Հոկտեմբերի 16 – ին Հայկական ավիաուղիների ինքնաթիռը տարհանեց Իսրայելահայերին Հայրենիք

0
95

Հոկտեմբերի 7 – ին ժամը 06:00 -ից սկսված Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումների, Գազայի գոտուց հազարավոր ահաբեկիչների հարձակումների ու մարդկանց զանգվածային սպանությունների ու գերեվարման պարագայում հայտարարված պատերազմն Իսրայելի կառավարության կողմից հանկարծակիի բերեց նաև հայկական համայնքին: Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը:

Հատկապես ծանր հրթիռահարումների են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա քաղաքները:

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը հոկտեմբերի 18 – ին ստեղծել էր տեղեկատվական և հայերին աջակցության շտաբ: Ավանդաբար ավելի քան 17 տարի ցանկացած պատերազմի, ռազմական գործողությունների ու Իսրայելի տարածքի հրթիռահարումների ժամանակ Պետախ Տիկվայում բացվում է տեղեկատվական և հայերին աջակցության շտաբ, որի մեջ ընդգրկված են հիմնադիր կազմի ու միության անդամները: Օպերատիվ շտաբն անկախ գործող ժամանակավոր մարմին է, որը տարիներ շարունակ համագործակցել է ՀՀ բոլոր կառավարությունների ու այժմ էլ մեր նորաբաց դեսպանատան ու ՀՀ կառավարության Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

Օրեր շարունակ գրեթե 24 ժամյա ռեժիմով համատեղ աշխատելով  Իսրայելում ՀՀ դեսպանատան՝ Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիզոր դեսպան պարոն Արման Հակոբյանի ու հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանի հետ՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շատ կարճ ժամանակահատվածում լուծեց Իսրայելից հայերի տարհանման հարցը:

Հոկտեմբերի 16 – ին առավոտյան ժամը 08:00-ին Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում հայերին դիմավորեցին ՀՀ դեսպանատան աշխատակիցները՝ դեսպան Արման Հակոբյանի և հյուպատոս Նարեկ Ղազարյանի գլխավորությամբ: Բոլոր քաղաքացիների ներկայությունը ստուգելուց հետո կազմակերպեց  չվերթի գրանցումը։

Նախատեսված 220 տեղ ունեցող Հայկական ավիաուղիների ինքնաթիռը Հայրենիք տեղափոխեց ցուցակագրված ու Հայաստան մեկնելու ցանկություն ունեցող և օդանավակայան եկած բոլոր ուղևորներին, որոնց դիմավորեցին օդանավակայանում ՀՀ ԱԳՆ –ի ներկայացուցիչները օդանավից դուրս գալուց հետո և դիմավորման սրահում  ՀՀ կառավարության Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության գծով պատասխանատու, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի աշխատանքների պատասխանատու պարոն Հովհաննես Ալեքսանյանն իր աշխատակազմի հետ միասին: Պարոն Ալեքսանյանն անձամբ տեղում նրանց տեղեկատվական թերթիկներ բաժանեց:

Ցավոք սրտի շատ հայորդիներ վերջին պահին լինելով ցուցակագրված չժամանեցին օդանավակայան՝ այսպիսով դուրս թողնելով ցուցակներից այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեին ևս տարհանել իրենց կանանց ու երեխաներին: Մեր խմբագրությունը կոչ է անում ավելի պատասխանատու գտնվել և նման դեպքերում տեղյակ պահել դեսպանատան աշխատակիցներին ու ՀՀ իշխանություններին՝ որպեսզի նրանց փոխարեն այլ քաղաքացիներ օգտվեն իրենց հարազատներին տարհանելու իրավունքից:


Խմբագրության կողմից՝

Մեր խմբագրությունն իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, կառավարության աշխատակազմի ղեկավար պարոն Արայիկ Հարությունյանին, ՀՀ ԱԳ  նախարար պարոն Արարատ Միրզոյանին, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանին, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության գծով պատասխանատու, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի աշխատանքների պատասխանատու պարոն Հովհաննես Ալեքսանյանին, Իսրայելում ՀՀ դեսպանատանն՝ Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիզոր դեսպան պարոն Արման Հակոբյանին ու հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանին, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի《Նաիրի》միության հիմնադիր կազմին ու նրանց ստեղծած օպերատիվ տեղեկատվական աջակցության շտաբին, մասնավորաբար Սմբատ Մխիթարյանին, Տիգրան Մամաջանյանին, Վիկտոր Բրեյլին և «Նաիրի» միության մյուս անդամներին, մեր հայրենակից Հարություն Ակուլյանին, երկրի հյուսիսային քաղաքների ու Հայֆայի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանին, ով ըստ էության մեծ դեր խաղաց հայերի համախմբման համար և ղեկավարում էր տարհանվողների խումբը:

Աղբյուր՝ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here