ԱվարտվեԱվարտվեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանն այցն Իսրայելց

0
82

Իսրայելի հայկական համայնքի խնդրանքով դեկտեմբերի 15-18-ին Իսրայել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան։ Պատվիրակության կազմում էին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանն ու հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետ Նաիրա Կյուրեղյանը: Նախ օդանավակայանում հյուրերին դիմավորել էր Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանը:

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը շրջայց էր կատարել Պատրիարքարանում, ինչպես նաև առանձնազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին տեղի հայ համայնքի և Պատրիարքարանի գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Քննարկվել էին նաև «Կովերի պարտեզ» կալվածքի ճակատագիրն և բազմաթիվ այլ կարևոր  հիմնահարցեր: ՈՒշագրավ է, որ վերջին անգամ 2010 թվականին էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել Իսրայել: Ասել կուզի չափազանց սպասված էր պարոն Սինանյանի այցելությունն Իսրայել՝ պատերազմների ու տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում:

Նույն օրն աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը շրջայց էր կատարել նաև Երուսաղեմի Հայկական թաղամասում, այցելել Սբ. Աթոռի Գալուստ Գյուլբենկյանի անվան մատենադարան, որն աշխարհում մատենադարանից հետո երկրորդ խոշոր հայկական գրադարանն է ու ամենախոշորը Սփյուռքում, Երուսաղեմի Հայոց բարեսիրական միություն և Սրբոց Թարգմանչաց վարժարան։

Օրվա ավարտին Վահան Թեքեյան միությունում Զարեհ Սինանյանը հանդիպել էր ՌԱԿ Շրջանային Վարչության անդամների և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը պատասխանել էր ներկաների հարցերին, ինչպես նաև ներկայացրել էր Գրասենյակի ծրագրերն ու իրականացվող միջոցառումները՝ ընդգծելով համայնքի ներգրավվածության և մասնակցության ընդլայնման հնարավորությունները։

Դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը Հայֆայում այցելել էր Հայֆայի Սուրբ Եղիա Հայ Առաքելական եկեղեցի և հանդիպել Հայֆայի և Հյուսիսային Իսրայելի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի հետ։

Հանդիպման ընթացքում Հայֆայի հոգևոր հովիվը ներկայացրել էր տարածաշրջանի հայ համայնքի պատմությունը, առկա խնդիրները, Հայաստանի հետ ունեցած ամուր կապը, ինչպես նաև իր խոսքում վերահաստատել էր համայնքի աջակցությունը Հայաստանին և ողջ հայությանը։

Իր հերթին Գլխավոր հանձնակատարը ներկայացրել էր Գրասենյակի առաքելությունը, իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ հետագայում առավել կամրապնդվեն համագործակցության և կապերի հնարավորությունները։

Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպել էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։

Օրվա ավարտին Գլխավոր հանձնակատարն այցելել էր նաև Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Հայֆայի կենտրոնական հատվածում գտնվող հուշահրապարակ։

Դեկտեմբերի 17-ին աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի հետ միասին այցելել էր Պետահ-Տիկվա քաղաքում գտնվող Ազնավուրի հրապարակ, որտեղ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ հարգանքի տուրք էր մատուցել և ծաղկեպսակ խոնարհել։

Նույն օրը Գլխավոր հանձնակատարը Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքի սրահում հանդիպել էր Թել-Ավիվից, Բատ Յամից, Ռամատ Գանից, Ռոշ Այնից, Արիելից, Խոլոնից, Պետախ Տիկվայից և այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել էր Գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պատասխանել էր ներկաների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենադարձությանը, փաստաթղթերի ստացման գործընթացին և կրթական ծրագրերին։

Սա իրականության մեջ առաջին նմանատիպ հանդիպումն էր Հայաստանի անկախացումից հետո, երբ նման բաց ֆորմատով ու գրեթե առանց ժամանակային սահմանափակման հայ պաշտոնյաների կողմից հնարավորություն էր ընձեռվել ազատ շփվել համայնքային ներկայացուցիչների հետ, լսել տարատեսակ հիմնահարցերի մասին ու ավելի մոտիկից ծանոթանալ այն մարտահրավերներն, որոնց այսօր առերևսվել է Իսրայելի հայկական համայնքը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here