Սեպտեմբերի 21 – ին Պետախ Տիկվա քաղաքի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 30 – ամյակին նվիրված երեկոն, որին մասնակցեցեին հայկական համայնքի ներկայացուցիչներն ու Իսրայելում Հայաստանի Հանրապետության հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանը:
Սեպտեմբերի 27 – ին լրանալու է 44 օրյա պատերազմի մեկնարկի մեկ ամյակն ու այսօր թե՜ Հայաստանում և թե՜ Սփյուռքում կարծիքները կիսվել են, թե ունենալով հազարավոր զոհեր, արդյո՞ք նպատակահարմար է տոնել Հայաստանի անկախության երեսնամյակը: Երեք տասնամյակ մեր հանրապետությունն անկախ է ու նրա անկախության պահպանության համար մեր մահապարտ հայորդիները շարունակում են մարտնչել, կենաց ու մահու կռիվ տալ դեռևս պահպանվող ու պետականություն ունեցող այն փոքրիկ հողակտորի համար, որը կոչվում է Մայր Հայաստան: Իսրայել պետությունը ևս տասնյակ հազարավոր զինվորներ է կորցրել ու շարունակում է կորցնել իր սահմանները պաշտպանելիս ու ինչպես գիտեք երկրի անկախության տոնի տախօրեին ողջ պետությունն ու ժողովուրդը իրենց հարգանքի տուրքն են մատուցում պատերազմներում նահատակված իրենց զոհերին ու անմիջապես հաջորդ օրն երկիրը տոնում է իր անկախությունը: Մեզանում էլ գուցե նպատակահարմար է վերցնել այս օրինակն և կիրառել Հայաստանում:
Պետախ Տիկվայի միություններն որոշեցին անկախ այն հանգամանքից, որ օտար պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչություններն չեն կազմակերպելու ընդունելություններ, այնուամենայնիվ փոքրիկ միջոցառում կազմակերպել ու նշել այս տոնը: Իսրայելում ևս միանշանակ չի ընդունվում այս տարի անկախության տոնը նշելու քսան ինն ամյա ավանդույթն ու չնայած որ մեր համայնքներում էլ կոչեր են հնչում չառանձնացնել այս տոնը, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» ու «Նոյան Տապան» հայկական, կրթական – մշակույթային միություններն միաձայն որոշեցին հավաքվել մեր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ ու մեր հարգանքի տուրքը մատուցել մեր Մայր Հայաստանի անկախության համար զոհված ու այս գրեթե մեկ տարի առաջ տեղի ունեցած 44 – օրյա պատերազմում զոհված մեր անմեղ տղաներին, մեր անձնազոհ ու երկրի փրկության զոհասեղանին իրենց կյանքերը նվիրաբերած մեր հերոս զավակներին:
Մեր ժողովրդի համար մեկ ու կես հազարամյակ անկախությունից ու պետականությունից զրկված լինելուց հետո՝ անկախության ձեռքբերումը բաձարձակ արժեք է ու 44 – օրյա պատերազմում մեր Հայոց բանակի հերոսական մարտնչումը նաև այսօրվա անկախության պահպանության համար էր, որը ցավոք սրտի այսօր վտանգված է ոչ միայն ագռեսիվ ու մեր խաղաղ ժողովրդի հանգիստ գոյությունը վտանգող թուրք – ազերական խուժանի, այլև արտաքին ուժի կողմից աջակցություն ստացող հինգերորդ շարասյան կողմից, որոնց աջակցում են նաև Սփյուռքից:
Հայոց Պետության անկախության տոնը պետական տոն է ու մեր համոզմամբ անկախ թե ինչ քաղաքական իրավիճակ է տիրում Հայաստանում, պետք է իր աջակցությունը հայտնի իր երկրին, որի փոքրիկ դրսևորումը կարելի է համարել նաև այսօրվա մեր հավաքը:
1915 թ. – ի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ ենք գտնվում, սակայն այսօր 1915 թվականը չէ, այլևս չենք կոտորվելու, շարունակելու ենք կռվել ու շարունակելու ենք օգնել մեր Հայաստան աշխարհին ու Արցախին, ողբն ու կսկիծը, տառապանքը չեն մեր ժողովրդի ապագան, այլ ինքնակազմավորվումն ու ազգային նոր զարթոնքի, նոր գաղափարների ծնունդն է լինելու մեր ապագան, ուստի շնորհավորում ենք երեսուն ամյակդ սիրելի իմ Հայաստան: Կեցցե˜ մեր անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը: