39 պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մեջ, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում

0
242

Հայերի ցեղասպանությունը իրականացվել է 1894-1923 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․ ՝ Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական քեմալական, հետագայում՝ հանրապետական, ինչպես նաև քրդական ավազակախմբերի ակտիվ և անմիջական մասնակցությամբ, որի ադյունքում սպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր, իսկ մնացած հայ բնակչության մեծ մասը բռնի կերպով արտաքսվեց:

Հայերի ցեղասպանությունն ու բռնագաղթը իրականացվել է նաեւ 1918-2016 թթ․ ընթացքում Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների կողմից Ադրբեջանում, Արցախում, Նախիջեւանում եւ հայկական այլ տարածքներում։

Փաստացի Հայերի ցեղասպանությունը շարունակվում է մինչեւ այսօր։

Հայերի նկատմամբ 1894 – 1923 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանություն` համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․։

Հայերի ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ․։

Եւ նրա նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում։

Միջազգային ընկերակցության անդամ մի շարք պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայերի ցեղասպանությունը, ինչպես նաեւ միջազգային ու կրոնական կազմակերպություններ, այդ թվում եւ միջազգային հասարակական կարծիքն ամբողջության մեջ։

Թուրքական իշխանությունների իրականացրած Հայերի ցեղասպանության փաստը տարբեր պետությունների ու միջազգային կառույցների կողմից ճանաչված ու փաստարկված է ականատեսների վկայություններով, այդ թվում՝ դիվանագետների, զինվորական թղթակիցների, արխիվային փաստաթղթերի, օրենքների, բանաձեւերի եւ որոշումների միջոցով։

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 39 պետություններ, այդ թվում նաեւ երկու գերպետություններ՝ ԱՄՆն եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արեւելքի մի շարք առաջատար պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայերի ցեղասպանությունը։

1915 թվականի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները առաջինն էին, որ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը, ովքեր իրենց համատեղ հատուկ հայտարարության մեջ որակեցին այս հրեշավոր հանցագործությունը որպես «… Թուրքիայի նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Տեքստում մասնավորապես ասված էր. «Հաշվի առնելով մարդկության եւ քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ այն պաշտոնյաների, որոնք ներգրավված կլինեն այդ կոտորածներում»:

Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը 1919 – 1920 թթ. իրականացրել է երիտթուրք պարագլուխների դատավարությունը, նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանյան Կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայ քաղաքացիների կոտորածները, ցեղասպանությունը ու բռնագաղթը իրականացնելու համար, ինչի հիման վրա երիտթուրք պարագլուխներից Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Քեմալ բեյը, Ջեմալ Ազմին, Նայիմը, Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվել են մահվան, որն հետագայում ի կատար են ածել «Նեմեսիս» գործողություն հայ վրիժառուները:

Ժամանակագրական կարգով թվարկենք այն պետությունները, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայերի ցեղասպանությունը՝ իրականացված 1894-1923 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․

  1. Մեծ Բիտանիա։ 24 մայիս 1915 թ (Մեծ Բիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը)
  2. Ֆրանսիա։ 24 մայիս 1915 թ․ (Մեծ Բիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը)։ 29 մայիս 1998 թ․ Ֆրանսիայի Ազգային Ժողովը օրենք է ընդունել Օսմանյան կայսրությունում 1915 թ․ Հայերի ցեղասպանության վերաբերյալ։ 7 նոյեմբեր 2000 թ․ Սենատը քվեարկել է Հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի օգտին։ 29 հունվար 2001 թ, նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է օրենք Հայ ժողովրդի ցեղասպանությւոնը ճանաչելու մասին։ 22 դեկտեմբեր 2011 թ Խորհրդարանի ստորին պալատը օրինագիծ հաստատեց Հայերի ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին։ 24 ապրիլ 2015 թ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթ ունեցավ Երեւանում։ 14 հոկտեմբեր 2016 թ ընդունվել է օրենք Հայերի ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու վերաբերյալ։ 10 ապրիլ 2019 թ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը որպես Հայերի ցեղասպանության հիշատակի ազգային օր նշելու մասին։
  3. Ռուսաստան։ 24 մայիս 1915 թ (Մեծ Բիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը)։ 14 ապրիլ 1995 թ Պետական Դուման ընդունել է հայտարարություն 1915 – 1922 թթ․ Հայերի ցեղասպանության կազմակերպիչներին դատապարտելու եւ ապրիլի 24-ը որպես Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշելու վերաբերյալ։ 22 ապրիլ 2005 թ․ եւ 24 ապրիլ 2015 թ Պետական Դումայի հայտարարություննները։ 24 ապրիլ 2015 թ․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Երեւանում։
  4. Օսմանյան կայսրություն։ (Որի իրավահաջորդը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետությունը)։ Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանի դատավճիռները 1919 – 1920 թթ։
  5. ԱՄՆ։ 9 փետրվար 1916 թ ԱՄՆ Սենատի հարակից որոշումը, 6 օգոստոս 1919 թ ԱՄՆ Կոնգրեսի Ակտը Մերձավոր Արեւելքի Օժանդակության Կոմիտեի վերաբերյալ, 9 ապրիլ 1975 թ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համատեղ որոշումը, 28 մայիս 1951 թ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված ԱՄՆ Կառավարության գրավոր հայտարարությունը «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի կապակցությամբ, 22 ապրիլ 1981 թ․ նախագահ Ռոնալդ Ռեյգանի №4838 հայտարարությունը, 8 ապրիլ 1975 թ․ №148 եւ 10 սեպտեմբեր 1984 թ. №247 ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ բանաձեւերը, 29 հոկտեմբեր 2019 թ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած № 296 բանաձեւը, 12 դեկտեմբեր 2019 թ ԱՄՆ Սենատի ընդունած № S.Res 150 բանաձեւը։
  6. Ուրուգվայ։ 20 ապրիլ 1965 թ, Ուրուգվայի Սենատի Գլխավոր ասամբլեան եւ Ներկայացուցիչների պալատը ընդունեցին օրենք «Հայերի ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա մասին»։
  7. Սովետական Միություն։ 1965 թ։ 1960-ական թթ․ կեսին, ցեղասպանության 50-ամյա տարելիցի նախաշեմին, սովետական ղեկավարությունը որոշում ընդունեց Ծիծեռնակաբերդի հուշահամիլիրի կառուցման վերաբերյալ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։ 1965 թ. մարտի 16-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց հուշարձանի կառուցման մասին: Հուշահամալիրի բացումը կատարվել է 1967 թ նոյեմբերի 27-ին եւ այն հանդիսանում է Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենատարածված ճարտարապետական խորհրդանիշն աշխարհում։
  8. Կիպրոս։ 24 ապրիլ 1975 թ թիվ 36 Բանաձեւը ընդունված Ներկայացուցիչների պալատի կողմից, 1982 թ․ Խորհրդարանը պաշտոնապես ճանաչում է 1915 թ․ Հայերի ցեղասպանությունը, 2015 թ ապրիլին ընդուվում է օրենք Հայերի ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին, 1965-ի դեկտեմբերին Կիպրոսի Հանրապետությունը դարձավ առաջին երկիրը, որը ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը:
  9. Հայաստանի Հանրապետություն։ 22 նոյեմբեր 1988 թ․, Հայկական ՍՍՀ (որը Սովետական Միություն մաս էր կազմում) Գերագույն Խորհուրդը ընդունեց «Օսմանյան կայսրության մեջ Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին» օրենքը։ 23 օգոստոս 1990 թ Հայաստանի Անկախության Հռչակագրում ներառվեց 11-րդ հոդվածը։ 29 հունվար 2015 թ․ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված Համահայկական հռչակագիրը: Հայերի ցեղասպանության ժխտումը պատժվում է օրենքով: 24 ապրիլը համարվում է Հայերի ցեղասպանության նահատակների հիշատակի օր, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին Հայերի ցեղասպանության նահատակներին սրբադասում է, որպես Սուրբ Նահատակներ։
  10. Արցախի Հանրապետություն ։ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։ 1993 թ Արցախի Հանրապետության Խորհրդարանը ճանաչեց ու դատապարտեց Հայերի ցեղասպանությունը, ապրիլի 24-ը ընդունեց, որպես Հայերի ցեղասպանության նահատակների հիշատակի օր։
  11. Արգենտինա։ 5 մայիս 1993 թ Արգենտինայի Սենատը բանաձեւ ընդունեց, որով դատապարտում էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ իր աջակցությունը հայտնում հայ համայնքին։ Սենատի կողմից բանաձեւեր են ընդունվել նաեւ 2003 եւ 2005 թթ․, 2004-ի մարտին ընդունվեց Հռչակագիր հայ համայնքի հետ համերաշխության վերաբերյալ, 2006 թ ընդունվել է օրենք, որով ապրիլի 24-ը համարվում է «Ազգերի միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր»։
  12. Հունաստան։ 25 ապրիլ 1996 թ Հունաստանի Խորհրդարանը որոշում է ընդունել ճանաչելու ապրիլի 24-ը որպես Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ․ իրականացված Հայերի ցեղասպանության հիշատակի օր։ 2014 թ սեպտեմբերին ընդունվել է օրենք Հայերի ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու վերաբերյալ։
  13. Լիբանան։ 3 ապրիլ 1997 թ Լիբանանի Ազգային ժողովը բանաձեւ է ընդունել Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու մասին, որում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին։ 11 մայիս 2000 թ Լիբանանի Խորհրդարանը բանաձեւ է ընդունել Հայերի ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու մասին։
  14. Բելգիա։ 26 մարտ 1998 թ․ Բելգիայի Սենատը բանաձեւ է ընդունել Օսմանյան Կայսրության մեջ Հայերի ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ եւ դիմել է Թուրքիայի Հանրապետության կառավարությանը ճանաչելու դա։ 19 հունիս 2015 թ. Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը Կառավարության անունից հայտարարեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Հայերի ցեղասպանության ժխտումը պատժվում է օրենքով:
  15. Վատիկան։ 10 նոյեմբեր 2000 թ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը ճանաչել ու դատապարտել է 1915 թ․ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Կայսրության մեջ։ 12 ապրիլ 2015 թ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոս Եկեղեցում հայերի կոտորածների զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կատարվող պատարագի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայերի մասսայական սպանություններն Օսմանյան Կայսրության մեջ կոչեց՝ «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ 24 հունիս 2016 թ․ Երեւան այցելության ժամանակ նույնպես Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը դատապարտեց Հայերի ցեղասպանությունը։
  16. Իտալիա։ 16 նոյեմբեր 2000 թ Իտալիայի Խորհրդարանը բանաձեւ ընդունեց Հայերի ցեղասպանության ճանաչման մասին։
  17. Շվեյցարիա։ 2002 թ մարտին Ազգային խորհուրդը որոշում կայացրեց, որով ճանաչեց Հայերի ցեղասպանությունը։ Սակայն 2002 թվականին Դաշնային Խորհուրդը մերժեց այն։ 16 դեկտեմբեր 2003 թ․ Ազգային խորհուրդը արդեն բանաձեւ ընդունեց 1915 թ․ Հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին։ 1993 թ երկրում ընդունվել է օրենք ցեղասպանության ժպտողականության քրեականացման վերաբերյալ։
  18. Կանադա։ 13 հունիս 2002 թ Կանադայի Սենատը Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունեց եւ ապրիլի 24-ը ընդունեց, որպես Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ 21 ապրիլ 2004 թ․ Համայնքների պալատը ճանաչեց Օսմանյան Կայսրության մեջ տեղի ունեցած Հայերի ցեղասպանությունը։
  19. Սլովակիա։ 30 ապրիլ 2004 թ Սլովակիայի Խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը, իսկ 2011 թ նոյեմբերին ընդունեց Հայերի ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրենք։
  20. Սլովենիա։ 11 հոկտեմբեր 2004 թ Սլովենիայի Խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը, իսկ 1 սեպտեմբեր 2009 թ ընդունեց Հայերի ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրենք (Լրացում երկրի Քրեական օրենսգրքում)։
  21. Հոլանդիա։ 21 դեկտեմբեր 2004 թ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը։
  22. Լեհաստան։ 19 ապրիլ 2005 թ Լեհաստանի Խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
  23. Վենեսուելա։ 14 հուլիս 2005 թ Վենեսուելայի Խորհրդարանը բանաձեւ ընդունեց Հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին։
  24. Լիտվա։ 15 դեկտեմբեր 2005 թ Լիտվայի Սեյմը 1915 թ․ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում դատապարտող բանաձեւ ընդունեց։
  25. Չիլի։ 5 հուլիս 2007 թ․ Չիլիի Սենատը Հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշում ընդունեց եւ կոչով դիմեց երկրի կառավարությանը աջակցելու հայ ժողովրդին։
  26. Շվեդիա։ 11 մարտ 2010 թ Շվեդիայի Խորհրդարանի՝ Ռիկսդագի պատգամավորները 1915 թ․ մասսայական սպանությունները Թուրքիայում ճանաչեցին, որպես ցեղասպանություն։
  27. Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ 29 մարտ 2011 թ Որոշում «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության վերաբերյալ»։ 19 հոկտեմբեր 2014 թ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հայտարարությունը «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին»։ 25 ապրիլ 2015 թ․ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ուղերձը ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին։ 26 ապրիլ 2015 թ. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության ուղերձը ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին։
  28. Բոլիվիա։ 27 նոյեմբեր 2014 թ Խորհրդարանը ճանաչեց Հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Բոլիվիայի Բազմազգ Պետության Սենատի Նախագահ Սոնիա Գվարդիա Մելգարինը հայտարարեց, որ «Բոլիվիայի Օրենսդիր Ժողովը կիսում եւ զորակցում է հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ճշմարտության եւ արդարության հաստատման: Նա հայտարարում է իր զորեղ հանձնառությունը մարդու իրավունքների եւ արդարության պաշտպանության ուղղությամբ եւ դատապարտում Հայ ժողովրդի դեմ գործադրված Ցեղասպանության եւ կրած տառապանքների ժխտման քաղաքանությունը»:
  29. Սիրիա։ 17 մարտ 2015 թ Սիրիայի Խորհրդարանը ճանաչեց Հայ ժողովրդի ցեղասպանությունը, 13 փետրվար 2020 թ. Սիրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:
  30. Ավստրիա։ 24 ապրիլ 2015 թ․ Խորհրդարանը ճանաչեց 1915 թ․ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում։
  31. Բուլղարիա։ 24 ապրիլ 2015 թ․ Խորհրդարանը 1915-1922 թթ․ ընթացքում Օսմանյան Կայսրությունում Հայերի մասսայական սպանությունները դատապարտող բանաձեւ է ընդունել։ Ապրիլի 24-ը ընդունել է, որպես զոհերի հիշատակի օր, բայց տեքստում չի գործածել «ցեղասպանություն» եզրույթը։
  32. Լյուքսենբուրգ։ 6 մայիս 2015 թ Խորհրդարանը բանաձեւ է ընդունում Հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին։
  33. Բրազիլիա։ 21 մայիս 2015 թ, Դաշնային Սենատը միաձայն ճանաչում է Հայերի ցեղասպանության փաստը։
  34. Դանիա։ 19 մայիս 2015 թ Խորհրդարանը բանաձեւ է ընդունում, որտեղ նշվում է, որ հայերի նկատմամբ «բռնագաղթը, մասսայական սպանությունները եւ հարձակումները» տեղի են ունեցել 1915 թ․, բայց տեքստում չի գործածում է «ցեղասպանություն» եզրույթը։ 2017-ի հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
  35. Պարագվայ։ 29 հոկտեմբեր 2015 թ Սենատը ճանաչել է Հայերի ցեղասպանությունը։
  36. Գերմանիա։ 2 հունիս 2016 թ Բունդեսթագը բանաձեւ է ընդունում, որ 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված հանագործությունը Ցեղասպանություն է։ Մեկ տարի առաջ, 23 ապրիլ 2015 թ․, Գերմանիայի նախագահ Յոհահիմ Գաուկը ընդունում է, որ հայերի մասսայական սպանությունները Օսմանյան Կայսրությունում՝ Ցեղասպանություն է, եւ մասնակի ընդունում է դրանց մեջ Գերմանիայի մեղսակցությունը։
  37. Չեխիա։ 25 ապրիլ 2017 թ Խորհրդարանի բանաձեւը ճանաչում եւ դատապարտում է Հայերի ցեղասպանությունը։
  38. Պորտուգալիա։ 26 ապրիլ 2019 թ Խորհրդարանը բանաձեւ է ընդունում Հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին։
  39. Լիբիա։ 2019 թ ապրիլ երկրի արեւելքում Ժամանակավոր Կառավարության Նախարարների Խորհուրդը ճանաչում է հայերի ցեղասպանությունը։

Հայերի ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է այնպիսի ազդեցիկ միջազգային եւ կրոնական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), ՄԱԿ-ի մարդու իրավունքների ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման եւ փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Բնիկ ժողովուրդների հարցերի հանձնաժողովը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Լատինական Ամերիկայի երկրների Անդեն համաժողովի խորհրդարանը, Հարավային Ամերիկայի Խորհրդարանական վեհաժողով (MERCOSUR), Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Հայ Առաքելական եկեղեցին, Ռուս Ուղղափառ եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին, Անգլիական եկեղեցին, Միջազգային դատարանը, Ժողովուրդների մշտական ատյանը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ շատ ուրիշներ:

Ութ երկրներում ՝ Հունաստան, Կիպրոս, Սլովակիա, Սլովենիա, Շվեյցարիա, Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա, ընդունվել են նաեւ օրենքներ ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար, ըստ որի ՝ այս սարսափելի հանցագործության ցանկացած ժխտումը քրեական հանցագործություն է: (տեղեկանք. 2017-ի հունվարին Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է (չեղյալ է համարել) «Մի շարք հանցագործությունների ժխտումը քրեականացնելու մասին» օրենքը, որն ընդգրկում է նաեւ Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունը՝ փաստարկելով, թե օրենքի որոշ դրույթներ սահմանափակում են քաղաքացիների խոսքի ազատությունը):

1965-ի դեկտեմբերին Կիպրոսի Հանրապետությունը դարձավ առաջին երկիրը, որը ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը (20-րդ նստաշրջան):

Աշխարհի 22 բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները՝ Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից եւ Ամերիկայից, որոնք պաշտոնապես հավատարմագրված են ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների ասամբլեայում, 2011 թվականի հոկտեմբերին ճանաչել եւ դատապարտել են Հայերի ցեղասպանությունը եւ վավերացրել համապատասխան հռչակագիրը: Այս հռչակագիրը վավերացրած աշխարհի 22 բնիկ ժողովուրդների թվում էին.

  1. Բասկեր (Իսպանիա եւ Ֆրանսիա) – «Բասկերի ներկայացուցչություն» («Basque Representation»),
  2. Կորսիկացիներ (Ֆրանսիա, Կորսիկա) – «Կորսիկացիների միջազգային ասոցիացիա» («Corsica Internaziunalst»),
  3. Չակմա (Բանգլադեշ, Հնդկաստանի ամենամեծ ժողովուրդը) – «Չակմա ժողովրդի ժողով» («Chakma -Jumma People»);
  4. Ամազիգի Բերբերայի (Մարոկկո) ինքնանունը – “Ամազիգ ժողովրդի քաղաքացիություն” (“Amazigh People Citizenship”);
  5. Խմերա – Կամբոջացիների ինքնանունը (Հարավային Վիետնամ) – «Խմերական ժողովրդի ներկայացուցչություն» («Khmer Krom People»););
  6. Չամ – Տյամա (Կամբոջիա, Թաիլանդ, Վիետնամ) ինքնանունը. «Կամբոջայի Պալատի ազգային ֆեդերացիա» («Cham National Federation of Cambodia»);
  7. Քանան – մելանեսացիների (Նոր Կալեդոնիա, Ֆրանսիայի արտերկրյա համայնք) ինքնանունը – «Կանակի ժողովրդական մաքսային կոնգրես» («Kanak Popular Customs Congress») եւ այլն:

Քուրդիստանի վտարանդի խորհրդարանը – 1996 թ. Ապրիլի 24:

Հայերի ցեղասպանությունը ճանաչված է նաեւ Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի տարածաշրջանային (նահանգներ, մարզեր) եւ տեղական իշխանությունների մակարդակով.

  1. Ավստրալիա. Նոր Հարավային Ուելս, Հարավային Ավստրալիա. 2007 թ.-ին Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանը ընդունեց Հայերի ցեղասպանության դատապարտման մասին օրենքը եւ հրավիրեց Ավստրալիայի Դաշնային կառավարությանը նույնը անելու համար. 2009-ի մարտին նմանատիպ օրենք ընդունեց նաեւ Հարավային Ավստրալիայի խորհրդարանը:
  2. Բրազիլիա. Սան Պաուլու, Սեարա, Փարանա նահանգները.
  3. Մեծ Բրիտանիա. Դերբի, Ուելս, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա:
  4. Իսպանիա. Պայպորտա, Ալիքանտե, Մարբելլա, Մալագա, Սաբադել, Բասկերի երկիր, Կատալոնիա, Բալեարյան կղզիներ, Նավարրա, Արագոն – շրջանների խորհրդարանները, որոնք ճանաչեցին Հայերի ցեղասպանությունը:
  5. Իտալիա. Ավելի քան 90 իտալական համայնք:
  6. Կանադա. Բրիտանական Կոլումբիա, Օնտարիո (ներառյալ Տորոնտոն) Քվեբեկը (ներառյալ Մոնրեալ քաղաքը), անկախ իր դաշնային Կառավարությունից, իսկ այնուհետեւ `Կանադայի Կառավարությունը 2004 թ., Ճանաչեց Հայերի ցեղասպանությունը:
  7. Մեքսիկա. Միչոական նահանգ:
  8. Ուկրաինա. Չերկասի շրջան, Պոլտավայի շրջան, Զապորոժեյի շրջան, Դնեպրոպետրովսկ, Ուժգորոդ, Մարիուպոլ,
  9. Շվեյցարիա. Ժնեւի եւ Վոյի կանտոններ.
  10. ԱՄՆ. 2019-ի մարտի դրությամբ, 50 նահանգներից 49-ը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայերի ցեղասպանությունը, ինչպես նաեւ ապրիլի 24-ը հայտարարել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2019-ի մարտին Ալաբաման վերջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ի միայն մեկ նահանգ ՝ Միսիսիպին, չի ճանաչել Հայերի ցեղասպանությունը: 1970-ականների վերջից սկսած, ամեն տարի, ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահները հեռուստատեսությամբ ուղերձով դիմում են Ամերիկայի հայությանը:

Հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Միացյալ Նահանգների բազմաթիվ ազդեցիկ ազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ հրեական (ԱՄՆ-ի Սիոնիստական ​​կազմակերպություն, առաջադեմ հրեական միություն, Հրեական ռեֆորմների միություն, հակա-զրպարտության լիգա (ADL), ինչպես նաեւ ուկրաինական, հունական, լեհական, հունգարական, արաբական, ասորական, բուլղարական, ռումինական, լատվիական, լիտվական, Ֆիլիպինների եւ Սլովակիայի համայնքները:

Հիշեցնենք, որ Հայերի ցեղասպանությունը, ներառյալ եւ 1894-1896 թվականների հայերի Համիդյան ջարդերը դատապարտել են ժամանակաշրջանի նշանավոր գործիչներ`Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարդը, Անատոլա Ֆրանսը, Յոհաննես Լեպսիուսը, Լինչը, Ռաֆայել Լեմկինը, Ֆրանց Վերֆելը, Հենրի Մորգենթաուն, Անդրեյ Մանդելշտամը եւ շատ ուրիշներ:

2010-ին Հայերի ցեղասպանությունը ճանաչեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը:

2013 թ.-ին Ուելսի Անգլիկան Եկեղեցին առաջին աշխարհամարտի ընթացքում եւ դրանից հետո հայերի կոտորածը ճանաչեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ այդպիսով դառնալով Անգլիկան համայնքի առաջին անդամը, ով դա արեց:

1894-1923 թթ․ Հայերի ցեղասպանության փաստին անդրադարձել են բազմաթիվ ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցներ եւ մանրամասն լուսաբանել են այն, այդ թվում՝ BBC, CNN, CBS, Associated Press, New York Times, Washington post, The Times, USA Today, Daily News, Los Angeles Times, The Independent, The Guardian, The Daily Mail, The Sun, The Daily Telegraph, Daily Mirror, El Mundo, Libération, La Repubblica, Le Figaro, Le Monde, L’Humanité, Le Parisien, Daily Express, Christian Science Monitor, Spiegel, Radio Free Europe / Radio Liberty (RFE / ՌԼ), ITAR-TASS, RIA, Russia Today, Regnum, Իզվեստիա եւ այլ ազդեցիկ տեղեկատվական միջոցներ:

Օսմանյան Կայսրությունում Հայերի սպանությունները ուսումնասիրվել եւ ճանաչվել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից: 1984 թվականին Ժողովուրդների մշտական ​​ատյանը ճանաչեց Օսմանյան Կայսրության գործողությունները որպես ցեղասպանություն: 1997 թվականին նմանատիպ եզրահանգման է եկել Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան (ICCPP): 2001-ին հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնին՝ հետեւյալ հարցում անկախ եզրակացություն ստանալու համար՝ 1915-ի իրադարձությունները ցեղասպանությո՞ւն են, թե ոչ: 2003-ի սկզբին ICCPP- ն եզրակացրեց, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն են բոլոր սահմանումներով, եւ այս տերմինի օգտագործումը լիովին արդարացված է:

Հաագայի միջազգային ատյանի կողմից Հայերի ցեղասպանության փաստը՝ Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրությունում եւ Արեւելյան Հայաստանում… 1894-1923 թթ․ ընթացքում, իրականացված երեք իրարհաջորդ թուրքական կառավարությունների կողմից `սուլթանական, երիտթուրքական եւ քեմալականներ, ինչպես նաեւ այս սարսափելի հանցագործության դատական կարգով քննելու հեռանկարներին անդրադարձել են Հաագայի միջազգային քրեական ատյանի դատախազ Լուիս ՄորենոՕկամպոն եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Յանեշ Լենարչիչը՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ ֆորումում (FIDH): Եվ ինչպես նշել է Լուի Մորենո-Օկամպոն, Հայերի ցեղասպանության հարցը լիովին համահունչ է Հաագայի միջազգային ատյանի գործունեությանը, եւ Հաագայի միջազգային ատյանն իրավունք ունի դատական ​​կարգով քննել Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցված է Հայերի ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի ու Սուրբ նահատակների հիշատակին, որոնք ընկնան Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրությունում եւ Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում… 1894-1923 թվականների ընթացքում երեք իրարհաջորդող թուրքական կառավարությունների կողմից կազմակերպված ցեղասպանական գործողությունների պատճառով։ Եւ պաշտոնական այցերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների եւ պաշտոնական պատվիրակությունների, ինչպես նաեւ հասարակության լայն խավերի ներկայացուցիչների բազմաթիվ այցերը դեպի այս համալիր շատ խոսուն օրինակ են՝ մարդկության եւ մարդկայնության դեմ իրականացված այս նողկալի հանցագործության, քսաներրորդ դարի առաջին ցեղասպանության, միջազգային ճանաչման ու դատապարտման։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ողջունում է 1894-1923 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից, եւ կարծում է, որ եկել է ժամանակը վճռական քայլ կատարելու Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացից դեպի դրա հետեւանքներով պատճառված վնասի հատուցում, այլ կերպ ասած , Հայկական Հարցի վերջնական, արդարացի եւ ամբողջական լուծում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո ծառայություն

23 ապրիլ 2020 թ

Текст на русском

Видео на русском

Texte français

Աղբյուրը՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո ծառայություն

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here