Երվանդ և Էլբիս Բեուրկջյաններ

0
431
Լուսանկարում՝ Երվանդ և Էլբիս Բեուրկջյանները
Լուսանկարում՝ Երվանդ և Էլբիս Բեուրկջյանները

Յոզեֆ և Հելենե Գոլդհամերները ծագումով Լեհաստանի հրեաներ էին, ովքեր ամուսնացել էին Փարիզում 1920-ականների սկզբին: Յոզեֆ Գոլդհամերը հիմնեց երեխաների հագուստի արտադրության մի փոքր ձեռնարկություն և բավականին լավ էր վաստակում: Երվանդ Բուրկջյանը, մի հայ քրիստոնյա, որն իր ընտանիքի հետ ապրում էր Կոլոմբում՝ Փարիզի արվարձաններից մեկում, Գոլդհամերի մշտական հաճախորդներից էր: Որպես մի մաս հակահրեական օրենսդրության, որը սկսեց քննարկվել 1940 թ.-ի հոկտեմբերին և 1941թ.-ի հունիսին ընդունվեց որպես հրեաների սեփականության «Արիականացման» վերաբերյալ օրենք: Այս օրենքը վատ անդրադարձավ նաև  Գոլդհամերի գործունեության վրա և նրա բիզնեսի ղեկավարումը հանձնվեց «Արիացի» մի ֆրանսիացու, որն համագործակցում էր գերմանացիների հետ: Գոլդհամերները կորցրեցին իրենց ապրուստի միջոցը:

Նրանք լքեցին Փարիզի երրորդ տարածաշրջանի իրենց բնակարանը և տեղափոխվեցին նույն շենքի ձեղնահարկ ՝ այդպիսով խուսափելով Փարիզում 1942թ.-ի հուլիսի 16-ին սկսված մասսայական հավաքների ժամանակ իրականացվող ձերբակալություններից: Ինչևէ, նրանց դրությունը մնաց անորոշ և վտանգավոր: Այդ ժամանակ էլ միջամտեց Երվանդ Բեուրկջյանը: Նա Գոլդհամերներին առաջարկեց թողնել իրենց մեկ սենյականոց բնակության վայրը և տեղափոխվել ընտանիքի հետ իր տուն: Իր տղային կանգնեցրել էր փողոցում, որ զգուշացնի ոստիկանության հայտնվելու դեպքում, Գոլդհամերներին տեղափոխվել իր տուն: Գոլդհամերները Բեուրկջյանի   վեց անդամներից բաղկացած ընտանիքում ապրեցին ութ ամիս: Չնայած նրանք հարուստ չէին, և նրանց բնակարանն էլ փոքր էր, Բեուրկջյանները Գոլդհամեր-ներին տվեցին իրենց սեփական սենյակը և մերժեցին գումար վերցնել սենյակի և սննդի համար: 1943թ.-ի գարնանը, մշտապես կրկնվող հայտարարություն-ներից հետո, որ դաժան պատժի կենթարկվեն այն մարդիկ, ովքեր թաքցնում են հրեաներին, Գոլդհամերները որոշեցին հեռանալ և ազատել Բեուրկջյաններին հետագա  սպառնացող վտանգից: ժոզեֆ ու Հելեն Գոլդհամերները լքեցին Կոլոմբի բնակարանը և կարողացան գոյատևել պատերազմի ժամանակ: Նրանք երբեք չմոռացան Բեուրկջյաններին, և պատերազմից հետո երկու ընտանիքները մնացին մտերիմ ընկերներ:

1982թ.-ի հոկտեմբերի 18-ին, Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտը ճանաչեց Երվանդ և էլբիս Բեուրկջյաններին որպես «Ազգերի առաքյալներ»:

Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)

Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Աղբյուրը՝

https://www.yadvashem.org/yv/en/exhibitions/righteous-armenian/beurkdjian.asp

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here