Ապրիլի 7 – ին Իսրայել պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերն էր հանձնել Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին:

0
124
Լուսանկարում՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն և Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը
Լուսանկարում՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն և Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը

Ապրիլի 7 – ին իր նստավայրում Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգն  ընդունել էր Իսրայել պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն  Արման Հակոբյանին:  ՀՀ  դեսպանն իր հավատարմագրերն էր հանձնել Իսրայելի նախագահ պարոն Հերցոգին:

Երկրի նախագահն ողջունել էր Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին:

«Բարի գալուստ Իսրայել, ՀՀ դեսպան Արման Հակոբյան:

Ինձ համար հաճելի էր Ձեզ ցույց տալ Երուսաղեմի հայ նկարչուհի Մարի Բալյանի գեղեցիկ կերամիկական արվեստը, որը  նախագահի նստավայրում ներկայացվել է իմ հանգուցյալ մոր կողմից՝ որպես Հայաստանի գեղեցկության և մեր հարաբերությունների մասին ամենօրյա հիշեցում», – գրել էր Հերցոգը Twitter-ի իր միկրոբլոգում:

Իսրայել Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Հակոբյանը նշանակվել էր  2021 թվականի դեկտեմբերի 28 – ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:

Հայաստանի նախագահը հրամանագիր էր ստորագրել Արման Հակոբյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արման Հակոբյանին նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հարամանագրով 2021 թվականի օգոստոսի 12-ի հրամանագրով նա Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ  էր կանչել՝

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված էր Արմեն Սարգսյանի հրամանագրում:

Խմբագրության կողմից՝

Փաստորեն 2021 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 28 – ը Հայաստանի Հանրապետությունը դեսպան չի ունեցել Իսրայելում: Արմեն Սմբատյանը փաստացի 2020 թվականի սեպտեմբերին հետ էր կանչվել Հայաստան՝ սեպտեմբերի 27-ին սկսված  պատերազմի արդյունքում և այդպես էլ չվերադարձավ Իսրայել մինչև պաշտոնապես ՀՀ նախագահի օգոստոսի 12 – ի հրամանագիրն, որով պաշտոնապես հետ կանչվեց որպես դեսպան:

Ի ուրախություն համայնքի դեսպանատունը նույնիսկ դեսպան չունենալու, հայ-հրեական լարված հարաբերությունների ու կորոնավիրուսի համաճարագի պայմաններում շարունակում էր գործել ու միշտ ընդունել է բոլոր ցանկացողներին ու տվել է դիվանագիտական արհեստավարժ ծառայություններ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here