Աշխեն Հակոբյան

0
810

Լուսանկարում՝ Դինա Ռաբինովիչ-Հակոբյան(աջից) քրոջ Մարիայի հետ

Լուսանկարում՝ Դինա Ռաբինովիչ-Հակոբյան(աջից) քրոջ Մարիայի հետ

Յակով Ռաբինովիչը, նրա ռուս կինը՝ Օլգան, և իրենց երկու դուստրերը՝ Դինան և Մարիան, ապրում էին Օդեսայի մեծ բազմաբնակարանային շենքում: Նույն շենքում էին ապրում Աշխեն և Պարունակ Հակոբյաններն, ովքեր նույնպես երկու աղջիկ ունեին: Երբ պատերազմը սկսվեց, երկու ընտանիքի տղամարդիկ էլ զինակոչվեցին Կարմիր բանակ՝ թողնելով իրենց ընտանիքները: Գերմանացիները գրավեցին Օդեսան 1941 թ.-ի հոկտեմբերի 16-ին: Երկու ամիս անց 3 տարեկան Դինային և մի քանի ամսեկան Մարիային ստիպեցին տեղ

ափոխվել գետտո, որտեղ պահում էին Օդեսայի հրեաներին: Նրանց մայրը՝ Օլգան, նախընտրեց միանալ երեխաներին և նրանց հետ գնաց Սլոբոդկայի գետտո: Չնայած պատերազմի ժամանակ երեխաների հետ միայնակ էր մնացել, Աշխեն Հակոբյանը մի կողմ դրեց իր խնդիրները և չլքեց իր նախկին  հարևաններին:

Հաջորդ ամիսների ընթացքում մյուս հարևանների հետ նա աջակցեց Օլգային և նրա դուստրերին, սնունդ և փող տվեց և օգնեց գոյատևել գետտոյի դաժան պայմաններում:

Լուսանկարում՝ Օլգա Ռաբինովիչը
Լուսանկարում՝ Օլգա Ռաբինովիչը

1942թ.–ի հունվարին ռումինական իշխանությունները սկսեցին արտաքսել հրեաներին Օդեսայից և ցուրտ ձմռանը ոտքով ստիպեցին նրանց քայլել դեպի Մերձդնեստր, որը դարձավ Ուկրաինայի և Ռումինիայի հրեաների սպանության դաշտը:

Օլգան և նրա փոքր աղջիկները նույնպես այդ հրեաների շարքերում  էին, որոնց քշում էին Բերեզովկայի ուղղությամբ: Նրանք ինչ–որ կերպ կարողացել էին կաշառել պահակներին և վերադարձել էին քաղաքի իրենց տունը; Հարևաններից մեկը՝ Բիլլիչ անունով գերմանական ծագում ունեցող մի մարդ, թաքցրեց նրանց ածուխի պահեստում: Ավելի քան երկու տարի՝ մինչև 1944թ. ապրիլի 10 Օդեսայի ազատագրումը, այս հարևանն և Աշխեն Հակոբյանը հոգ էին տանում  այդ երեք գաղթականներին՝  սնունդ էին մատակարարում և հոգում նրանց բոլոր կարիքները: Պահեստում ցուրտ էր և կեղտոտ և երկու փոքրիկ աղջիկների հետ այդտեղ ապրելը չափազանց դժվար էր, քանի որ որոնումները սովորաբար անցկացվում էին գիշերային ժամերին, Օլգան և նրա աղջիկները դուրս էին գալիս պահեստից և ցերեկներն անցկացնում Աշխեն Հակոբյանի տանը: 13-ամյա Թագուհի Հակոբյանը օգնում էր մորը. կերակուր էր բերում, տաք շորեր կարում նրանց համար, թաքուն այցելում էր պահեստում գտնվողներին և Դինային ու Մարիային իրենց բնակարան տանում:  Թագուհին պատմց Յադ Վաշեմին, որ նրանք օգնել են մեկ այլ հրեա կնոջ, Պոլինա Շամիսին, ում նա հանդիպել էր, երբ գնացել էր գետտո՝ Օլգային կերակուր տանելու: Պոլինան 1990-ականներին ներգաղթեց ԱՄՆ և նրա գտնվելու վայրն անհայտ է:

Ազատագրումից հետո Յակով Ռաբինովիչը վերադարձավ ճապոնական ճակատից և վերամիավորվեց իր ընտանիքի հետ: Աշխեն Հակոբյանի և նրա դուստրերի բախտն ավելի քիչ բերեց. նրա ամուսին Պարունակը չվերադարձավ և դարձավ սովետական միլիոնավոր զինվորներից մեկը, ովքեր ընկան պատերազմի դաշտում: Բիլլիյը անհետացավ իր տնից դեռևս նախքան Օդեսայի ազատագրումը և Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի Առաքյալների Բաժանմունքը անկարող էր գտնել նրա հետքը:

Դինա Ռաբինովիչը ամուսնացավ Հակոբյան ազգանունով մեկի հետ. չնայած նույն ազգանվանը նա ոչ մի առնչություն չունի պատերազմի ժամանակ նրա փրկչի հետ, և 2009թ.-ին, երբ նա դիմեց Յադ Վաշեմին, որ ճանաչեն իր փրկչին, Դինան դեռևս ապրում էր այն նույն շենքում, որտեղ ծնվել  էր այդ համերաշխությունն և բարի դրացիական հարաբերություններն ու որտեղ նրա կյանքը փրկել էր մի խիզախ ու վճռական կին:

2010թ.ի հւունվարի 17-ին Աշխեն Հակոբյանը ճանաչվեց  Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի  կողմից որպես «Ազգերի առաքյալներ»: Այս կոչման շնորհման հանձնաժողովը արտահայտեց իր գնահատանքը ու երախտագիտությունը նրա դուստրերին՝ Թագուհուն և Ռոմելային, ովքեր օգնել էին իրենց մորը:

Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)

Աղբյուրը՝ 

https://www.yadvashem.org/yv/en/exhibitions/righteous-armenian/agopyan.asp

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here