Հայաստանի կառավարման համակարգում աշխատանքի են հրավիրվում սփյուռքահայ մասնագետները

0
163
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (ապրիլի 29) – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» 2022 ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչ մայիսի 10-ը: Ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Հայտադիմումներն ընդունվում են հայերենով, անգլերենով և ռուսերենով: Հայտադիմումների դիտարկումից և հարցազրույցներից հետո սփյուռքահայ մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում: Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների համար ներդրում ունենալ Հայաստանի պետականաշինության գործում և իրենց փորձն ու գիտելիքները բերել պետական կառավարման ոլորտ: Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 100-ից ավելի մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի և Արցախի 25-ից ավելի գերատեսչություններում: «իԳործ»-ը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացին աջակցություն, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար այցելեք գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy, հետևեք մեզ սոցցանցերում՝ @DiasporaGovAm կամ գրեք diaspora@gov.am  էլ. հասցեով։

Կոնտակտային անձ՝ Ամալյա Կարապետյան

Էլ. հասցե՝ press.diaspora@gov.am 

Կայք՝  http://diaspora.gov.am/hy

     

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here