Թուրք – ազերական խուժանի սադրանքը հայկական վանքի դիմաց

0
307
Լուսանկարում՝ ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ու Յաֆոյի հոգևոր հովիվը մի խումբ հայորդիների հետ միասին
Լուսանկարում՝ ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ու Յաֆոյի հոգևոր հովիվը մի խումբ հայորդիների հետ միասին

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը պաշտոնական նամակ էր հղել Թել – Ավիվի ոստիկանություն՝ խնդրանքով թույլ չտալ ադրբեջանցիների ցույցը Սուրբ Նիկողայոս վանքի դիմաց, պահանջելով նաև նրանց հատկացնել այլ վայր, սակայն չնայած վստահեցումներին, ցույցը տեղի ունեցավ: Խնդիրը կայանում էր նրանում, որ մենք երբևէ ցույցեր մզկիթների կամ սինագոգերի դիմաց չենք կազմակերպել: Հակաազերական մեր ցույցը տեղի ունեցավ Պետախ Տիկվա քաղաքում, քաղաքապետարանի դիմաց, սակայն չգիտես ինչու այս խուժանին հրեական ոստիկանությունը թույլատրել էր ցույց կազմակերպել քրիստոնեական տաճարի դիմաց, որը մեզանում ակնկալվում է որպես ցույց ընդդեմ ողջ քրիստոնեական հավատքի և հուսով ենք, որ առնվազն տեղի քրիստոնեական կառույցները կարձագանքեն, որպեսզի քրիստոնեական սրբավայրերի դիմաց թուրք-ազերական խուժանի ցույցերն «ավանդություն» չդառնան:

Այս անկարգությունները  կազմակերպել էր ազերական խուժանը գլխավորող Իսրայելում «Ադրբեջանի տուն կազմակերպությունը», ծննունդով Բաքվից,  հրեա Շիրին Նեխամիա Միխաելին ու իրեն քաղաքագետ հռչակած, Իսրայելի քաղաքական շրջաններում անհայտ մի կեղծ հրեա քաղաքագետ՝ Արիե Գուտի գլխավորությամբ:  Այս Գուտը որքան բարձր է հակահայկական կոչեր անում և զանազան հակահայկական հոդվածներ հրապարակում տարբեր հրեական թերթերում, այնքան բարձր է վճարվում Բաքվի սիրելի ռեժիմի նավթադոլարներից: Բազմաթիվ դրոշների, հատուկ ցույցը համակարգող դեղին «ժիլետավորների», բազմաթիվ պաստառների առկայությունը վկայում է բավական մեծ գումարների ծախսման մասին: Չնայած որ սրանց ցույցը նախատեսված էր օգոստոսի 9-ին  երեկոյան ժամը 18:00-ին, սակայն Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքի պատերի տակ հայտնվեցին երեկոյան ժամը 19:00-ին, ում հայերը դիմավորեցին հայկական ազգային ազատագրական ու դաշնակցական երգերով: Նախապես որոշվել էր, որ հայերը չեն մասնակցելու այս սադրանքին, քանի որ սրանց նպատակը մեկն էր՝ ինչպես աշխարհի մյուս երկրներում, այնպես էլ Իսրայելում պարարտ հող նախապատրաստել ազգամիջյան բախումների համար ու չնայած որ Ադրբեջանից գաղթած ու  Իսրայելում բնակվող ավելի քան 80.000 հրեաներ ու նրանց թվում կովկասյան թաթարներ(ազերիներ) կան, սակայն մոտ 180 հոգի մարդ էին հավաքել ու թուրքական ու Իսրայելի և Ադրբեջանի  դրոշներով իրենց ամբոխվարական հասարակարգին բնորոշ գոռում-գոչյուններով հայտնվեցին 7-րդ դարից կանգուն ողջ քրիստոնեական աշխարհի քրիստոնյա ուխտավորներին հարյուրավոր տարիներ հյուրընկալած, Թել-Ավիվ – Յաֆոյի ամենահին վանքի՝ Սուրբ Նիկողայոսի հայկական տաճարի մուտքի մոտ: Բազմաթիվ ոստիկաններ կային ու նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, ովքեր արդարացիորեն զգուշացված էին հնարավոր սադրանքների մասին: Այս ամբոխի շարքերից մեկը շիշ շպրտեց հայկական վանքի ուղղությամբ ու վայրկյաններ անց ձերբակալվեց և տարվեց անհայտ ուղղությամբ: Հայկական համայնքն որոշել էր չտրվել սադրանքների ու բոլորին կոչ էր արվել չգալ վանքի տարածք ու չտրվել սադրանքների: Երուսաղեմի ու Յաֆայի ՀՄԸՄ – ի ակումբների շուրջ  30 հայեր ու երկրի կենտրոնի հայերից ստեղծվել էր եկեղեցին սադրանքներից պաշտպանող 50 հոգանոց խումբ, որի նպատակն էր իրավիճակի կառավարելիության դուրս գալու պայմաններում փակել վանքի դուռն և պաշտպանել վանքը պղծումից ու սադրանքներից: Հայկական համայնքին միացել էր նաև Իսրայելում Հայստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ու վանքի հոգևոր հովիվ հայր Գևորգը:

Հետաքրքիրն այն էր, որ վանքի ողջ ճակատի երկայնքով հայկական դրոշն էր փակցված ու շատ մեծ և հզոր բարձրախոսներ էին միացված ու այնպիսի տպավորություն էր մի պահ, որ կարծես սրանք հայկական երաժշտության տակ երգում են: Ոստիկանությունը բարձրացավ նաև ցույցի ընթացքում մեր վանք ու խնդրեց չհավաքվել պատշգամբի մոտ ու չհայհոյել ու դրանց սադրանքներին չպատասխանել,  որը ընդունվեց: Սրանց շարքերում նաև ելույթներ ունեցողներ կային, մի հրեա հոգևորական էր թուրքերեն բառեր բղավում և Ադրբեջան և Իսրայել էր վանկարկում, ինչպես նաև Արիե Գուտն էր «դերերում»:  47 րոպե բղավելուց հետո սրանք հեռացան:

Հրեա այս հոգևորականի վանկարկումների ու հավանաբար ստացված աշխատավարձը լավագույնս արդարացնելու ջանքերին համընթաց, այս ամբոխի շարքերում երևացին նաև թուրքական ազգայնական ու նեոնացիստական «Բոզկուրտ» կամ «Գորշ գայլեր» կազմակերպության սիմվոլները ցուցադրող էլեմենտներ:

Այստեղ հարց է ծագում, թե գիտեն արդյո՞ք հրեա ներքին հետախուզության աշխատակիցները «Գորշ գայլերի» Իսրայելում հայտնվելու մասին ու ի՞նչ ջանքեր են գործադրելու ֆաշիստական ու պանթուրքական այս կազմակերպության ծիլերն արմատախիլ անելու ուղղությամբ:

Հետևությունները թողնում ենք ՁԵԶ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here