Ապրիլի 2 – ին Պետախ Տիկվայի համայնքների այգին կվերանվանվի հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով

0
85

Սույն թվականի ապրիլի 2 – ին ժամը 17:00-ին տեղի կունենա Պետախ Տիկվայի «Համայնքների» զբոսայգին հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու ու ցուցատախտակի բացման արարողությունն, որին մասնակցելու են քաղաքային իշխանություններն ու բազմաթիվ հյուրեր:

Պետախ Տիկվայի քաղաքապետարանի ու հայկական համայնքի համագործակցությունը շարունակական է ու չէր եզրափակվելու միայն Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմամբ:

Բոլոր հայկական համայնքներին ու հայկական կազմակերպություններին խնդրում ենք մասնակցել  այս գեղեցիկ ու հայանպաստ միջոցառմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

050-716-4557 – Տիգրան Մամաջանյան

054-399-9181 – Դավիթ Գալֆայան

054-808-27-35 – Արտյոմ Չերնամորյան

Հասցեն՝ Լեա Գոլդբերգ 9, Պետախ Տիկվա

Lea Goldberg 9, Petah  Tiqwa

Խնդրում ենք այս հասցեն օգտագործել մեքենաները կայանելու համար: Կայանելուց հետո մանկապարտեզի կողքին գնվող նեղ արահետով պետք է շարժվել դեպի զբոսայգի:


Նախապատմություն

Դեռևս անցյալ տարի Պետախ Տիկվայի «Նաիրի» և «Նոյան Տապան» հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգին ու ավագանու անդամներին ներկայացվել էին մի շարք ծրագրեր, որոնց առյուծի բաժինը հավանության արժանացավ քաղաքագլխի ու ավագանու կողմից:  Կարճ ժամանակ անց քաղաքի ավագանին քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորությամբ ավագանու նիստի ժամանակ որոշեց ընդունել հայկական համայնքի առաջարկն ու «Համայնքների» զբոսայգին, որտեղ տեղադրված է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշարձանը՝ վերանվանել հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Հայկական համայնքը պատահական չէր ներկայացրել Շառլ Անզնավուրի պատվին զբոսայգին վերանվանելու խնդրանքով: Քշերը գիտեն, որ Շառլի ծնողները Փարիզում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչ միայն օգնել են Միսակ Մանուշյանի խմբին ու զենք տեղափոխել քաղաքում մարտնչող հայ պարտիզաններին, այլև իրենց մոտ շատ հրեաների են պատսպարել՝ փրկելով նրանց կյանքը:

Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին դառնալու է Պետախ Տիկվայում յուրահատուկ հանգստատեղի ու հայ-հրեական բարեկամության յուրահատուկ ուխտատեղի:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here