«Ծագումով հայեր» ծրագիրը պարգևատրել է մի շարք իսրայելահայերի

0
49
«Ծագումով հայեր» ծրագիրը՝ հիմնադիր  Մանանա Հակոբյանի գլխավորությամբ հայտի ծագումով հայ մտավորականների, կինոռեժիսորների, դերասանների, երգիչների, արվեստագետների, բժիշկների և ուղղակի տաղանդավոր մարդկանց մեկտեղել էր Սուրբ երկրում ուխտագնացության նպատակով: Մեր հայրենակիցներն Իսրայել էին ժամանել աշխարհի տարբեր մայրցամաքներից և գտնվում էին Իսրայելում Սուրբ ծննդյան տոների ժամանակ: Մեծամասնության համար առաջին անգամ բացահայտվեց հայկական Երուսաղեմն իր յուրահատուկ մշակույթով ու հոգևոր արժեքներով: Հունվարի 20- ին նշանավոր մեր հայրենակիցներին ընդունել էր Երուսաղեմի Հայոց պատրիրք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, տեղի էր ունեցել նրանց պարգևատրման արարողությունը պատրիարքի կողմից:
Լուսանկարում՝ Ծագումով հայ հանրաճանաչ ուխտավորների խումբը հայկական թաղամասի մուտքի մոտ Լուսանկարը Հայր Տիրան վարդապետ հակոբյանի ֆեյսբուքյան էջից
ՈՒխտավորների խմբին ուղեկցում էր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տեսուչ հայր Տիրան վարդապետ Հակոբյանը, ով զրուցակիցներիս խոսքերով թողել էր հայոց Երուսաղեմի, մեր դավանանքի ու պատմության գիտակի, նաև «քայլող հանրագիտարանի» տպավորություն: Հունվարի 20- ին Երուսաղեմի հայկական թանգարանում էլ ծրագրի շրջանակներում ծագումով հայ մեր անվանի հայրենակիցներն պարգևատրվել էին Սուրբ խաչ շքանշաններով:
Հունվարի  21-ին Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում, այս ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ավարտական համերգ – ճաշկերույթն, որի ժամանակ երկրի կենտրոնի մի շարք հայորդիներ պարգևատրվեցին շնորհակալագրերով։
Իսրայելի հայ համայնքում հայանպաստ գործունեություն ծավալելու և հայկական ժառանգության, հայ մշակութային արժեքների պահպանման համար պարգևատրվեցի շնորհակալագրով նաև ես։

Անչափ գնահատելի ու պարտավորեցնող են նման նախաձեռնությունները մեր համար, քանզի մեր երկրի մտավորականության կողմից գնահատանքի արժանանալը՝ նոր եռանդ, նոր ջիղ է հաղորդում մեզ՝ հայապահպանության, «Ճերմակ ջարդի» հայկական մշակույթի, մեր ժառանգության պահպանության ու մեր գոյաբանական հիմնախնդիրների լուծման համար։
Արտյոմ Չերնամորյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here