Հայկական համայնքը շատ ցավալի կորուստ ունեցավ Ռեխովոտ քաղաքի հրթիռահարության պատճառով

0
99

Մայիսի 11 – ին  Իսրայելի հայկական համայնքը Գազայի գոտուց Ռեխովոտ քաղաքի հրթիռահարության ժամանակ զոհ ունեցավ։ 80 ֊ ամյա թոշակառու Ինգա Աբրահամյանը 3 հարկի այս բնակարանում զոհվեց հրթիռի պայթյունից ու առաստաղի փլուզման պատճառով:

ճակատագրի բերումով հակաօդային պաշտպանության այդքան գովերգված ու 95% ճշգրտությամբ թիրախները խոցող «Երկաթյա գմբեթ» հրթիռային համկարգը չէր աշխատել տեխնիկական խնդիրների պատճառով էլ, որն էլ ճակատագրական դարձավ հայ կնոջ համար: 9մլն բնակչություն ունեցող Իսրայելում հրթիռը հենց հայերին «ճակատագրի հեգնանքով» բաժին հասավ:

«Պապը սթրեսի մեջ էր եղել, տատիկը փորձել էր օգնել նրան վեր կենալ». Ռեխովոտում հրթիռի արձակման հետևանքով զոհված 80-ամյա Ինգա Աբրամյանի ընտանիքի անդամը պատմել էր, Իսրայելյան 12-րդ հեռուստաալիքին:

– Հրթիռի պայթյունից հետո տատիկը մնացել էր փլված առաստաղի տակ, իսկ Սերգեյ պապը միայն թեթև վնասվածքներ էր ստացել»,- հիշում է նա քանդված բնակարան մտնելու փորձից հետո, սակայն տեղում փլուզման վտանգի պատճառով իրենց թույլ չեն տվել մտնել այնտեղ։

«Նրանք չեն հասցրել հիվանդանոց հասնել,- ավելացրեց նա,- պապիկը հավանաբար սթրեսի մեջ էր, և տատիկը փորձել է օգնել նրան վեր կենալ: Նրա համար դժվար էր տեղաշարժվել, քանի որ նա անդամահատված է ավտովթարի ենթարկվելուց հետո և մարմնի կեսը անդամալույծ է դարձել: Նրանք ուշ էին  լսել ահազանգը և հասկացել էին, որ շատ քիչ ժամանակ ունեն ռմբապաստարան հասնելու համար»:

«Նրա համար դժվար էր տեղաշարժվել, նա ավտովթարի պատճառով անդամահատված է, մարմնի կեսը կաթվածահար էր եղել, հասկացել էին որ որ մեկուկես րոպեից շատ քիչ ժամանակ է մնացել հասնելու ռմբապաստարան, – ասաց նա: Ինգան մնացել էր փլուցված առաստաղի տակ, իսկ Սերգեյը թեթև վիրավորվել էր:

Ընտանիքի անդամները դեպքից քիչ անց այսօր ժամանել էին բնակարան, սակայն փլուզման վտանգի պատճառով նրանց ներս չէին թողել։ «Տեսարանը շատ ծանր էր, ամեն ինչ քանդված էր, բան չէր մնացել»,- ասաց նրանց թոռը՝ Արթուրը։

Ինգան և Սերգեյը Երևանից Իսրայել էին ներգաղթել մոտ երեսուն տարի առաջ։ Զույգը ունի որդի և դուստր, թոռներ։ «Տատիկը ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, կիրթ, իմաստուն և մտավորական  կին, պապիկը արտադրամաս ուներ: Հայաստանում երկուսն էլ բարձր կարգավիճակ ունեին, իսկ Իսրայելում դժվարությամբ էին յոլա գնում եբրայերենի պատճառով։ Դժբախտ ավտոպատահարի պատճառով նա անդամալույծ էր դարձել և գամվել անվասայլակին: Տատիկը խնամում էր նրան նվիրվածությամբ և սիրով: Նա մեծացրել է մեզ բոլորիս: Տատիկը խիզախ կին էր: Ես չգիտեմ թե հիմա ի՞նչ է անելու պապիկն առանց նրա։ Նա միայն իր հետ էր շփվում։ Նա իր ամբողջ կյանքն էր։ Նրանց միջև սեր կար, որ ամեն օր չես հանդիպի»,- տխուր ասաց Աբրահամյանների թոռը։

Ինգայի հուղարկավորությունը հավանաբար տեղի կունենա Ռիշոն Լեցիոնի գերեզմանատանը, և ընտանիքը խնդրում է հանրությանը գալ, վերջին հարգանքի տուրքը մատուցել և ուղեկցել կնոջն՝ իր վերջին ճանապարհորդության ընթացքում, ով սերունդներ է կրթել : «Տատիկն ուզում էր արժանապատվորեն ապրել իր կյանքը և դրանով ավարտեց այն», – եզրահանգեց Արթուրը հրեական հեռուստատեսությանը տված կարճ հարցազրույցում:

Ընդհանուր թվով այս շենքի հրթիռահարության պատճառով զոհվել է 1, վիրավորվել 12 բնակիչ։ Շենքի բնակիչները տեղավորվել են հյուրանոցում։

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի 《Նաիրի 》միությունն իր խորին ցավակցություն է հայտնում Աբրահամյանների ընտանիքին։ 

2008 թվականից մեր համայնքը Պաղեստինա֊Իսրայելյան հակամարտության արդյունքում զոհեր չէր ունեցել։

Հիշեցնենք, որ 2008 ապրիլի 16֊ին Գազայի գոտում զոհվել էր Հայաստանից Իսրայել տեղափոխված դիրիժոր և կոմպոզիտոր Վահագն Պապյանի որդին ` Դավիթ Պապյանը։

Գազայում նրանց ստորաբաժանումը ծուղակն էր ընկել, եւ պաղեստինցի զինյալների հետ բախման ընթացքում զոհվել էր երեք զինվոր, որոնց թվում էր 21-ամյա շարքային Դավիթ Պապյանն, ով հետմահու իր հերոսության և կրակն իր վրա ընդունելու համար սերժանտի կոչման արժանացավ։

Աղբյուրը՝ 

www.mako.co.il

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here