«Իսրայելահայեր» ամսաթերթն ներկայացնում է Իսրայելի Հոլոքոստի «Յադ Վաշեմ» ինստիտուտ-թանգարանի կողմից պաշտոնապես «Ազգերի Առաքյալներ» ճանաչված հայ հերոսների կենսագրություններն ու նրանց կյանքի ծանր դրվագները: Այս մարդիկ վտանգելով սեփական կյանքը փրկել են բազմաթիվ հրեաների ՝ նացիստական մահաբեր մեքենայի ճիրաններից: Այս հայ փրկիչներն իրենք են ժամանակին մահապուրծ եղել թուրքական յաթաղանից: Ցեղասպանություն տեսած ազգը չէր կարող անտարբեր մնալ մեկ այլ ազգի ողբերգության նկատմամաբ:
1963թ.ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 18 տարի անց, «Յադ Վաշեմ» հրեական կազմակերպությունը հիմք դրեց համընդհանուր «Ազգերի առաքյալ» ծրագրին, որի նպատակն է հարգանքի տուրք մատուցելու բոլոր ոչ հրեաներին, ովքեր Հոլոքոստի ժամանակ փրկեցին հրեաներին՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Այս ծրագիրն աննախադեպ է ամբողջ աշխարհում, այնուհետև այս կազմակերպությունը վերացվեց ինստիտուտ-թանգարանի:
2014թ.-ի հունվարին «Յադ Վաշեմ» -ը «Ազգերի Առաքյալների» բաժանմունքը թարմացրեց հայ փրկիչների ցանկն՝ ավելացնելով ևս երեք հայ հերոսների անուններ: Պաշտոնապես այս ինստիտուտի կողմից ճանաչվել է 24 հայ առաքյալ, որոնք տարբեր երկրների քաղաքացիներ են, այդ թվում մեկը՝ Հայաստանի:
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն ավելի քան չորս տարի է ինչ սկսել է հայ հերոսների հայտնաբերման աշխատանքներն ու բազմաթիվ նոր պատմություններ են բացահայտվել: Ի տարբերություն «Յադ Վաշեմի», որը չի զբաղվում հետաքննական աշխատանքով և չի փնտրում նոր պատմություններ այլ ուղղակի ստանալով պատրաստի նյութերը, հատուկ հանձնաժողովի նիստում որոշում է ճանաչել կամ չճանաչել այս կամ այն պատմությունը, Վալլենբերգի հիմնադրամն ինքն ունի իր հետազոտական խումբը՝ բաղկացած տարբեր մասնագետներից, (պատմաբաններ, լրագրողներ, թարգմանիչներ, հետազոտողներ) որոնք կատարում են ողջ աշխատանքն ու այնուհետև հրատարակում դրանք: Այս կազմակերպությունը միակն է, որ բավական լուրջ աշխատանքներ է տարել հայկական ծրագրերի ուղղությամբ: Այն նախագահում է այժմ մեր հայրենակից, արգենտինահայ գործարար Էդուրդո Էռնեկյանն իր գործընկեր, այս հիմնադրամի հիմնադիր ու ղեկավար Բարուխ Տենեմբաումի հետ միասին:
Ռաուլ Վալլենբերգի անվան հիմնադրամի ֆինանսավորմամաբ ավելի քան երկուս ու կես տարի մեկնարկել է «Հայաստանի բարեկամներ» համացանցային կայքն, որի հիմնական նպատակներից մեկը նաև հայ ընթերցողներին միջազգային հիմնադրամի կատարած լայնածավալ աշխատանքների ներկայացումն է: Այս հիմնադրամն ունի ավելի քան երեք հարյուր անդամներ, որոնց մեծ մասը Նոբելյան մրցանակակիրներ են պետությունների ներկայիս ու նախկին ղեկավարներ, վարչապետեր ու նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Այս հիմնադրամն ունի մասնաճյուղեր Նյու Յորքում, Երուսաղեմում, Բուենոս Այրեսում, Բեռլինում և Ռիո դե Ժանեյրոյում: Իսրայելում Երուսաղեմյան գրասենյակը գլխավորում է մեծ հայասեր ու Իսրայելահայերի «Նաիրի» միության բարեկամ, Դանիել Ռայներն, որի ջանքերով կյանքի կոչվեցին բազմաթիվ հայանպաստ ծրագրեր, ինչպես նաև նրա և հիմնադրամի Նյու Յորքյան գրասենյակի աջակցությամբ վերանորոգվեց ու վերակահավորվեց Հայաստանի հրեական համայնքի գրասենյակն ու դպրոցը:
Նրա և հիմնադրամի հայկական ծրագրերի ղեկավար Արտյոմ Չերնամորյանի ու Հայաստանից Ամալյա Հարությունյանի ջանքերով շուրջ երեք տարի հետազոտվեց և ուսումնասիրվեց բժիշկ Հարություն Խաչատրյանի պատմությունն, որը «Յադ Վաշեմի» հայազգի առաքյալների շարքում միակ Հայաստանի քաղաքացին էր, որին հետմահու հրեա ժողովուրդն արժանացրեց ոչ միայն «Ազգերի առաքյալի» պատվաբեր տիտղոսի, այլև հետմահու պարգևատրեցին ոսկյա մեդալով ու պատվոգրերով:
Ռ.Վալլենբերգի հիմնադրամը մտադիր է խիզախ բժշկի կիսանդրին տեղադրի Երևանի փողոցներից մեկում կամ էլ նրա անունով փողոց վերանվանել Երևանում: Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում Հայաստանում: Խմբագրությունը ըստ հերթականության կներկայացնի հայ հերոսների պատմությունները:
Հիմնադրամի հայկական ծրագրերի բաժինը պաշտոնապես փակ է ու այլևս 5 տարի է ինչ ծրագրերը չեն ֆինանսավորվում, սակայն կամավորական սկզբունքով հետազոտությունները շարունակվում են ու աշխատանքներ են իրականցվում՝ բազմաթիվ այլ նոր պատմություններ, որոնք մնում են չլուսաբանված, հայտնաբերելու համար: Քչերը գիտեն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն առաջինը հարյուրավոր հրեաների կյանքեր է փրկել Ռումինիայում, խմբագրությունը տպագիր տարբերակով հրատարակել է 2014թ. -ին արդեն Շառլ Ազնավուրի հորեղբոր՝ Խաչատուր Ազնավուրյանի պատմությունը: Վալլենբերգի հիմնադրամը Ֆրանսիայի հայ հերոս Միսակ Մանուշյանի կենսագրության մեջ փոփոխություններ մտցնելու ուղղությամբ էր աշխատում ժամանակին և նրան որպես հրեաների բազմաթիվ կյանքեր փրկած անձնավորություն պետք է ճանաչել: