Մայիսի 15-ին մենք աջակցում ենք Հայաստանին – PARG-ին՝ իր «SURVIVOR» երգով

0
9

2025 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացնում է PARG-ը՝ իր «SURVIVOR» երգով, որը  մեր ազգի պատմության մասին։ Այս երգը համապրոդյուսավորված է իսրայելցի տաղանդավոր DJ Յինոն Յահելի կողմից, ով համահեղինակել էր Նոա Կիրելի Եվրատեսիլի երգն, որը 2023-ին զբաէղեցրեց երրորդ տեղը։ PARG-ը լուրջ ատելություն խոսքի է արժանացել որոշ խմբերի կողմից՝ Իսրայելին իր աջակցություն հայտնելու համար։

Մայիսի 15-ին տեղի կունենա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչն, որտեղ ելույթ են ունենալու ինչպես PARG-ը, այնպես էլ Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը։

Այս տարի Հայաստանի մասնակիցը իսկապես մեր ձայների կարիքն ունի։ Իսրայելից քվեարկելու համար՝ մայիսի 15-ին պետք է այցելել կայք՝ www.esc.vote և քվեարկել PARG-ի օգտին։ Յուրաքանչյուրը կարող է քվեարկել մինչև 20 անգամ մեկ քարտից։

«Առաջին ալիք»-ը հրապարակել է «Եվրատեսիլի օրագիր 2»-ը, որում ներկայացրել է դրվագներ՝ Հայաստանի պատվիրակ Պարգի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքից։

«Ամենակարևոր ու պատասխանատու քայլը երգի ընտրությունն էր, որով շահեցի հայ հանդիսատեսի և ժյուրիի սերը»,- նշում է Պարգը։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2025-ում» կներկայացնի ՊԱՐԳԸ իր SURVIVOR երգով: Մայիսի 15-ին Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի են ունենում Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:

Առաջին կիսաեզրափակիչ փուլին մասնակցող 15 երկրներից եզրափակիչ են անցել 10-ի՝ Նորվեգիայի, Ալբանիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների, Լեհաստանի,  Սան Մարինոյի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Ուկրաինայի ներկայացուցիչները:

Վեց երկիր ավտոմատ կանցնի եզրափակիչ՝ մրցույթի կազմակերպիչ Շվեյցարիան և «Մեծ հնգյակը», որոնք ամենաշատն են վճարում մրցույթին՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։

Աղբյուրներ՝

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

PARG (eurovision.tv)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here