենք պետք է կարողանանք արդյունավետ օգտագործել այս դեսպանատան բացումն և հասկանում եմ, որ մարդիկ կան, որ հակառակ կարծիք ունեն, բայց ես կողմ եմ այս որոշմանն ու սպասում եմ որ բացվի այս դեսպանատունը, իսկ մենք էլ ավելի հպարտ ենք զգալու Իսրայելի ու Երուսաղեմի մեջ, որ զորավոր թիկունք և զորավոր դեսպանատուն ենք ունենալու Թել Ավիվի մեջ և բոլորս պետք է աջակցենք այդ դեսպանատան բացմանն, – կարծիք հայտնեց նորընտիր ատենապետը:

Այցելեք նաև «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայք՝ 

https://www.azatutyun.am/a/30189788.html

Լսել ռադիոհաղորդումը՝

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here