Ապրիլի 20, 22, 23, 24 և 25-ին բողոքի ակցիաներ և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Թել Ավիվում, Պետախ Տիկվայում և Երուսաղեմում

0
112

Այս տարի Լույսի տոնն ու Սուրբ զատիկը համընկան ապրիլի ոգեկոչման արարողությունների հետ, ուստի համայնքներում առանձին առանձին նշվեցին միջոցառումները: Նախ ապրիլի 20 – ին Երուսաղեմում հայկական թաղամասից բողոք-երթ տեղի ունեցավ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Երթին մասնակցեցին մոտ 100 հայորդիներ՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականների մասնակցությամբ: Յուրաքանռյուր տարի այն տեղի էր ունենում ապրիլի 23 – ին, որն այս տարի համընկավ Լույսի տոնի հետ, ոստի տարբեր քաղաքներում տարբեր օրեր կատարվեցին արարողությունները: Ցույցը Թել Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց այս տարի կատարվեց ապրիլի 22 – ին: Մոտ հարյուր հայ թուրքական դեսպանատան դիմաց արտոնված ցույց անցկացրեցին: Հրեական ոստիկաններն ի տարբերություն նախորդ տարիների նույնիսկ մոտ էլ չեկան ցուցարարներին, որոնք անցնում էին փողոցը նկարահանումների համար: Ցուցարարները պարզել էին բազմաթիվ պաստառներ անգլերեն ու երբրայերեն․ «Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանություն իրականացնելու մեջ», «Երբեք չենք ների թուրք մսագործներին», «Հայերը արդարություն են պահանջում», «Էրդողանն ահաբեկիչ է»  և այլն: Ցույցին մասնկացեցին երկրի կենտրոնի ու հյուսիսային համայնքների հայերը՝ Պետախ Տիկվայի հայկական համայնքի ղեկավարության և Հյուսիսային և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանը: Ցուցարարները կարևորեցին հայոց պահանջատիրության հիմնախնդիրը՝ անկախ նոր քաղաքական զարգացումներից ու Հայաստանի կառավարության որդեգրած խաղաղության դարաշրջանից: Ցույցն առանձնահատուկ էր իր կազմակերպվածության տեսակետից ու նոր մոտեցումներ կիրառվեցին:

Ապրիլի 24 – ին կեսօրից հետո ցույց տեղի ունեցավ Արևելյան Երուսաղեմում գտնվող թուրքական հյուպատոսարանի դիմաց: Երեկոյան ժամը 19:00 էլ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սրահի մեջ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հուշահանդեսն, որի հիմնական բանախոսը ԱՄՆ-ի նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի թոռն էր՝ Բուշ Դոնալդ Վիլսոնը:

Նույն ժամին երեկոյան ժամը 19:00- ին Պետախ Տիկվայում Համայնքների այգում տեղի ունեցավ հուշռերեկո նվիրված սրբադասված Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

  Ապրիլի 25 – ին առավոտյան Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի բակում, որտեղ տեղադրված են հայտնի խաչքարերը, Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն տեղի ունեցավ, որին առաջին անգամ մասնակցեց նաև Իսրայելում ՀՀ դեսպան պարոն Արման Հակոբյանը:

Աղբյուրը՝  Պետախ Տիկվայի «Նաիրի» և «Նոյան Տապան» միություններ և Երուսաղեմի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ֆեսբուքյան էջ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here