ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

0
223

Հարգելի բարեկամներ։

Սեպտեմբերի 5 – ին ժամը 10:30 -ին Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի կունենա Սուրբ պատարագ, որի ավարտից անմիջապես հետո Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արմեն Սմբատյանն ու Իսրայելում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոսի պաշտոնակատար Անի Խլղաթյանը  կհանդիպեն երկրի կենտրոնի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների  ու հայկական համայնքի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում նախ դեսպանը կներկայացնի մեր կառավարության կողմից Իսրայելում դեսպանատուն բացելու անհրաժեշտության հարցը, ինչպես նաև դեսպանատան գործունեության հիմնական ուղղությունները:  ՀՀ հյուպատոսի պաշտոնակատարն էլ  կպատասխանի համայնքի անդամներին հուզող  հարցերին, մասնավորաբար՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի, հայկական անձնագրերի թարմացման, նոր անձնագրեր ձեռք բերելու, վիզաների թարմացման, զինվորկան ծառայությունից տարկետում ստանալու, պարտադիր ծառայություն անցնելու  և այլ կարևոր հարցերի։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

054-808-27-35 և 052 -336-47-74 հեռախոսահամարներով:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here