Հ Ա Ր Գ Ե Լ Ի Բ Ա Ր Ե Կ Ա Մ Ն Ե Ր
Իսրայելյան իրականության մեջ իսկական պատմական նշանակություն ուներ 2005թ.- ին երկրի կենտրոնում ստեղծված Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը: Այս երկրի բազմադարյան պատմության մեջ, հայի այս սուրբ հողում 15 դարյա ներկայությունն ու այս վերջին երկու տասնամյակի ընթացքում նախկին Խորհրդային Միությունից Իսրայել մշտական բնակության տեղափոխված խառն ընտանիքների ու նրանց թվում նաև հայերի առկայությունն պարարտ հող նախապատրաստեցին երկրի կենտրոնում այս միության ստեղծման համար:
«Ն Ա Ի Ր Ի» Մ Ի ՈՒ Թ Յ Ա Ն Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Ն Պ Ա Տ Ա Կ Ն Ե Ր Ը
- Համախմբել ու միավորել Իսրայելի կենտրոնում ապրող բոլոր հայերին՝ Հայաստանի հանրապետությունից, նախկին Խորհրդային Միության հանրապետություններից եկած խառն ընտանիքներին:
- Պահպանել հայկական ավանդույթներն ու պատմամշակութային ժառանգությունն Իսրայելում:
- Ամրապնդել արդեն ստեղծված առողջ կառուցողական հարաբերությունները մայր հայրենիքի, հայկական եկեղեցու ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, ինչպես նաև Իսրայելում գործող հասարակական կազմակերպությունների հետ:
- Համատեղ ուժերով նշել ազգային տոները, հրավիրել համերգներ ու կազմակերպել ուղևորություններ:
Ա Ն Դ Ա Մ Ի Ի Ր Ա Վ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ն ՈՒ Պ Ա Ր Տ Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ը
1. «Նաիրի» հասարակական կազմակերպության անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր Իսրայելի քաղաքացի:
2. Անդամի և միության հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով նաև միության կանոնադրությամբ:
3. Քաղաքացին դառնալով միության անդամ պարտավորվում է համագործակցել կազմակերպության հետ և մասնակցել կազմակերպվելիք միջոցառումներին, իրականացնել համատեղ ծրագրեր և հնարավորության դեպքում աջակցել:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալ մեր միությանը:
Պետախ – Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմ