Իսրայելական «Israir» ավիաընկերությունն երեքշաբթի՝ նոյեմբերի 1-ից, սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան։ Երկկողմանի տոմսերի գները սկսվում են 463 ԱՄՆ դոլարից։ Թռիչքը՝ շաբաթը մեկ անգամ, թռիչքի տևողությունը՝ մոտ 2,5 ժամ։
«Israir»-ն իր պատմության մեջ առաջին անգամ է իրականացնում դեպի Երևան ավիաչվերթներ։ Ավիաընկերության մարքեթինգի և վաճառքի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Հիլա Հերմոլինն առաջարկում է իսրայելցիներին այցելել Հայաստանի մայրաքաղաք: Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում քաղաքը կտրուկ փոխվել է, հայտնվել են բարձրակարգ հյուրանոցներ և ժամանցի վայրեր։ Բացի այդ, Հայաստանն անկասկած գրավիչ երկիր է լեռնային զբոսանքի սիրահարների համար։