Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտները համընդհանուր կարանտինի պայմաններում ստացան ամանորյա տոպրակներ:

0
358
Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն իրենց ուսուցչուհու՝ Անի Հարությունյանի հետ
Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն իրենց ուսուցչուհու՝ Անի Հարությունյանի հետ

Համատարած լոքդաունի ու նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց ցավոք սրտի Պետախ Տիկվայի Բեյտ Օլեյի փակ լինելու պատճառով չեն գործում բոլոր համայնքների խմբակներն ու կազմակերպություններն ու նրանց թվում նաև հայկական դպրոցն, որը սակայն դասերը անցկացնում է երեխաներին տրվելիք առանձին հանձնարարությունների միջոցով: Դպրոցի ղեկավարությունը հատուկ անակնկալ էր նախապատրաստել ու ծրագրավորել էր երեխաների համար արշավ կազմակերպել դեպի Հայֆա, որտեղ հանդիպում էր տեղի ունենալու տեղի համայնքային պատասխանատուների ու հայ դպրոցականների հետ, համատեղ պտույտ քաղաքում, սակայն Իսրայելի քաղաքական ղեկավարության իր թվով չորրորդ կարանտինի հայտարարումով ի չիք դարձրեց բոլոր ծրագրերը: Նախատեսված էր նաև ամանորյա հանդես՝ ձմեռ պապի ու ձյունանուշի մասնակցությամբ, այնուհետև կարանտինի խստացման պայմաններում որոշվեց անակնկալ կերպով ձմեռ պապի ու  ձյունանուշի այցելություն կազմակերպել ըստ հասցեների ու տեղում ոտանավորների արտասանությունից հետո ամանորյա տոպրակներ բաժանել երեխաներին: Սակայն կրկին խստացված պայմանները թույլ չտվեցին ձմեռ պապին հեռավոր Լատլանդիայից հայ դպրոցականներին այցելել ու որոշվեց ուղղակի մինչ համատարած սահմանափակումների մեկնարկը երեխաներին փոխանցել ամանորյա անակնկալները:

Անցյալ տարի Օգոստոսի 29 – ին Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետարանի  Բեյտ Օլեյում տեղի ունեցավ հայկական դպրոցի փորձնական դասն, որին մասնակցեցին նույնիսկ 4 տարեկան նախակրթական տարիքի երեխաները: Դպրոցն ունի նախակրթական դասարան 15 աշակերտով և մեկ դասարան 4 աշակերտից բաղկացած, ովքեր արդեն տառաճանաչ են և ավելի են խորացնելու գիտելիքները Հայոց լեզվի, պատմության և գրականության ոլորտում: Նախորդ տարիներին Հայաստանի Սփյուռքի նախարարության աջակցությամբ դպրոցը միշտ ստացել է հայկական այբբենարաններ ու դասավանդման մեթոդաբանական ձեռնարկներ: Նախարարության լուծարումը չնայած չխանգարեց շարունակել համագործակցությունը հայկական իշխանությունների հետ ու նախարարության կրթության վարչությունը տրամադրել է պահանջված գրականությունն, որը պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի պայմաններում դեռ չի բերվել Իսրայել: Սփյուռքի նախարարության լուծարումից հետո դպրոցը համագործակցում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

Հայկական դպրոցը հիմնադրվել է Պետախ Տիկվայում 2004թ.-ին ու 25 աշակերտ ունեցող դասարաններում դասավանդվում էր ոչ միայն Հայոց Լեզու, այլև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի շնորհիվ նաև հայկական երգ և երաժշտություն, ինչպես նաև գործում էր հայկական պարի խմբակը: Այս տարիների ընթացքում սերընդափոխություն տեղի ունեցավ ու աշակերտների թվի պակասի պատճառով որոշակիորեն տուժեց նաև դպրոցը:

Ընդհանրապես դասարաններում սովորել են ոչ միայն տեղի համայնքի աշակերտներն, այլև տարբեր քաղաքներից երեխաներ:

Դպրոցի տնօրինություն ծնողների հանգանակությունների հաշվին ձեռք է բերել նաև գերժամանակակից պրոյեկտոր՝ դասապրոցեսն ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելու համար: Մեթոդաբանական ձեռնարկներով տարվող ուսուցումն իրոք շատ գնահատելի է, քանզի կա հստակ ժամանակացույց և ծրագիր՝ ուսուցումը պատշաճ կազմակերպելու համար:

Ավելի քան 7 տարի Պետախ Տիկվայում միասին աշխատող «Նաիրի» և  «Նոյան Տապան» միությունների համատեղ ջանքերով ավելի արդյունավետ է դարձել դպրոցի աշխատանքն ու յուրաքանչյուր տարի մեկ կամ երկու անգամ դպրոցականները մեկնում են  Երուսաղեմ կամ մեկօրյա ճամբարներ են կազմակերպվում նրանց համար: Կազմակերպությունները քննարկում են սեփական սկաուտական կազմակերպությունը ստեղծելու ծրագիրը:

Թերթի խմբագրությունը շնորհավորում է դպրոցին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ու աշխատանքային և ուսումնական հաջողություններ  մաղթում հայ աշակերտներին:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here