Մեկնարկել է միայնակ ծերերին օգնելու ծրագիրը

0
288

Պետախ Տիկվայի քաղաքապետարանը, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի»  և «Նոյան տապան» կրթական, հայկական-մշակույթային միությունները խնդրում են տեղեկություններ հաղորդել քաղաքում ապրող միայնակ Հայաստանից եկած ծերերի մասին: Հայկական միությունները ստեղծված ծանր կարանտինային ու COVID – ի տարատեսակ համավարակների տարածման պայմաններում փնտրում են տարեց քաղաքացիների, ովքեր գտնվում են կարանտինի մեջ, ունեն խնդիրներ սննդամթերքի և դեղամիջոցների  ձեռքբերման և տարատեսակ այլ կենցաղաին հիմնախնդիրներ:

Սիրելի քաղաքացիներ եթե գիտեք, ճանաչում եք կամ լսել եք նման մարդկանց մասին, ապա խնդրում ենք անմիջապես կապնվել մեր հետ հետևյալ հեռախոսահամարներով՝  054 – 808-27-35 – Արտյոմ Չերնամորյան և 054 – 399-91-81 – Դավիթ Գալֆայան

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here