Սկսվել է «Քայլ դեպի» տուն ծրագրի հայտերի ընդունման փուլը

0
95
Քայլ դեպի տուն
Քայլ դեպի տուն
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:

Ծրագիրը ներառում է՝

  • 13-օրյա ճամբարային ծրագիր,
  • հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
  • հայրենագիտության դասընթացներ,
  • ազգային երգ ու պարի դասընթացներ,
  • ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ,
  • հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
  • մարզական և մշակութային միջոցառումներ:

Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք՝

  • նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին,
  • իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը,
  • իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:

Ծրագիրը կիրականացվի հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով: Այս տարվա ծրագիրը նախատեսված է 600 սփյուռքահայ պատանիների համար:

 


 

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ

«Քայլ դեպի տուն» 2023 ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը:

«Քայլ դեպի տուն» 2023-ի հայտադիմումներն արդեն ընդունվում են:

Դիմելու համար սեղմեք այստեղ:

**Նախքան ձեր հայտի լրացման գործընթացը սկսելը, խորհուրդ ենք տալիս ձեռքի տակ ունենալ հետևյալ ֆայլերը**

  1. Անձնագրի և լուսանկարի պատճեներ,
  2. Մոտիվացիոն տեսանյութ (Ինչու՞ եք ուզում մասնակցել ծրագրին: 2. Ի՞նչ ակնկալիքներ ունեք: 3.Ի՞նչ կուզեիք բացահայտել ծրագրի միջոցով),
  3. Տեղեկանք բնակության վայրից (եթե ՀՀ քաղաքացի եք)
  4. Տեղեկանք ուսումնական հաստատությունից
  5. Հաստատման նամակ ծնողի կողմից: Նամակը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:

Հիշեցնենք, որ ծրագիրը կանցկացվի 6 փուլով՝

հունիսի 5-17-ը, հունիսի 19-ից հուլիսի 1-ը, հուլիսի 3-15-ը, հուլիսի 17-29-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 14-26-ը: Մասնակիցներին սպասվում է անմոռանալի օրեր, որոնց ընթացքում կսովորեն հայերեն, ազգային երգ ու պար, կճամփորդեն են Հայաստանով:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝

Հեռ.՝ +374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber)

Էլ. փոստի հասցե՝ qayldepitun@gov.am

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Խնդրում ենք զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից մինչև մեր կողմից պաշտոնական ծանուցում ստանալը: 

Աղբյուրը՝ 

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here