«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

0
401
«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Սիրելի´ հայրենակիցներ,

2020 թ. հունիսի 22-ից օգոստոսի 16-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Սփյուռքի 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 4 փուլով իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը ներառում է 14-օրյա ճամբարային առօրյա՝ ներառելով հայոց լեզվի արագացված ուսուցման, ազգային երգ ու պարի դասընթացներ, ինչպես նաև ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, այլ:
Հայաստան ժամանման և մեկնման, ինչպես նաև երկշաբաթյա տուրիստական ապահովագրության ծախսերը հոգում է մասնակիցը, իսկ ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը՝ ՀՀ կառավարությունը:

Ծրագրին կարող են մասնակցել՝

13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիություն չունեցող, բայց տվյալ երկրում կացության իրավունք ունեցողների) սփյուռքահայ այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին:

Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թ. մայիսի 3-ը:

Մասնակցության հաստատումը կամ մերժումը կուղարկվի մինչև 2020 թ. մայիսի 20-ը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Խնդրում ենք, մինչև ծրագրին մասնակցության պաշտոնական ծանուցման ստացումը զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից:

Կոնտակտներ՝
Հեռ.՝ +37410 58-56-01 (702), +37460 500-830
էլ. հասցե՝ qayldepitun@gmail.com

«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐ՝ https://forms.gle/c7PKFheNAk1cUh6F9

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here