Քաղաքական ճգնաժամը շարունակվում է

0
263
Պետախ Տիկվայի Հես դպրոցում տեղակայված ընտրատեղամասի մուտքի մոտ -17.09.19թ..
Պետախ Տիկվայի Հես դպրոցում տեղակայված ընտրատեղամասի մուտքի մոտ -17.09.19թ..

Բիբին  թե՞ Բենին, – ահա այս հարցը երկրորդ անգամ արդեն մեկ տարվա կտրվածքով  դարձել է արդիական Իսրայելում սեպտեմբերի 17 -ին կայացած Իսրայելի Քնեսետի  22-րդ գումարման  արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո: Իսրայելի 21-րդ գումարման Քնեսետը շատ կարճ պատմություն ունեցավ, քանզի ընտրություններից հետո երկրի վարչապետը նախատեսված ժամկետներում չկարողացավ կոալիցիոն կառավարություն կազմել և այն լուծարվեց:

Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամը 22:00-ին փակվեցին Իսրայելի բոլոր ընտրատեղամասերն, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրեց, որ 22-րդ գումարման խորհրդարանական ընտրություններն,  որին մասնակցել էին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 69.4  տասնորդական %, կայացել են: Իսրայելի տարբեր հեռուստատեսություններ իրենց «Էքզիտ Պոլլներն» են հրապարակում, չնայած որ արդյունքները նախնական են և ոչ պաշտոնական: Հիմնական պայքարը գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» և նորաստեղծ ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավան», թարգմանաբար՝ «Կապույտ-Սպիտակ»՝ ի պատիվ իսրայելական դրոշի գույների, կուսակցությունների միջև է, որը գլխավորում է  զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Բենի Գանցը: Այս անգամ կառավարող «Լիքուդն»  ավելի քիչ ձայներ է հավաքել և ըստ նախնական տվյալների իր քաղաքական հակառակորդ ձախ-կենտրոնամետ «Կախոլ-Լավանի» – ից 2 մանդատ քիչ է ստացել: Երրրորդ տեղում միացյալ արաբական ցուցակն է: Արաբական կուսակցությունների բլոկը ըստ նախնական տվյալների 13 պատգամավոր կունենա: «Իսրայել Բեյտեյնու» – Լիբերմանի ռուսալեզու հրեաների կուսակցությունը 8 և նույն քանակի օրթոդոքս հրեաների «Շաս» կուսակցությունը: Հայկական համայնքի ընտրած «Մերեց» կուսակցությունն, որը ընդգրկված էր «Դեմոկրատական ճամբար» բլոկում կստանա կրկին 5 մանդատ:

Ողջ գիշերվա ընթացքում երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղիղ միացմամբ ներկայացնում էր արդեն հաշվված քվեաթերթիկների արդյունքները : ՈՒշագրավն այն է, որ ոչ կառավարող և ոչ էլ ընդդիմադիր երկու այս քաղաքական ուժերը միայնակ չեն կարող կոալիցիա կազմել: Անհրաժեշտ է 61 ձայն կառավարություն ձևավորելու համար: Ձախակողմյան ճամբարն ունի 56, իսկ կառավարող «Լիքուդը» ծայրահեղ կրոնականների հետ  55 մանդատ:

Առանց Լիբերմանի կուսակցության հնարավոր չի լինի նոր կոալիցիոն կառավարություն կազմել: Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունների արդյունքներից հետո Լիբերմանը հրաժարվեց կոալիցիայի մաս կազմել՝ պահանջելով ընդունել իր գլխավոր պայմանը՝ օրթոդոքս հրեաներին բանակ զորակոչելու հետ կապված:

Դեռևս անհասկանալի է թե ո՞ր կուսակցությունն է շատ ձայներ հավաքել և ի վերջո ու՞մ է երկրի նախագահը հանձնարարելու կոալիցիոն կառավարություն ձևավորելու՝ Բենիին թ՞ե Բիբիին:

Այժմ անդրկուլիսյան խոսակցություններ են գնում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու շուրջ, որի մեջ չեն մտնի ծայրահեղ կրոնականների կուսակցությունները: Այս դեպքում ամենամեծ կռվախնձորն երկրի վարչապետի պորտֆելն է, որին հավաքնում են Բիբին ու Բենին, չնայած որ Նեթանյահուն սկզբում օրթոդոքսների հետ կփորձի իր սեփական կաբինետը ձևավորել: Հայերը հետևում են երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին ու երկրի մյուս քաղաքացիների նման սպասում են ընտրությունների վերջնական արդյունքներին: Մեկ փաստ կարելի է արձանագրել, որ մեկ տարվա կտրվածքով երկու արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ թանկ նստեցին և նոր կառավարության ուսերին շատ մեծ բեռ է դառնալու բյուջեի դեֆիցիտն ու ոչ պոպուլյար հարկերի բարձրացումը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here