Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը հանդիպեց Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգի հետ

0
236
Լուսանկարում՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն և Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգը
Լուսանկարում՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն և Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգը

Սեպտեմբերի  7 – ին  Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արմեն Սմբատյանը հանդիպեց Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Իսրայելում ՀՀ հյուպատոս Անի Խլղաթյանը, Հուշարձանի կառուցման հիմնադրամի ներկայացուցիչներ, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամներ Տիգրան Մամաջանյանը, Գայանե Սահակյանն ու  Սմբատ Մխիթարյանն և «Նոյյան տապան» մշակույթային և կրթական հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը: Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպան պարոն Սմբատյանը իր խորին երախտագիտությունը հայտնեց Պետխ Տիկվայի քաղաքապետին՝ շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի կողմից հայ համայնքին ցուցաբերած հսկայական աջակցության համար իրենց բոլոր նախագծերում, ինչպիսիք են օրինակ կազմակերպված համերգները, ցուցահանդեսները, հայկական կիրակնօրյա դպրոցին աժակցելու աշխատանքները: Ի պատասխան պարոն Ռամի Գրինբերգը նշեց, որ անում է հնարավորը, որպեսզի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց զգան ինչպես տանը և հպարտանում է, որ հենց իր քաղաքում է, որ հայ համայնքն ակտիվորեն աշխատում է՝ պահմապնելու համար սեփական   լեզուն, մշակույթը  և պատմությունը:

ՀՀ դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց քաղաքապետին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշարձան կառուցելու  նախագծին աջակցելու համար և հույս հայտնեց, որ այն  կարող է դառնալ առաջին քայլը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ճանապարհին:  Պարոն Ռամի Գրինբերգը նշեց, որ անկախ ամեն ինչից, ցանկացած ժողովրդի ցավն, որը վերապրել է նման ողբերգության,  պետք է լսելի լինի ու պետք է խորը հարգանքով վերաբերվել: Արմեն  Սմբատյանը քաղաքապետին շնորհակալական վկայագիր շնորհեց, որին հաջորդեց նվերների փոխանակությունը: Հանդիպման ժամանակ  որոշվեց նաև շարունակել Գյումրի և Պետահ Տիկվա քույր քաղաքներ դարձնելու  նախագիծը,  քննարկվեցին  նաև կրթության ոլորտում իրականացվելիք բազմաթիվ համատեղ ծրագրեր: Հանդիպումից հետո Հայաստանի դեսպան պարոն Սմբատյանը և քաղխորհրդի տեղակալ Իրիթ Իսրայելով Լևինն, քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին են 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան և ծաղկեպսակներ դրեցին դեսպանության և քաղաքապետարանի անունից:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here