Դեկտեմբերի 7-ին հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում

0
327

Արդեն ավելի քան 18 տարի ավանդաբար դեկտեմբիրի 7 – ին Թել Ավիվ- Յաֆոյի  Սուրբ Նիկողայոս հայկական վանքում  հայերը հավաքվում են իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Վանքում ժամը 18:00 –ին տեղի ունեցավ եկեղեցական արարողություն, որն իրականացվեց երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա Հայրապետյանի գլխավորությամբ:  Արարողությանը ներկա էր նաև Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Եկեղեցական արարողությանը հաջորդեց «Նաիրի» միության կազմակերպած հուշ երեկոն, որի ժամանակ ցուցադրվեց «20 – ամյա ռեքվիեմ» փաստավավերագրական ֆիլմն, որը նկարահանվել էր երկրաշարժի 20 – ամյակի նախօրեին «Նաիրի» միության և Գյումրիի մամո ակումբի նախաձեռնությամբ: Ֆիլմի պատրաստման ժամանակ օգտագործվել էր նաև  Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի թիվ երրորդ լարային քառյակից հատված՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին և Էդվարդ Միրզոյանին:

Ֆիլմից հետո ցուցադրվեց նաև «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սաթենիկ Կաղզվանցյանի պատրաստած տեսանյութը Արցախյան պատերազմի նախօրեին՝ Աղետի գուտում 7219  անօթևան ընտանիքների առկայության վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here