Այսօր Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, որն անցկացրեց երկրի կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Սուրեն քահանա Ղազարյանը։
Հոգեհանգստյան արարողությունից հետո, վանքի սրահում տեղի ունեցավ հուշ֊երեկո, որի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Տեր Սուրեն քահանա Ղազարյան, այնուհետև ելույթով հանդես եկա ես ու այնուհետև, իր խոսքը ներկաներին օրվա խորհրդի հետ կապված փոխանցեց Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Արման Հակոբյանը։ Ելույթներից հետո ցուցադրվեցին Սաթենիկ Կաղզվանցյանի հեղինակությամբ ու «Ազատություն» ռադիոկայանի աջակցությանմբ նկարահանված «Փրկություն չկար, դու էիր ու քու Աստված և «Իսրայելահայեր» յութուբյան ալիքի և Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության համատեղ ջանքերով ստեղծված «Գյումրին աղետից 37 տարի անց» խորագրերով ֆիլմերը։



