Օպերատիվ շտաբը կատարում է կարիքավոր ընտանիքների ու միայնակ ծերերի ցուցակագրում Պետախ Տիկվայում

0
379

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմն՝ Պետախ Տիկվայի «Նոյան Տապան» հայկական, կրթական – մշակույթային միության հետ միասին, ստեղծել է օպերատիվ շտաբ, որը զբաղվում է կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող, ծանր վիճակում հայտնված հայ միայնակ ծերերին և առավել կարիքավոր ընտանիքներին  Պետախ Տիկվայում ցուցակագրելու և օգնելու համար:  Շտաբը սկսել է զանգահարել իր ցուցակներում ունեցած միության անդամներին ու քաղաքում ապրող միայնակ հայ թոշակառուներին:  Օպերատիվ շտաբը կատարում է կարանտինի մեջ գտնվող ու տանից կամ ծերանոցից դուրս գալու խնդիր ունեցող քաղաքացիների ցուցակագրում:

Խնդրում  ենք բոլոր այն մարդկանց, ովքեր տեղեկություններ ունեն կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող, սնունդ ձեռք բերելու հիմնահարցեր ունեցող և սոցիալական բարդ իրավիճակում հայտնված այս կամ այն ընտանիքների ու առավել կարևոր է՝ միայնակ ծերերի մասին, տեղեկացնել մեր օպերատիվ շտաբին: Շտաբն անհարժեշտության դեպքում կարող է կապ հաստատել  նաև Պետախ Տիկվայի քաղաքապետարանի հետ ու ուղիղ կապ ունի նաև այս օրերին քաղաքում 24 ժամյա ռեժիմով աշխատող քաղաքապետ Ռամի Գրինբերգի հետ:

Բոլոր այն ընտանիքներին ու թոշակառուներին, որոնց արդեն զանգահարել է շտաբի ներկայացուցիչը, խնդրվում է անընդհատ կապ հաստատել ու պարբերաբար տեղեկություններ հաղորդել շտաբին իրենց կացության վերաբերյալ:

Նախորդ տարիներին, գրեթե յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակներում, Պետախ Տիկվայում միշտ գործել է օպերատիվ շտաբն, որը հրթիռահարումների ժամանակ աշխատել է թիկունքի ծառայության հետ և «Երկաթյա գմբեթ» օպերացիային հետևած երկրի հրթիռահարումների ժամանակ օրինակ «Նաիրի» միությունը ստանում էր հեռախոսազանգեր թիկունքի ծառայություն դիմած հայերից:

Օպերատիվ շտաբը կարող է նաև անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել Իսրայելի կենտրոնական քաղաքների հայ ընտանիքներին ու միայնակ ծերերին: Մեր հայրենակիցները օրհասական պահերին միշտ դրսևորում են բացառիկ համերաշխություն:

Օպերատիվ շտաբի հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

054 – 808 – 27 – 35,  54 – 399 – 91 – 81 հեռախոսահամարներով:

Էլ. Հասցե: Artiomhay@gmail.com

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here