Շնորհակալություն «Ազդարար» հանդեսին և կազմակերպիչներին՝ բարձր գնահատանքի համար

0
70

Այս տարվա Մամուլի օրվա առթիվ Երևանում կազմակերպված գեղեցիկ ու տպավորիչ մրցանակաբաշխության ժամանակ «Ազդարար» հանդեսի կողմից պարգևատրվեցի Հարություն Շմավոնյանի հուշ-արձանիկով և Շնորհագրով՝ Իսրայելի հայ համայնքի հիմնախնդիրների բացառիկ ու ստույգ լուսաբանման համար։
Ցավոք սրտի, հնարավորություն չունեցա ներկա գտնվել միջոցառմանը և անձամբ ընդունել այդ բարձր գնահատանքը, սակայն այն ինձ համար մեծ պատիվ է և կարևոր խթան՝ շարունակելու իմ աշխատանքը ի շահ մեր համայնքի և համահայկական տեղեկատվական դաշտի ամրապնդման։

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում «Ազդարար» հանդեսի վերահիմնադիր Մարտիկ Սարգսյանին, հանդեսի խմբագրությանը և ողջ աշխատակազմին՝ ոչ միայն Մամուլի տոնի առիթով նման տոնական ու խրախուսիչ միջոցառում կազմակերպելու, այլև Սփյուռքի մյուս հայկական լրատվամիջոցների կողքին «Իսրայելահայեր» թերթը ընդգրկելու և արժևորելու համար։
Այս գնահատանքը պատկանում է ոչ միայն ինձ, այլև մեր ողջ խմբագրական թիմին և այն ընթերցողներին, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում կանգնած են եղել մեր կողքին։

Artiom Chernamorian

Իսրայելահայեր» թերթը հիմնադրվել է 11 տարի առաջ, և տպագրված 44 համարներից հետո շարունակում է իր գործունեությունը էլեկտրոնային ձևաչափով, պահպանելով նույն նպատակը՝ լուսաբանել Իսրայելի հայ համայնքի կյանքը, մշակութային ու հասարակական գործընթացները, ինչպես նաև ապահովել կապը Հայաստանի և Սփյուռքի այլ համայնքների միջև։

Այս առիթով կուզեմ ընդգծել նաև Սփյուռքյան մամուլի անկախության և ինքնուրույնության բացառիկ կարևորությունը։ Անկախ լրատվամիջոցներն են, որ պահպանում են ճշմարտությունը, ներկայացնում համայնքների իրական ձայնը և նպաստում համահայկական գաղափարների տարածմանը՝ ազատ, անաչառ և պատասխանատու ձևով։ Սփյուռքյան մամուլի անկախությունը ոչ միայն տեղեկատվական արժեք է, այլև ազգային ինքնության պահպանման հզոր միջոց։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում «Ազդարար» հանդեսին՝ բարձր գնահատանքի և վստահության համար։ Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն խրախուսում են լրագրողներին, այլև ամրապնդում հայկական մամուլի միասնականությունը՝ անկախ աշխարհագրական սահմաններից և քաղաքական ազդեցություններից։

Արտյոմ Չերնամորյան

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր

Պետախ Տիկվա

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here