Պատերազմի պայմաններում Իսրայելահայերն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերին

0
292

Այս տարի լրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը նախապես մտադիր էր ավանդաբար հոգեհանգստյան արարողությունից հետո  նաև մշակույթային մեծ միջոցառում կազմակերպել ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված հայ ժողովրդի պատմության այդ ծանր օրերին,  բայց պատերազմական իրավիճակի պատճառով հայկական համայնքը եզրափակվեց միայն հոգեհանգստյան արարողությամբ:

Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունն արդեն ավանդույթ է դարձրել 19 տարի շարունակ Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում  Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան, մշակութային երեկոների և հոգեհացի մատուցման Աստվածահաճո ձեռնարկների իրականացումը երկրի կենտրոնի հոգևոր հովվի աջակցությամբ: Այս տարի որոշվեց եզրափակվել հոգեհանգստայն արարողությունով ու սուրճի և քաղցրավենիքի  հյուրասիրությամբ:

Շարունակվող պատերազմի պատճառով, երբ օրական կտրվածքով հրթիռահարվում է երկրի կենտրոնն ու մասնավորաբար Թել Ավիվ քաղաքը, ավելի քան 4 տասնյակ հայորդիներ մասնակցեցին եկեղեցական արարողությանն: Երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանը եկեղեցական հիմնական արարողությոանից հետո նաև իր խոսքով հանդես եկավ և ներկայացրեց հայ ժողովրդին բաժին ընկած այդ արհավիրքի հետևանքներն ու միասնության կոչով հանդես եկավ:

Չնայած որ Իսրայելում Խանուկայի տոնն է ու երեկոյան վառվեց Խանուկայի մոմակալի առաջին մոմը, բայց Թել Ավիվի ողջ ափամերձ շրջանն որ լեցուն է սովորաբար զբոսաշրջիկներով ու մարդկանցով, ամբողջությամբ դատարկ էր:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here