Փետրվարի 26 – ին Երկրի կենտրոնում բնակվող հայերը տոնեցին Տյառնընդառաջի տոնը

0
189
Լուսանկարում՝ հայերը Սուրբ Նիկողայոս վանքի բակում(լուսանկարը՝ Ռոբերտ Ոհանյանի անձնական արխիվից)
Լուսանկարում՝ հայերը Սուրբ Նիկողայոս վանքի բակում(լուսանկարը՝ Ռոբերտ Ոհանյանի անձնական արխիվից)

Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, քանի որ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է: Քրիստոսի ծննդից քառասուն օր հետո, համաձայն առաջնածինների մայրերի մաքրագործման մասին հրեական օրենքի, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու: Ըստ մովսիսական օրենքի՝ ծննդաբերությունից հետո կանայք որոշ ժամանակ համարվում էին անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40, իսկ եթե աղջիկ՝ 80 օր:

Ս.Աստվածածնի պարագայում այս օրենքն անիմաստ էր, քանի որ նրանից Ծնվածը՝ Հիսուսը, հղացվել էր Հոգու զորությամբ: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու ճրագներով շտապում են տեսնելու տաճար Եկողին՝ միմյանց ձայն տալով: Տեղ հասնելով նրանք տեսնում են մանուկ Հիսուսին՝ ծնողների հետ: Վերջիններս մտնում են տաճար, որտեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն ծերունին:

Ավետարանը հայտնում է, որ նա «արդար ու աստվածավախ էր»: Աստծուն տեսնելու այդ անմար փափագի համար Աստծո Սուրբ հոգին նրան խոստանում է, որ նա մահ չի տեսնի մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ կամ Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Ժողովրդի մեջ օգտագործելի են նաև տոնի «Տերնդեզ» կամ «Տրնդեզ» անվանումները: Տյառնընդառաջը նշվում է Քրիստոսի ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին:

Հայաստանում տոնի ծիսական արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ: Նախատոնակի արարողությունը սկսվում է եկեղեցում ջահեր, մոմեր կամ ճրագներ վառելով՝ որպես օրինակ Քրիստոսի՝ երեկոյան ժամին տաճար գալու: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայով թռչելը Տյառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է:

Սա հնագույն ժամանակներից հասած սովորույթ է: Կրակի վրայից նախ թռչում են նորապսակները, ապա նաև նրանց հարազատները: Քրիստոնյաները, կրակը որպես Քրիստոսի ծառա, բերում են Նրան ծառայեցնելու:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ավանդաբար եկեղեցական տոներն նշում է հին տոմարով, որով պայմանավորված, 13 օր հետո են անցկացվում տոնակատարությունները:

Բացի Երուսաղեմյան ծիսակատարություններից շատ մարդաշատ ու աշխույժ է անցնում Թել-Ավիվ–Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում տեղի ունեցող տոնական եկեղեցական այս միջոցառումն, որին մասնակցելու համար երկրի կենտրոնի մի շարք քաղաքներից հայերը շտապում են հայկական վանք:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here