Հայաստանում 2004 թ.- ից գործող «Դեպի Հայք» (Birthright Armenia) կազմակերպությունը հիմնադրվել է ամերիկահայ բարերար Էդիլ Հովնանյանի կողմից և մինչ օրս հիմնադրամի միջոցով երկարաժամկետ կամավորական ծրագրերի է մասնակցել շուրջ 2460+՝ 21-32 տարեկան սփյուռքահայ երտասարդ, իսկ հիմնադրամի քույր կազմակերպության՝ «Armenian Volunteer Corps» AVC ծրագրի միջոցով ավելի քան 1160+՝ 32 տարեկանը լրացած սփյուռքահայ և 21 տարին լրացած օտարերկրացի կամավոր։ Ծրագրի ամբողջ գործունեության ընթացքում Հայաստանում բնակություն է հաստատել մասնակիցների 13%-ը։
«Դեպի Հայք» և «Armenian Volunteer Corps» ծրագրերի հիմքում ընկած է կամավորությունը: Անվճար հիմունքներով, իսկ «Դեպի Հայքի» դեպքում՝ նաև ֆինանսական աջակցությամբ, ծրագրերը կազմակերպում են կամավորական աշխատանքներ մասնակիցների մասնագիտական կամ հետաքրքրության ոլորտներում՝ Հայաստանի ավելի քան 1300 գործընկեր կազմակերպություններում:
Ի լրումն կամավորական ծրագրերի՝ կազմակերպությունները տրամադրում են լիարժեք նյութատեխնիկական աջակցություն` դիմավորում օդանավակայանում, հյուրընկալող-ընտանիքում ապրելու հնարավորություն, հայերենի դասընթացներ, էքսկուրսիաներ, շրջանավարտի կարգավիճակ և շատ ավելին` օգնելով կամավորներին անխափան կերպով ինտեգրվել և բացահայտել Հայաստանը:
Ծրագրերին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են առցանց՝ կայքէջում լրացնելով անհրաժեշտ տեղեկատվությունը: Քարինը Եակուպեանը և Արմեն Վանայանը Դեպի Հայք և Armenian Volunteer Corps ծրագրերի շրջանավարտներ են Իզրաելից: Մի փոքր կպատմենք նրանց մասին:
Քարին Եակուպեան, Իսրայել, Դեպի Հայք ծրագրի շրջանավարտ
Քարինը Դեպի Հայք ծրագրով Հայաստան է եկել 2019 թվականին և կամավորել է 3 ամիս Դասավանդիր Հայաստանի և Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի հետ:
Քարինը նախկինում տարբեր ծրագրերով եղել էր Հայաստանում, սակայն, լսելով Դեպի Հայքի ընձեռած հնարավորության մասին և իր մորեղբոր լավ փորձը՝ ծրագրի քույր կազմակերպություն Armenian Volunteer Corps- ի միջոցով, եկավ Հայաստան և արդեն 3 տարի է բնակվում է Հայաստանում: Սիրելով և գնահատելով Յաֆֆան՝ իր ծննդավայրը, Քարինն ասում է, որ միշտ հիացած է հենց միայն նրանով, որ, առավոտյան զարթնելով, հայերեն կարող է խոսել հարևանների հետ:
Դեպի Հայքի շրջանակներում իր կատարած կամավորական ծրագիրը և Դեպի Հայքի աջակցությունը Հայաստանում իր կայացման գործում Քարինը բարձր է գնահատում: Ասում է, որ կամավվորեց, քանի որ ինքն էր ուզում օգտակար լիներ, սակայն չէր պատկերացնում, որ իր համար նույնպես այդ շրջանը շատ օտակար կլինի և կօգնի հետագայում իր տեղը Հայաստանում գտնելու: Հետևաբար կոչ է անում չվարանել և միանալ ծրագրին, Հայաստանում փորձ ձեռքբերելու, օգտակար լինելու, և ինչու ոչ, նաև Հայաստանում հաստատվելու համար:
Արմեն Վանայան, Իսրայել, Armenian Volunteer Corps-ի շրջանավարտ
Եկել է Հայաստան 2017 թ.-ին և կամավորել է Խարբերդի մանկատանը. Արմենը կամավորության ընթացքում աշխատել է երեխաների հետ, աշխատակիցներին անգլերեն է սովորեցրել և կատարել է այն բոլոր աշխատանքները, որ անհրաժեշտ էին երեխաների և մանկատան համար, ինպիսին են խաղահրապարակի բարեկարգումը, երեխաների սայլակների վերանորոգումը և այլ աշխատանքներ: Armenian Volunteer Corps-ի միջոցով մանկատանը կամավորելուց հետո ևս 2 անգամ վերադարձել է Հայաստան և կամավորել: Արմենը մանկուց նվիրված է եղել Յաֆֆայի հայկական համայնքին և աշխատել է ամեն կերպ մասնակցել Հայաստանյան կյանքին:
Հայաստան գալով և կամավորելով ավելի մեծ բավարարություն է գտնում Հայաստանում դրական փոփոխություն կատարելու համար: Հայաստանում իր կամավորության ընթացքում Արմենը հանդիպեց իր կյանքի ընկերոջը՝ Վարդուհուն, և այժմ միասին ապրում են Իսրայելում:
Դեպի Հայքը (Birthright Armenia) 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները պարտավորվում են շաբաթական առնվազն 30 ժամ կամավորել առնվազն 9 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ: Լրիվ դրույքով աշխաատող 25+ մասնակիցներին առաջարկում ենք Birthright Lite ծրագիրը, որը ենթադրում է ընդամենը 4 շաբաթ տևողությամբ կամվորություն:
https://birthrightarmenia.org/en/blog
Հայ կամավորների միությունը առնվազն 1 ամիս և առավելագույնը 1 տարի տևողությամբ կամավորության հնարավորություններ է առաջարկում 21 տարեկանից բարձր արտասահմանցիներին, ինչպես նաև 32 տարեկանից բարձր անձանց, ովքեր ունեն հայկական արմատներ:
https://armenianvolunteer.org/blog/։
«Դեպի Հայք» և «Armenian Volunteer Corps» ծրագրերի
Հասարակայնության հետ կապերի ղեկավար՝ Շուշանիկ Հովհաննիսյան