ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ VIII ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ

0
159

Համահայկական VIII ամառային խաղերը կմեկնարկեն այս տարի Օգոստոսի 5 – ին Գյումրիում և կավարտվեն  օգոստոսի 19 – ին Երևանում:
Իսրայելի հայկական համայնքը տարիներ շարունակ մասնակցել է համահայկական գրեթե բոլոր խաղերին ու տարբեր գավաթներ բերել Իսրայել:

Ավանդաբար մեր համայնքը ներկայանում է համահայկական սպորտային այդ միջոցառմանը ոչ թե Իսրայելի կամ Պաղեստիի դրոշով, այլև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դրոշով ու մեր եռագույնով:
«Իսրայելահայեր» – թերթը լինելով միակ հայերեն լեզվով լրատվամիջոցը Իսրայելում հավատարիմ մնալով իր սկզբունքներին աջակցելու  է Համահայկական խաղերի աշխատանքային կազմին ու ցուցաբերելու է ինչպես միշտ տեղեկատվական աջակցություն:
Երեկ հեռախոսազրույց տեղի ունեցավ Մերձավոր Արևելքի երկրների աշխատանքները համակարգող մասնագետ Վազգեն Հովհաննիսյանի հետ:
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունն ևս վերցրել է հանձնառություն աջակցելու հայանպաստ այս ձեռնարկին:

Ինչպե՞ս դառնալ համահայկական խաղերի մասնակից

  • Նախ պետք է լրացնել համապատասխան հայտը, որը տեղադրված է panarmeniangames.am համահայկական խաղերի կայք էջում։
  • Կապ հաստատել երկրները համակարգող մասնագետի կամ համապատասխան երկրի գործկոմի անդամի հետ։
  • Հայաստանում, հենց օդանավակայանում քեզ կդիմավորի համահայկականի աշխատակիցը և կամավորը, ովքեր խաղերի ողջ ընթացքում կլինեն քո և քո թիմի հետ։

Կոմիտեն ապահովում է տրանսպորտային միջոցներով՝

  • Օդանավակայանից՝ կեցության վայր։
  • Կեցության վայրից մարզադահլիճներ և հակառակը։
  • Ընտրված ուղղություններով դեպի տեսարժան վայրեր։
  • Բացման և փակման արարողությունների վայրեր, այնտեղից կեցության վայր։

ՀԱՅՏԵՐ

ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒՂԻ ԿԱՊ  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ՝

ՎԱԶԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ

Email: vazghov@mail.ru

Հեռախոս՝ +374 93 199 919

Լիբանան
Սիրիա
Իսրայել
Ավստրալիա
Հորդանան
Եգիպտոս
Սինգապուր

Համահայկական ամառային խաղերի կանոնակարգ

  1. Հիմնական դրույթներ

Համահայկական ամառային խաղերի (այսուհետ` խաղեր) սույն կանոնակարգը մանրամասնում է խաղերի անցկացմանը վերաբերող դրույթները: Այն ընդգրկում է խաղերի ծրագիրը, մրցումների կանոնները, խաղերին մասնակցելու համար հավատարմագրման դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները, խաղերի հանդիսավոր բացման և փակման արարողությունները, խաղերի խորհրդանիշի օգտագործման իրավունքին և գովազդին վերաբերող դրույթներ, ինչպես նաև այլ մեկնաբանություններ:

  1. Խաղերի մասնակիցները
  • Խաղերին մասնակցում են քաղաքների հավաքական թիմերը և անհատ մարզիկները:
  • Հայկական ազգային անձնագրեր ունեցող բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել խաղերին:
  • Ցանկացած երկրի քաղաքացի կարող է մասնակցել խաղերին, եթե նա`
  • հայկական ծագում ունի հոր և մոր կողմից
  • հայկական ծագում ունի միայն հոր կողմից
  • հայկական ծագում ունի միայն մոր կողմից
  • ամուսնությունից հետո վերցրել է հայ ամուսնու ազգանունը

Քաղաքների մարզական պատվիրակությունների ղեկավարները պատասխանատու են վերոթվարկյալ  կանոնների կատարման համար:

  • Քաղաքի մարզական պատվիրակության կազմում մարզիկին ընդգրկելու հիմնավորումը ապացուցելու համար մասնակիցը պետք է իր հետ ունենա ազգային անձնագիր կամ այն երկրում մշտական բնակության թույլտվություն (օրինակ` այսպես կոչված «Green Card»), որտեղ գտնվում է խաղերին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքը:

Ծանոթություն.   Վերը նշված դրույթները չեն տարածվում մարզիչների և մրցավարների վրա:

  1. Տարիքային սահմանափակումներ
  • Խաղերի մասնակիցների համար չկան տարիքային սահմանափակումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է մարզաձևերի Միջազգային ֆեդերացիաների կանոններով:
  1. Բժշկական ապահովագրություն
  • Խաղերին յուրաքանչյուր մարզիկ մասնակցում է սեփական պատասխանատվության, ռիսկի և վտանգի գիտակցությամբ:
  • Խաղերի մասնակիցները պարտավոր են իրենց հետ ունենալ ապահովագրության վկայական խաղերի ողջ ժամանակահատվածի համար:
  1. Հավատարմագրման դիմումների ընդունման կարգն ու ժամկետները
  • Խաղերի մասնակցության նախնական հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Համահայակական խաղերի համաշխարհային կոմիտեի քարտուղարություն մինչև խաղերի անցկացման տարվա հունվարի 31-ը` նշելով մարզաձևերը, մրցաձևերը (առանձին կանայք և տղամարդիկ) և մասնակիցների թիվը:
  • Խաղերին մասնակցելու վերջնական անվանական հավատարմագրման դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև խաղերի անցկացման տարվա ապրիլի 30-ը: Հավատարմագրման դիմումները կհամարվեն անվավեր, եթե ներկայացվեն նշված ժամկետից հետո:
  • Բացառությունները կարող են քննարկվել և ընդունվել միայն ՀԽՀԿ-ի գործկոմի կողմից:
  1. Մասնակցության իրավունքը

Խաղերին մասնակցելու իրավունք ստացած քաղաքի պատվիրակության յուրաքանչյուր անդամ ստանում է մասնակցի անցագիր (badge):

  1. Խաղերի ծրագիրը և մրցումների կանոնները
  • Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված են 17 մարզաձևեր` աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, բասկետբոլ, գոլֆ, թենիս, լող, ծովափնյա վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, մինի ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, վոլեյբոլ, ֆուտբոլ:
  • Սեղանի թենիսի մրցումներն անհատական և թիմային մրցումներ են:
  • Աթլետիկայի, բադմինթոնի, բազկամարտի, գոլֆի, թենիսի, լողի, հեծանվասպորտի, հրաձգության, շախմատի և սպորտային պարերի մրցումներն անհատական մրցումներ են:
  • Մրցումներն անցկացվում են համապատասխան մարզաձևի Միջազգային Ֆեդերացիայի կանոններով` ներառյալ այն լրացումները, որոնք կատարվել են ՀԽՀԿ-ի գործկոմի կողմից:
  1. Թիմերի կազմը և մասնակիցների թիվը
  • Աթլետիկա (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են 27 մրցաձև` 13 կանանց և 14 տղամարդկանց:

Կանայք` վազք – 100մ, 200մ, 400մ, 800մ և 1500մ, փոխանցումավազք –  4 x 100մ և 4 x 400մ, եռացատկ, բարձրացատկ, հեռացատկ, սկավառակի նետում, նիզակի նետում, գնդի հրում:

Տղամարդիկ` վազք 100մ, 200մ, 400մ, 800մ, 1500մ և 5000մ, փոխանցումավազք – 4 x 100մ և 4 x 400մ,  եռացատկ, բարձրացատկ, հեռացատկ,  սկավառակի նետում, նիզակի նետում, գնդի հրում:

Հաշվանցումը կատարվում է ըստ յուրաքանչյուր քաղաքից երկուական լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկների:

  • Բադմինթոն (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են 2 անհատական մրցումներ և 2 զուգամրցումներ կանանց և տղամարդկանց միջև:

Հիմնական ցանցում (կանայք) ընդգրկվում են 32 մարզուհի (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 8 մարզուհի) և տղամարդիկ 64 մարզիկներ (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 16 մարզիկ):

Զուգախաղերի ցանցում կընդգրկվեն տղամարդկանց և կանանց 16-ական զույգեր:

  • Բազկամարտ (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց անհատական մրցումներ:

Տղամարդիկ `3 քաշային կարգ աջ և ձախ ձեռքերով մինչև 70 կգ, 90 կգ և +90 կգ

Կանայք` 2 քաշային կարգ աջ և ձախ ձեռքերով մինչև 70 կգ և +70 կգ

  • Բասկետբոլ (կանայք և տղամարդիկ):

Թիմի կազմը` 15 մասնակից, այդ թվում 12 մարզիկ և 3 պատասխանատու անձ:

  • Գոլֆ (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց անհատական մրցումներ:

  • Թենիս (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց մենախաղեր և զուգախաղեր:

Հիմնական ցանցում ընդգրկվում են 64 մարզիկներ (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 16 մարզիկ) և 32 մարզուհի (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 8 մարզուհի):

Զուգախաղերի ցանցում  ընդգրկվում են 16-ական լավագույն տղամարդկանց և կանանց զույգեր:

  • Լող (կանայք և տղամարդիկ):

Ծրագրում ընդգրկված են 24 մրցաձև` 12 կանանց և 12 տղամարդկանց:

Կանայք`ազատ ոճ – 50մ և 100մ, բրաս – 50մ և 100մ, փոխանցումալող ազատ ոճով – 4 x 50մ և 4 x 100մ, փոխանցումալող համակցված – 4 x 100մ, բատերֆլայ – 50մ և 100մ, թիկնալող – 50մ և 100մ, համալիր – 200 մ

Տղամարդիկ` ազատ ոճ – 50մ և 100մ, բրաս – 50մ և 100մ, փոխանցումալող ազատ ոճով – 4 x 50մ և 4 x 100մ, փոխանցումալող համակցված – 4 x 100մ, բատերֆլայ – 50մ և 100մ, թիկնալող – 50մ և 100մ, համալիր – 200 մ

Հաշվաանցումը կատարվում է ըստ յուրաքանչյուր քաղաքի երկուական լավագույն արդյունքների ցույց տված մարզիկների:

  • Ծովափնյա վոլեյբոլ (կանայք և տղամարդիկ)

Թիմի կազմը` 3 մասնակից, այդ թվում 2 մարզիկ և 1 պատասխանատու անձ:

  • Հանդբոլ (տղամարդիկ)

Թիմի կազմը` 16 մասնակից` այդ թվում 14 մարզիկ և 2 պատասխանատու անձ

  • Հեծանվասպորտ (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց անհատական և խմբակային մրցումներ.

Անհատական` 15 կմ (Ակնալիճ)

Խմբակային` 45 կմ (10 շրջան` 4 կմ-ով)

  • Հրաձգություն (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց  անհատական մրցումներ:

Կանայք` ատրճանակ – 10 մ (40 կրակոց), հրացան – 10 մ (40 կրակոց)

 Տղամարդիկ` ատրճանակ – 10 մ (60 կրակոց), հրացան – 10 մ (60 կրակոց)

Հայաստանից մասնակիցների քանակական կազմը սահմանվում է մարզաձևի ազգային  ֆեդերացիայի կողմից` այն համաձայնեցնելով ՀԽՀԿ-ի գործկոմի հետ:

  • Մինի-ֆուտբոլ

Թիմի կազմը` 15 մասնակից, այդ թվում 12 մարզիկ և 3 պատասխանատու անձ:[1]

  • Շախմատ (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց անհատական մրցումներ:

Մրցումների մասնակիցները պետք է ունենան մինչև 2300 միավորը չգերազանցող արհեստավարժի վարկանիշ:

Մրցումներն անցկացվում են շվեյցարական համակարգով:

  • Սեղանի թենիս (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց թիմային մրցումներ, մենախաղեր և զուգախաղեր:

Թիմային մրցումներին (յուրաքանչյուրում 3-ական մարզիկ և մարզուհի) թույլատրվում են մասնակցելու ոչ ավելի, քան 16 թիմեր:

Հիմնական ցանցում ընդգրկվում են 64 մարզիկներ և մարզուհիներ (Հայաստանի քաղաքներից ոչ ավելի, քան 16 մարզիկ և մարզուհի):

Զուգախաղերի ցանկում կընդգրկվեն 16-ական լավագույն կանանց և տղամարդկանց զույգեր:

  • Սպորտային պարեր (կանայք և տղամարդիկ):

Անց են կացվում կանանց և տղամարդկանց  անհատական և զույգերով մրցումներ:

Մրցումների ծրագրում ընդգրկված են հետևյալ ձևերը.

եվրոպական 5 ձև` դանդաղ և արագ վալս, տանգո, արագ ֆոքստրոտ կամ քուիք ստեպ

լատինաամերիկյան 5 ձև` սամբա, ռումբա, չաչա, պասադոբլ, ջայֆ

  • Վոլեյբոլ (կանայք և տղամարդիկ):

Թիմի կազմը` 15 մասնակից, այդ թվում 12 մարզիկ և 3 պատասխանատու անձ:

  • Ֆուտբոլ (տղամարդիկ):

Թիմի կազմը` 21 մասնակից, այդ թվում 18 մարզիկ և 3 պատասխանատու անձ:

Նախնական և քառորդ եզրափակիչ խաղերն անցկացվում են 2 խաղակես x 35 րոպե տևողությամբ, կիսաեզրափակիչ խաղերը` 2 խաղակես x 40 րոպե տևողությամբ, իսկ եզրափակիչ խաղն անցկացվում է 2 խաղակես x 45 րոպե տևողությամբ:

Խաղի ընթացքում թույլատրվում է կատարել 6 փոփոխություն:[2]

  1. Խաղարկվող մեդալների քանակը
Մարզաձևը Ոսկե Արծաթե Բրոնզե
       
Աթլետիկա (կն.) 13 13 13
Աթլետիկա (տղ.) 14 14 14
Բադմինթոն (կն.) 2 2 2
Բադմինթոն (տղ.) 2 2 2
Բազկամարտ (կն.) 4 4 4
Բազկամարտ (տղ.) 6 6 6
Բասկետբոլ (կն.) 1 1 1
Բասկետբոլ (տղ.) 1 1 1
Գոլֆ (կն.) 1 1 1
Գոլֆ (տղ.) 1 1 1
Թենիս (կն.) 2 2 2
Թենիս (տղ.) 2 2 2
Լող (կն.) 12 12 12
Լող (տղ.) 12 12 12
Ծովափնյա վոլեյբոլ (կն.) 1 1 1
Ծովափնյա վոլեյբոլ (տղ.) 1 1 1
Հանդբոլ (տղ.) 1 1 1
Հեծանվասպորտ (կն.) 2 2 2
Հեծանվասպորտ (տղ.) 2 2 2
Հրաձգություն (կն.) 2 2 2
Հրաձգություն (տղ.) 2 2 2
Մինի-ֆուտբոլ 1 1 1
Շախմատ (կն.) 1 1 1
Շախմատ (տղ.) 1 1 1
Սեղանի թենիս (կն.) 3 3 3
Սեղանի թենիս (տղ.) 3 3 3
Սպորտային պարեր 9 9 9
Վոլեյբոլ (կն.) 1 1 1
Վոլեյբոլ (տղ.) 1 1 1
Ֆուտբոլ 1 1 1
       
Ընդամենը 105 105 105
  • Խաղերի հանդիսավոր բացման արարողությունը
  • Մասնակից քաղաքների պատվիրակություններն անցնում են համապատասխան քաղաքի անվանմամբ ցուցանակի (հայերեն և անգլերեն լեզուներով) և քաղաքի դրոշի հետևից:

Շքերթի մասնակիցներին  թույլ չի տրվում տանել երկրի ազգային դրոշը` քաղաքի դրոշի փոխարեն կամ դրա հետ միաժամանակ: Մարզիկների ձեռքերին կարող են լինել փոքրիկ ազգային դրոշակներ, որոնց չափսը չպետք է գերազանցի 20 սմ:

  • Մասնակիցների մարզազգեստների վրա կարող են տեղադրվել քաղաքի, Համահայկական խաղերի և հովանավորների խորհրդանիշները:
  • Սփյուռքի մարզիկը` բոլոր մարզիկների և Հայաստանից` մրցավարը բոլոր մրցավարների անունից` բարձրացնելով աջ ձեռքը երդվում են.

«Բոլոր մասնակիցների անունից երդվում եմ, որ Համահայկական խաղերին կմասնակցենք` հարգելով և ենթարկվելով գործող մարզական կանոններին, համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի և մեր հայրենիքի` Մայր Հայաստանի փառքի»:

«Բոլոր մրցավարների անունից երդվում եմ այս խաղերը դատել լիովին անկողմնակալ` հարգելով և ենթարկվելով գործող մարզական կանոններին, համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի և մեր հայրենիքի` Մայր Հայաստանի փառքի»:

Երդում տվող մարզիկին և մրցավարին ընտրում է ՀԽՀԿ-ի գործկոմը:

  • Խաղերի մրցանակակիրների պարգևատրման արարողակարգը
  • Ըստ մարզաձևերի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի է ունենում մրցումների ավարտից անմիջապես հետո: Մրցանակակիրները պարգևատրվում են համապատասխան մեդալներով և դիպլոմներով, կին մրցանակակիրներին հանձնվում են նաև ծաղիկներ:

4-7 տեղեր գրաված թիմերը և անհատ մարզիկները պարգևատրվում են դիպլոմներով: Խաղերին մասնակցած մարզական պատվիրակությունների բոլոր անդամներին հանձնվում է հավաստագրեր:

  • Ստորև ներկայացվում է մեդալների քանակը, որոնցով պարգևատրվում են խաղերի հաղթողները և մրցանակակիրները` հաշվի առնելով թիմերի անդամների քանակը տարբեր մարզաձևերում:
Մարզաձևը Ոսկե Արծաթե Բրոնզե
       
Աթլետիկա (կն.) 19 19 19
Աթլետիկա (տղ.) 20 20 20
Բադմինթոն (կն.) 3 3 3
Բադմինթոն (տղ.) 3 3 3
Բազկամարտ (կն.) 4 4 4
Բազկամարտ (տղ.) 6 6 6
Բասկետբոլ (կն.) 15 15 15
Բասկետբոլ (տղ.) 15 15 15
Գոլֆ (կն.) 1 1 1
Գոլֆ (տղ.) 1 1 1
Թենիս (կն.) 3 3 3
Թենիս (տղ.) 3 3 3
Լող (կն.) 21 21 21
Լող (տղ.) 21 21 21
Ծովափնյա վոլեյբոլ (կն.) 3 3 3
Ծովափնյա վոլեյբոլ (տղ.) 3 3 3
Հանդբոլ (տղ.) 16 16 16
Հեծանվասպորտ (կն.) 2 2 2
Հեծանվասպորտ (տղ.) 2 2 2
Հրաձգություն (կն.) 2 2 2
Հրաձգություն (տղ.) 2 2 2
Մինի-ֆուտբոլ 15 15 15
Շախմատ (կն.) 1 1 1
Շախմատ (տղ.) 1 1 1
Սեղանի թենիս (կն.) 6 6 6
Սեղանի թենիս (տղ.) 6 6 6
Սպորտային պարեր 15 15 15
Վոլեյբոլ (կն.) 15 15 15
Վոլեյբոլ (տղ.) 15 15 15
Ֆուտբոլ 21 21 21
       
Ընդամենը 260 260 260
  • Գավաթակիրներ

Համահայկական խաղերի գավաթներով պարգևատրվում են ֆուտբոլում, մինի-ֆուտբոլում, հանդբոլում, բասկետբոլում, վոլեյբոլում, ծովափնյա վոլեյբոլում և սեղանի թենիսում, ինչպես նաև փոխանցումավազքի և փոխանցումալողի (կանայք և տղամարդիկ, բացառությամբ առաջին երեք մարզաձևերը) հաղթող թիմերը:

Հատուկ գավաթներով պարգևատրվում են «Լավագույն պատվիրակության համար», «Արդարացի խաղի համար», «Մարզական ոգու և համբերության համար», «Համահայկական խաղերի հայտնություն», ինչպես նաև «Համահայկական խաղերի գեղեցկուհի» մրցույթների դափնեկիրները:

[1] Այն մարզիկներն, որոնք ունեն արհեստավարժի լիցենզիա, չի թույլատրվում մասնակցել խաղերի ֆուտբոլի մրցաշարին: Բացառություն են կազմում այն արհեստավարժ մարզիկները, որոնց տարիքը 46 և ավելի է:

[2] Այն մարզիկներն, որոնք ունեն արհեստավարժի լիցենզիա, չի թույլատրվում մասնակցել խաղերի ֆուտբոլի մրցաշարին: Բացառություն են կազմում այն արհեստավարժ մարզիկները, որոնց տարիքը 36 և ավելի է:

Աղբյուրը՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ VIII ԽԱՂԵՐ – ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ (panarmeniangames.am)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here