Համաշխարհային հայկական գագաթնաժողովի երկրորդ օրվա աշխատանքներն ամփոփվեցին

0
38

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արտերկրի հույների և Հունաստանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության և իրավական/քաղաքական հարցերով գլխավոր քարտուղար Մայրա Միրոջանին:
«Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի կայուն զարգացման գործընթացներում» թեմայով պանելային նիստին, որպես բանախոսներ հանդես եկան Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը, «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյանը և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կյումրիգյանը: Նիստը վարեց գործընկերությունների և զարգացման հարցերով ՄԱԿ-ի ֆինանսական խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արևիկ Անափիոսյանը:
«Հայաստանում սոցիալական ձեռներեցության, բարեգործության և կամավորության հնարավորություններն ու հեռանկարները» խորագրով քննարկմանը խոսեցին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը, «Իմաստ»-ի հիմնադիր, սոցիալական ձեռնարկատեր, «GeekBrains» առցանց կրթական հարթակի
համահիմնադիր Հայկ Հայրապետյանը, «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը, քաղաքականության և օրենսդրության գծով գլխավոր պատասխանատու Լոնդոնի Վեսթմինսթերի քաղաքապետարանում, «ԴիասՊրո» ծրագրի մասնակից Վանուհի Պետրոսյան և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ զարգացման տնօրեն Անի Ջիլոզյանը: Նիստի մոդերատորն էր «The LOFT»-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը:
«Հայկական զարգացող մշակույթը Հայաստանում և աշխարհում» խորագրով նիստին զրուցեցին Երգչուհի, «Ladaniva» երաժշտական խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը, պրոդյուսեր, «Ավա Ֆիլմս» ընկերության գործադիր տնօրեն Անի Որսկանյանը, նվագախմբի դիրիժոր և «Imperial Orchestra» երգչախմբի ղեկավար, կանադահայ Լորի Անթունյանը, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը և երգչուհի, «Sibil La Reine» հայկական զարդերի բրենդի համահիմնադիր Սիբիլը: Նիստը վարեց կինոյի և թատրոնի դերասանուհի Մարիամ Հովհաննիսյանը:
«Սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում» կլոր սեղան-քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը և «405 Educational Alliance» զարգացման հիմնադրամի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը:
Քննարկումները ղեկավարեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, «Հայաստանի գիտությունների և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջի կրթական թիմի ղեկավար Մարինե Խաչատուրյանը, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազեանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) կրթական խորհրդատու և տնօրենների խորհրդի անդամ Ալիս Պետրոսյանը, «Hidden Road» նախաձեռնության տնօրեն և հիմնադիր Նանոր Պալապանեանը, «COAF»-ի գործադիր տնօրեն Արա Բարսամը և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի համահիմնադիր և վարչության փոխնախագահ, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Մարիա Խախամյանը:
«Հայրենիքում փոփոխություններ բերող անհատների դերը» խորագրով ելույթ ունեցան «Full Out Collegiate Recruiting»-ի սեփականատեր, ամերիկահայ մարզիկ Հուրի Գեբեշյանը, «Հաբ Արցախ»-ի գործադիր տնօրեն Շուշան Քեշիշյանը, «Զուլալ գինիներ» ընկերության հիմնադիր և նախագահ Էմի Քեուշգուերյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդ Սոնա Գալստեանը և «Իմփաքթ Հաբ Գյումրի»-ի ղեկավար Արփա Հակոբյանը:
«Ժամանակակից Հայաստանի հեռանկարները. կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն» նախարարական նիստին մասնակցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նիստը վարեց Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Վոլոդյա Մուշեղյանը:
Զուգահեռաբար ընթացած «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները. տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխոնոլգիաներ» խորագրով մյուս նախարարական նիստին մասնակցեցին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նիստի մոդերատորն էր Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Ռոզա Խաչատրյանը:
«Ներդրումներ հայրենիքում. առանցքային ոլորտներն ու սփյուռքի մասնակցության հնարավորությունները» քննարկմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, «Amber Capital Armenia»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը, «Golden Grape ArmAs»-ի գործադիր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, Հայաստանի «Angel Investor Club of Armenia»-ի համահիմնադիր և նախագահ Արթուր Միքայելյանը: Նիստը վարեց «Eqwefy» և «AICA» կազմակերպությունների գործադիր տնօրեն Սամսոն Ավետյանը:
«Սփյուռքը՝ նոր շուկաների կամուրջ. հայկական արտադրանքի արտահանման հեռանկարները» նիստում զրուցեցին Հենրի Ջորջի անվան սոցիալական գիտությունների դպրոցի ամբիոնի վարիչ, Սբ․ Ջոնի համալսարանի Թոբին բիզնես քոլեջի տնտեսագիտության դասախոս Ալեքսանդր Գևորգյանը, «Lorens NYC»-ի տնօրեն և համահիմնադիր Արամ Սբէնճեանը, «Orion Worldwide Innovations»-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Էմմա Առաքելյանը, «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տարածաշրջանային մենեջեր Սիրվարդ Աթանեսյանը: Մոդերատորն էր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, բիզնես ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը:
Զրույց-հանդիպումներում խոսեցին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, մասնավորապես՝ «Haleb» բրենդի հիմնադիր Ալին Մասրելյանը, «Թոնիր հարսանեկան գյուղ»-ի համահիմնադիրներ Հայկ Երանոսյան և Սիրարփի Լեռանէ Խոջաբաղյանը, «Lemonade Fashion»-ի տնօրեն Արևիկ Վարդանյանը, «Գուստավ» և «Պաբլո» ռեստորանների համասեփականատեր Նարեկ Սֆեյրը և «Վան Արդի» գինեգործարանի հասարակայնության հետ կապերի համակարգող Արփի Մուրադյանը:
«Հայկական ՏՏ ներուժն ու արհեսատական բանականության զարգացման հեռանկարները» քննարկմանը խոսեցին «Emerson Collective»-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Գրիգորեանը, արհեստական բանականության հետազոտող և կանադական «Service Now Research»-ում հետազոտությունների ղեկավար Փերուս Տասլակյանը և «YerevanNN» լաբորատորիայի տնօրեն, «DataFest Yerevan»-ի հիմնադիր, «Intelinair»-ի խորհրդատու Հրանտ Խաչատրյանը: Նիստի մոդերատորն էր «Սենսյան» ընկերության տնօրեն և գլխավոր խորհրդական Րաֆֆի Քասարջյանը:
«Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն աշխարհում» քննարկմանը մասնակցեցին «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Մերի Բադալյանը, «HIKEArmenia»-ի գործադիր տնօրեն Շահանե Հալաջյանը, «MyLer» համալիրի հիմնադիր Տիգրան Հարությունյանը, «ՏաԹևեր» ճոպանուղու կոմերցիոն տնօրեն Անի Դավթյանը, «Green Rock Management Group»-ի գործադիր տնօրենի տեղակալ Կատերինա Դանեկինան և Զբոսաշրջության զարգացման և ռուսական շուկայում հայաստանյան զբոսաշրջության առաջմղման փորձագետ Գայանե Քոչարյանը:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում անցկացվեց նաև Հայաստանի մարզերի զարգացման հնարավորություններին նվիրված էքսպո: Մարզերն առանձին տաղավարներով գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրեցին իրենց ծրագրերը և հնարավորությունները, իսկ մարզային արտադրողները ցուցադրեցին իրենց արտադրանքները:
Էքսպոյին զուգահեռ յուրաքնաչյուր մարզի ներկայացուցիչ հանդես եկավ առանձին պրեզենտացիայով:
Աշխատանքային երկրորդ օրն ավարտվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 5-ամյա գործունեությանը նվիրված միջոցառմամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները և ձեռքբերումները, կարևորեց Հայաստան-սփյուռք գործակցության շարունակական զարգացումը և առողջ երկխոսության անհրաժեշտությունը:
Ելույթներով հանդես եկան գրասենյակի ծրագրերի շահառուները:
Հայաստան-սփյուռք գործակցություն ուղղությամբ աշխատանքի և գրասենյակի հետ սերտ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին Հայաստանի մի շարք նախարարությունների, «Իզմիրլյան», «Հ. Հովնանյան» ընտանեկան, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամներին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը և այլ գործընկերների:
Օրվա ավարտին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և տիկին Բահար Շողիի հրավերով Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր հատուկ ընդունելություն։ Ելույթներով հանես եկան դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն է Էվոկաբանկը:
Ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here