Իսրայելի հայ համայնքը հին տոմարով նշեց Ամանորն ու Սուրբ Ծնունդը

0
160
Լուսանկարում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանիլուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի գլխավորած հայկական թափորը Բեթղեհեմում
Լուսանկարում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանիլուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի գլխավորած հայկական թափորը Բեթղեհեմում

Ավանդաբար արդեն Հայաստանից Իսրայել մշտական բնակության տեղափոխված նախկին հայաստանցիները Ամանորն ու Սուրբ Ծնունդը նախ նշում են նոր տոմարով ինչպես հայրենիքում, իսկ այնուհետև էլ երկրի հայկական համայնքի հետ միասին արդեն հին տոմարով են տոնում:

Հին Երուսաղեմում էլ ավանդաբար հունվարի 13-ին արդեն տոնական է ու տարեմուտն առանձնակի ցնծությամբ է տոնվում: Ցավոք սրտի Իսրայելն աշխարհում այն եզակի պետություններից է, որ անկախ տարին փոխվելուց այստեղ հունվարի սկիզբն աշխատանքային է ու չի առանձնանում: Միայն որոշ քաղաքներում տեղադրված եղևնիներն են, որ հիշեցնում են մարդկանց տոների մասին: Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան տոներին, ապա փաստացի մեզանում կրկնակի է տոնվում և հունվարի 6 – ին  և 18 – ին: Դե տրամաբանորեն մարդիկ Սուրբ Ծննդյան պատգամն են միմյանց փոխանցում ու երեկոյան տոնական սեղանների շուրջ հավաքվում:

Հունվարի 18 – ին հարյուրամյակներ շարունակ հայկական համայնքը մեծ շուքով է տոնում Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում: Նախ Իսրայելի տարբեր շրջաններից հայերն ավտոբուսներով առավոտյան ուղևորվում են Պաղեստինի Բեթղեհեմ քաղաք, որտեղ էլ Սուրբ Ծննդյան տաճարի գլխավոր մուտքի մոտ սպասում մեր պատրիարքարանի թափորին:

Այս տարի չնայած որ նոր տեսակի Կորոնավիրուսի համավարակի առկայությանը շատ հավատացալներ պատրիարքարանի գլխավորությամբ, Իսրայելի տարբեր քաղաքներից մեկնեցին Բեթղեհեմ: Մինչ սակայն Տիրոջ ծննդավայր մեկնելը Սուրբ քաղաքից մինչև Բեթղեհեմի հսկիչ անցագրային կետ մեր թափորին ուղեկցում են Իսրայելի հատուկ ոստիկանական ստորաբաժանումը ձիերով:

Այս տարի Ս. Ծննդյան տոնի առթիվ Ս. Ծննդյան տաճար պաշտոնական և հանդիսավոր մուտքը տեղի ունեցավ ուղեկցությամբ՝ Բեթղեհեմի քաղաքապետի և նահանգապետի, Իսրայելում ՀՀ հյուպատոսի, Պաղեստինի նախագահին կից «Քրիստոնյաների գործերի վարչության» ղեկավարի, ոստիկանապետի և զինվորապետի մասնակցությամբ:
Երուսաղեմի պատրիարքարանում էլ մեր Պատրիարքը հյուրընկալեց Իսրայելի կառավարության և ոստիկանության ներկայացուցիչներին:
Բեթղեհեմում ավանդաբար ազգությամբ արաբ քրիստոնեական համայնքների սկաուտներն ու Պաղեստինյան իշխանությունները մեծ շուքով դիմավորում են մեր հայ սկաուտներին,  որոնց հաջորդում է մեր հոգևորականների թափորը՝ Պատրիարք հոր գլխավորությամբ: Այս տարի հայկական թափորը գլխավորում էր պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Մուտք գործելով վանքի հայկական մաս տեղի է ունեն  պաշտոնական ընդունելություն և իր խոսքով է հանդես գալիս Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը:  Սովորաբար Պաղեստինի նախագահի ներկայացուցիչն էլ է ելույթ ունենում և շնորհավորում հայերին:

Փոքր ընդմիջումից հետո սկսվում են եկեղեցական հիմնական արարողություններն, որոնք դադարներով տևում են մինչև հաջորդ օրն առավոտյան:

Այս տարի ժամը 14:00-ին Միաբանությունը հրաշափառ մուտք գործեց Ծննդյան Տաճար, որին հաջորդեցին Երեկոյան Ժամերգութունն և Ճրագալուցի պատարագը:

Տեղեկատվությունը վերցված է պատրիարքարանի դիվանապետի ֆեյսբուքյան էջից:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here